Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Թրամփի հայտարարություններից մեկը շուկաները հանգստացնելու միտում ուներ»

30
(Թարմացված է 23:48 10.01.2020)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա իրանա-ամերիկյան հակամարտության հնարավոր ազդեցությանը`հաշվի առնելով մասնավորապես նավթի գների աճի հանգամանքը:

 

Միջազգային մամուլի տեղեկատվության համաձայն՝ նավթը կտրուկ թանկացել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան ֆոնին: Աճուրդի տվյալները վկայում են, որ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2.76 տոկոսով՝ հասնելով 68.09 դոլարի մեկ բարելի դիմաց: Իսկ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը մեծացել է 2.75 տոկոսով՝ հասնելով 62.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ էներգակիրների շուկայի վրա ազդեցություններն ակնհայտ են և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային առումով: Մարգարյանի կարծիքով` Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից մեկը շուկաները հանգստացնելու միտում ուներ և բորսաներին ուղղված հստակ ազդակ էր:

«Համենայնդեպս, այս փուլում այդպես է, որովհետև շատ արագ այդ ամենին արձագանքեցին նավթային ֆյուչերսները: Իսկ ինչ վերաբերում է ավելի տևական հեռանկարին, ապա զարգացումներն իհարկե կարող են կապված լինել ԵԱՏՄ-Իրան ընդհանուր ծրագրերի հետ»,- նշում է տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ նշված համատեքստում թե՛դրական, թե՛ բացասական ազդեցություններ կարող են դրսևորվել Հայաստանի տնտեսության վրա:         

Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան

30
թեգերը:
Ղասեմ Սոլեյմանի, նավթ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, պատժամիջոցներ, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը նշել է Իրանի ավիաաղետի հիմնական վարկածները
Միսակյան. «Իրանն ունի ռազմական ուժ և խելամիտ դիվանագիտություն ու չի դիմի աղետալի քայլերի»

sys_stories