Արտյոմ Տոնոյան

Տոնոյան. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի պայմանագրի կնքումը չափազանց կարևոր է Հայաստանի համար»

85
(Թարմացված է 17:59 02.01.2020)
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ-ի ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրին՝ նշելով, թե դա ինչպիսի կարևորություն ունի նաև Հայաստանի հանրապետության համար:

Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքումը չափազանց կարևոր է նաև Հայաստանի շահերի տեսանկյունից, որովհետև Իրանը հետաքրքրված է ԵԱՏՄ շուկայով և առհասարակ այդ միության երկրների հետ համագործակցությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Համաձայնագրի կնքումից հետո, եթե հաշվի առնենք իրանական տնտեսության կենսաձևը, հարևան երկիրը մեծապես շահագրգռված է լինելու սեփական արտադրանքի արտահանմամբ՝ վարելով նոր շուկաներ իրացնելու քաղաքականություն»,- նշեց իրանագետը: 

Արտյոմ Տոնոյանի փոխանցմամբ՝ կա փոխադարձ պայմանավորվածություն, որ ԵԱՏՄ երկրներն էլ իրենց հերթին Իրանին առաջարկելու են իրենց տեսականին, ուստի անհրաժեշտ է խստորեն հաշվի առնել իրանական տնտեսության ընդհանուր փիլիսոփայությունը:

Հայաստանը ծրագրում է Թուրքմենստանից գազ գնել Իրանի օգնությամբ

«Դատելով այն քաղաքական գլոբալ իրավիճակից, որում հայտնվել է Իրանը, Հայաստանը պետք է փորձի հարևան երկրից ստանալ այնպիսի ապրանքներ, որոնք արգելված են Իրանին արտահանել դեպի եվրոպական երկրներ և առհասարակ դեպի արտաքին աշխարհ: Օրինակ՝ շատ է խոսվում նավթի վերամշակման մասին: Ժամանակն է, որպեսզի Հայաստանը լրջագույն աշխատանք իրականացնի այս ուղղությամբ, և գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում կունենա տնտեսական մեծ եկամուտներ»,- նշում է իրանագետը: 

Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ՝ Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման մասին անընդհատ խոսվում է, սակայն ժամանակն է, որ իրական քայլեր կատարվեն այդ ուղղութկամբ: Հիմա դրա համար պահն առավել քան երբևէ` նպաստավոր է:

Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում ՀՀ–ի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը. Կոպիրկին

85
թեգերը:
Արտյոմ Տոնոյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Իրանի Իսլամական Հանրապետություն, իրանագետ, Հայաստան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (159)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին
Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար
Հայաստանը ԵԱՏՄ–ում արդյունավետ է նախագահել. Փաշինյան
Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու

sys_stories