Հրանտ Միքայելյան

Միքայելյան. «Կգա մի պահ, երբ երկրները կկանգնեն ընտրության առաջ՝ ԱՄՆ կամ Իրան»

45
(Թարմացված է 14:14 10.01.2020)
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցներին և դրանով պայմանավորված Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի պայմանագրի հեռանկարին:

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ՝ 2018թ.-ին, երբ ԱՄՆ նախագահի այն ժամանակվա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան, մեր երկրի համար ոչ ֆորմալ առումով արվեց բացառություն, և ԱՄՆ-ն որոշեց մեր երկրի վրա ճնշում չգործադրել:

«Բայց հիմա պայմանները կարող են փոխվել, հետևաբար, պետք է հետևել զարգացումներին, հասկանալ, թե մենք ինչ հնարավորություններ ունենք հետագայում նման արտոնություններ ստանալու համար, թեև հիմա դա կլինի ավելի դժվար»,- նշում է քաղաքագետը:

Խոսելով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի պայմանագրի հեռանկարի մասին՝ Հրանտ Միքայելյանը նշում է, որ նման խնդրի առջև կանգնած են նաև Եվրոմիության երկրները, որոնք չեն ուզում, որպեսզի պատժամիջոցները խստացվեն Իրանի նկատմամբ: Այդուհանդերձ որոշ դեպքերում նրանք կանգնում են ընտրության առջև՝ կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ Իրանը և ստիպված ընտրում են ԱՄՆ-ին: Եթե Հայաստանը հայտնվի նման իրավիճակում, ապա, Միքայելյանի կարծիքով, ընտրությունը շատ դժվար կլինի:

Իրանն առաջիկայում ԱՄՆ հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան

«Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ստիպված լինի առանձին պատասխանել ԱՄՆ-ի հարցադրմանը, ուստի չի կարողանա թաքնվել ընդհանուր պայմանագրերի ետևում»,- նշում է քաղաքագետը:

Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ կգա մի այնպիսի կրիտիկական պահ, երբ երկրները գոնե տնտեսական առումով կկանգնեն տհաճ ընտրության առաջ: 

45
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
Ըստ թեմայի
Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին
Միսակյան. «Իրանն ունի ռազմական ուժ և խելամիտ դիվանագիտություն ու չի դիմի աղետալի քայլերի»
Դավթյան. «Նավթի համաշխարհային գնաճը կախված չէ միայն Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից»

sys_stories