Սամվել Մարտիրոսյան

Մարտիրոսյան. «Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել»

79
(Թարմացված է 14:53 08.01.2020)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ բացահայտմանը, ըստ որի՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Facebook-ի` «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարողի ինքնությունը։
Սամվել Մարտիրոսյան. «Ամեն ոք ինչ-որ մեկի անունից կարող է կեղծ լուր գեներացնել, դիմակայելն անհնար է»

Քանի որ ներկայիս հայաստանյան տեղեկատվական դաշտը ներգրավված է լուրջ ներքաղաքական հակամարտության մեջ, նման իրավիճակում ցանկացած բնույթի ֆեյք կարող է ծնվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

«Եթե վերցնենք կոնկրետ այս դեպքը, ապա խոսքի ազատությունը, նրա վերահսկողությունը կամ մեկ այլ գործիք չի կարող օգնել, որովհետև սոցիալական ցանցերի բարդություններից մեկն այն է, որ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել, և դրան դիմակայելը գրեթե անհնար է»,-նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:

Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Նույն օրը «Դիանա Հարությունյանը» Facebook-ի իր էջում տեղեկություն էր հրապարակել, իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ թեև ապատեղեկատվությունը դեռ չսկսված` հնարավոր չէ այն արմատախիլ անել, այդուհանդերձ, ինչ-որ պահի թերևս հնարավոր է կանգնեցնել ապատեղեկատվության հոսքը: 

«Մենք շատ թույլ ենք արտաքին դաշտում: Եվ սա մեր բացերից է, որովհետև խնդիրը մեզանում միշտ եղել է: Մեր լրատվամիջոցների թիրախում գլխավորապես հայաստանցիներն են ու ներհայաստանյան թեմաները: Եթե դրսի հայացքով նայենք մեր տեղեկատվական դաշտին, ապա շատ քիչ տեղեկություն կգտնենք: Այսինքն՝ Հայաստանից շատ թույլ են հոսքերը դեպի դուրս»,- նշում է փորձագետը:

ԱԱԾ-ն «Դիանա Հարությունյանին» բերման է ենթարկել. տեսանյութ

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ խնդիր է նաև այն, որ մեր կողքին կան հարևաններ, որոնց լեզուներով տեղեկատվական դաշտի վրա ունենք շատ թույլ ազդեցություն: Փորձագետի խոսքով` այս առումով աշխատելու տեղ ունի և՛ պետությունը, և՛ ընդհանուր լրագրողական համայնքը, մեդիա դաշտը, որովհետև մենք շատ ինքնապարփակ տեղեկատվական դաշտ ունենք, և նմանատիպ յուրաքանչյուր հարվածի հետևանքները չեզոքացնելու համար պահանջվում են մեծ ջանքեր ու ժամանակ:

Հայաստանին մտահոգում է այն, ինչ կատարվում է Բաղդադում. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Հիշեցնենք, որ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։

79
թեգերը:
գեներալ, Սամվել Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար
«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին
Ալեքսանդր Մարկարով

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

236
(Թարմացված է 20:07 10.08.2020)
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին և հետընտրական լարվածության հանգուցալուծման տարբերակներին։
Մարգարով. «Լուկաշենկոն ժամանակի հետ վատացրեց հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի հետ»

Ալեքսանդր Մարկարովը մատնանշում է հանգուցալուծման երկու տարբերակ, և ըստ այդմ` խոսքը վերաբերում է կա՛մ արմատական փոփոխություններին, որոնց արդյունքում Լուկաշենկոն ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, կա՛մ ավելի մեղմ քաղաքական փոփոխություններին, երբ Լուկաշենկոն կշարունակի պաշտոնավարել, սակայն ստիպված կլինի իրականացնել որոշակի բարեփոխումներ։

«Համակարգը, որը չի արձագանքում ներսում եղած փոփոխություններին, վաղ թե ուշ կարող է փլուզվել, քանզի չի ադապտացվում օրվա պահանջներին։ Բելառուսում երկար ժամանակ առկա է եղել փոփոխությունների պահանջարկը, որն հանդիպում էր կոշտ դիրքորոշման նախագահ Լուկաշենկոյի կողմից, իսկ ընդդիմություն որպես այդպիսին չկար, և ինչ էլ կար, պարզապես մարգինալ վիճակում էր, հետևաբար իրական մրցակցային գործընթացը երկար ժամանակ երկրում բացակայում էր։ Համակարգն առանց մրցակցության ժամանակակից պայմաններում շատ բարդ է պատկերացնել»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները սպասելի էին, հետևաբար խնդիրն այն է, թե արդյո՞ք Լուկաշենկոն կգնա ավելի կոշտ քայլերի, իսկ ընդդիմությունն իր կերթին կկարողանա՞ արդյոք պահպանել լարվածության աստիճանը, կլինի՞ ավելի վճռական, որպեսզի հասնի արմատական փոփոխությունների, և չկրկնվի նախորդ ընտրություններին հաջորդած իրավիճակը, երբ ամեն ինչ հետզհետե հանդարտվել է ու մնացել առանց համակարգային փոփոխության։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

«Չնայած Լուկաշենկոն տարիներ առաջ ստանում էր արտաքին մեծ օժանդակություն, սակայն այժմ ունի լուրջ խնդիրներ նաև արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից, որովհետև ժամանակի հետ վատացրել է հարաբերություններն ինչպես Արևմուտքի հետ, այնպես էլ Ռուսաստանի»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` երկու կողմերն էլ պնդում են, որ ստացել են ավելի շատ ձայներ, հետևաբար խնդիրն այն է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես կպաշտպանի ընտրության արդյունքներն ու ինչպես կապացուցի իր տեսակետի ճշմարտացիությունը։ Ըստ նրա` բոլոր դեպքերում միանշանակ է, որ փոփոխությունների պահանջարկը վաղուց արդեն հասունացել է այդ երկրում, և դժգոհության աստիճանը նույնիսկ ոչ ինստիտուցիոնալ ու ոչ լիովին կազմակերպված ընդդիմության պարագայում այսօր ավելի ուժեղ է, քան եղել է նախկինում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ

236
թեգերը:
Ալեքսանդր Մարկարով, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
Ըստ թեմայի
Ռուսատանի և Բելառուսի հարաբերությունները լարվա՞ծ են. Լուկաշենկոն հերքում է
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հովհաննես Քոչարյան

Կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության. նախկին փոխոստիկանապետ

53
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ոստիկանության ղեկավար կազմում վերջին կադրային փոփոխություններին։
Քոչարյան. «Ոստիկանությունում կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` հավանաբար ոստիկանության համակարգում փոփոխությունների պատճառն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը գոհ չէ ոստիկանության աշխատանքից։ Ըստ նրա` կադրային քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը միշտ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, իսկ արագ փոփոխությունները հանգեցնում են շփոթի և անորոշության։

«Որքան շուտ կատարվեն նշանակումները և ներկայացվեն պաշտոնաթողությունների հանգեցրած պատճառները, այնքան համակարգը շուտ կգա իր բնականոն վիճակին։ Այնպես չէ, որ և՛ ոստիկանապետի, և՛ նրա տեղակալների պաշտոնները չպետք է արագ փոփոխվեն, քանի որ օրենքով ստատիկ պաշտոններ չեն։ Եթե չկա ցանկություն, որ այդ մարդիկ աշխատեն, ուրեմն նրանք կփոխարինվեն, իսկ նրանցից ներքև գտնվող ծառայողների պարագայում վիճակը մի փոքր այլ է, օրենքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նրանք կարող են պաշտոնանկ արվել, բայց պետի ու նրա տեղակալների պարագայում նման հիմքեր նախատեսված չեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով` պաշտոնատար անձանց մոտ անորոշությունն ու անկանխատեսելիությունը բերում է նաև որոշակի ստանդարտացման, սակայն կառավարությունն այդ իրավիճակը հարթելու համար կարծես գիտակցել է, որ կազմակերպաիրավական ձևի փոփոխության խնդիր կա ոստիկանությունում, և պատահական չէ, որ վերջերս անընդհատ խոսվում է Ներքին գործերի նախարարություն հիմնելու մասին։ 

ՀՀ երկու փոխոստիկանապետներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. ԶԼՄ

«Գաղափարը, որպես այդպիսին, ճիշտ է և կբերի նրան, որ ոստիկանապետի ու նրա տեղակալների պաշտոններն արագ չեն փոփոխվի, այլ կփոփոխվեն քաղաքական թիմը ներկայացնող պաշտոնները` նախարարն ու տեղակալը, այսինքն՝ քաղաքական–տեխնոկրատական պաշտոնի դուալիզմն իր լուծումը կստանա միայն այդ դեպքում, և վերջապես կհստակեցվեն այն պաշտոնները, որոնք պետք է զբաղվեն գերատեսչական քաղաքականության մշակմամբ, ու միայն այդ դեպքում խնդիրները կլուծվեն»,– նշեց նախկին պաշտոնյան։ 

Քոչարյանի գնահատմամբ` կադրային փոփոխությունները պետք է իրականացվեն ոչ թե ցանկությամբ, այլ ինստիտուցիոնալ կերպով, օրենսդրական երաշխիքներով ապահովված։ Ըստ նրա` միակ բացն այն է, որ հանրությանը թերևս չի տրվում բավարար տեղեկություն պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից:

53
թեգերը:
կառավարություն, ազատման դիմում, Ոստիկանություն, Հովհաննես Քոչարյան
Ըստ թեմայի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ
Փնտրում էին Ռուսաստանում, գտան Հայաստանում. ոստիկանությունը խոշոր գործարար է ձերբակալել
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց
Նորքի ինֆեկցիոն, արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 183-ով և հասել 40 593-ի

29
(Թարմացված է 11:02 11.08.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 183–ով և դարձել 40 593։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399, կատարվել է 177 322 թեստավորում, առողջացել են վարակվածներից 33157-ը։ Գրանցվել է մահվան 803 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերը 234(+6)-ն են:

Օգոստոսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 433 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

 

29
թեգերը:
թեստ, համավարակ, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել