Օդեկոլոն «Շիպր». Եկատերինբուրգի «Խորհրդային կենցաղի թանգարանի» ցուցանմուշ

Խորհրդային կայսրության փայլն ու թշվառությունը

558
(Թարմացված է 22:21 26.12.2019)
Եկեք անկեղծ լինենք։ Մեր սերնդի կյանքը երկու մասից է բաղկացած՝ կյանք Խորհրդային միությունում և կյանք անկախ Հայաստանում։

Ուղիղ 28 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության Գերագույն խորհուրդը հռչակագիր ընդունեց Խորհրդային կայսրության գոյության դադարեցման մասին։

«Լա՞վ էր արդյոք Սովետի օրոք»,- հարցնում են Հայկական ռադիոյին։
«Իհարկե լավ էր. մենք ջահել էինք, աղջիկներն էլ` սիրուն»։

Իրականում Խորհրդային միությունը ամենավառ ապացույցն էր այն ճշմարտության, որ ամեն ինչ այս աշխարհում հարաբերական է, կամ, ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը՝ «Աշխարքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

Խորհրդային կայսրության փայլն ու թշվառությունը
 Անվճար առողջապահություն։ Իսկապես՝ ով կարող է ժխտել, որ բուժսպասարկումն այն ժամանակ անվճար էր։ Բայց ախր բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ էր կատարվում այն ժամանակ հիվանդանոցներում։ Շորթումը սկսվում էր հենց մուտքից, պահակից, որը քեզ ներս չէր թողնի մինչև մի ռուբլի չտայիր, հետո ռուբլանոցներ էիր բաժանում բուժքույրերին, որ լավ նայեն հիվանդին։ Եվ վերջապես` բոլորը գիտեին՝ մի կլորիկ գումար անպայման պիտի տաս բուժող բժշկին, վիրաբույժին։ Իսկ ընդհանրապես բուժումն անվճար էր։ 

Սովետի օրոք քաղաքացիները անվճար բնակարան էին ստանում։ Իսկապես կա վիճակագրություն:

Միայն Լեոնիդ Բրեժնևի օրոք բնակարան է ստացել 162 միլիոն մարդ՝ գրեթե ողջ բնակչությունը։ Բայց ինչպիսի բնակարաններ էին դրանք, ավելի շուտ` ինչ վիճակում էիր դու ստանում այդ բնակարանը։

 

Ես էլ եմ 80-ականների կեսերին բնակարան ստացել։ Ճիշտ է, անվճար չէր, այսպես կոչված կոոպերատիվ էր, բայց դա նշանակություն չունի։ Պարկետը հատ-հատ պոկվում էր. միանգամից հասկացա, որ այն պետք է նորից փռել, բայց նախապես պետք էր հատակը բետոնապատել, որովհետև բետոն որպես այդպիսին չկար, պարզապես չէին արել այն, ինչ պիտի անեին։ Բոլոր էլեկտրալարերը, որոնք պիտի չերևային, ուղղակի պատերի վրայով էին անցնում։ Չշարունակեմ, քանզի բոլորը գիտեն, թե ինչ էր նշանակում բնակարան ստանալ։ Դա նշանակում էր անմիջապես ձեռնամուխ լինել բնակարանի կապիտալ վերանորոգմանը։

Սովետն ինքնաբավ էր՝ արտադրում էր այն ամենն, ինչ անհրաժեշտ էր՝ հրթիռներից մինչև լուցկի։ Այնպես էլ չէր, որ ապրանքի գինը մատչելի չէր՝ մի քանի տարի աշխատավարձի որոշ մասը խնայելով, կարող էիր նույնիսկ «Վոլգա» մեքենա գնել, «Ժիգուլիի» մասին էլ չեմ ասում։

Горьковский автомобильный завод (ГАЗ). Сборка легкового автомобиля ГАЗ-24 (Волга) на главном сборочный конвейере завода.
© Sputnik / Борис Ушмайкин
Գորկու ավտոմոբիլային գործարան (ԳԱԶ): Մարդատար "ԳԱԶ-24" (Վոլգա) մեքենայի հավաքում

Ուղղակի, եթե ուզում էիր, որ ձեր ընտանիքի Ամանորի սեղանին նարինջ լիներ, պիտի Երևանից Մոսկվա հասնեիր։ Քիչ թե շատ որակյալ կոստյո՞ւմ՝ էլի միայն Մոսկվայի ԳՈՒՄ-ում կամ ՑՈՒՄ-ում։ Որակն ընդհանրապես առանձին խոսակցություն է։ Եթե հեռուստացույց էիր գնում, անպայման պիտի նայեիր, թե որ ամսին է արտադրված։ Եթե դեկտեմբերյան վերջին օրերն էին նշված` հաստատ անորակ էր լինելու, որովհետև տարվա վերջին ամեն ինչ արվում էր արագ-արագ՝ ձեռնարկությունը պետք է կատարեր և նույնիսկ գերակատարեր պլանը, որպեսզի բանվորները պարգևավճար ստանային։ Այդ հեռուստացույցն էլ մի քանի օր աշխատելուց հետո սկսում էր աղավաղել հաղորդավար Նառա Շլեպչյանի պատկերը ու հայտնվում էիր մի նոր պրոբլեմի առջև՝ ինչպես նորոգել գնածդ հեռուստացույցը։

Գնում էիր սպասարկման կետ, խնդրում, աղաչում էիր, բայց պատասխանը մեկն էր՝ հիմա ժամանակ չկա, հեռուստացույցը կբերեք մեկ ամսից։ Այո, այո, իրենք չէին գալիս ձեր տուն, հսկա հեռուստացույցդ ստիպված շալակում տանում էիր։ Ու լսում էիր՝ այսինչ լամպն է վառվել, հիմա չունենք, կստանանք միայն երեք շաբաթից։

Ու մեկ էլ տաքսիներն եմ հիշում՝ եթե մինչև մեկ ռուբլի էր բռնում, ասենք, 65 կոպեկ, միևնույն է պիտի մեկ ռուբլի վճարեիր։ Կարծում էի, թե գոնե դա կվերանա անկախ Հայաստանում, բայց երբ հիմա տաքսի եմ նստում, որը հաշվիչ չունի, ու վերջում վարորդը նվազագույնի փոխարեն քեզ ասում է՝ 1000 դրամ, հասկանում եմ՝ չէ, չի իրականացվել ուղիղ 28 տարի առաջ սովետական պառլամենտի ընդունած որոշումը՝ ողջ է Խորհրդային միությունը, ողջ։

558
թեգերը:
Լեոնիդ Բրեժնև, սովետ, ԽՍՀՄ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Վիկտոր Մնացականյան, Կետրոն համայնքի նախկին ղեկավար, արխիվային լուսանկար

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

25
(Թարմացված է 23:15 04.08.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Մնացականյան. «Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցներն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

25
թեգերը:
Հրաժարական, Մաշտոցի պուրակ, Վիկտոր Մնացականյան, Արթուր Մեսչյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

208
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

208
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ

Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյան

0
Լիբանանում կարծել են, թե տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության գործով որոշումը:

Երևան, 4 օգոստոսի - Sputnik. Լիբանանի նավահանգստում այսօր երեկոյան որոտացած հզոր պայթյունի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել Լիբանանի «Օ TV» հեռուստաընկերության և «Վանա ձայն» ռադիոյի հաղորդավար Լորիկ Սապունջյանը:

Նրա խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցումը զգացվել է ավելի քան 10 կիլոմետր շառավղով: Սապունջյանը նշեց, որ մարդիկ, որոնք հիշում են 15 տարի առաջ տեղի ունեցած պայթյունը, ինչի հետևանքով զոհվեց Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրին, փաստում են, որ այսօր տեղի ունեցածն ավելի ուժգին էր:

«Առաջին րոպեներին բոլորս կարծեցինք, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է, քանի որ օգոստոսի 7-ին միջազգային դատարանը պետք է հրապարակի նախկին վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանության հարցով որոշումը, և շատերը կարծում էին, որ պայթյունը ահաբեկչական գործողություն է՝ վճռի հրապարակումից առաջ, սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է»,- պատմեց Սապուջյանը:

Ըստ լրագրողի՝ նախնական տեղեկություններով, Բեյրութի նավահանգստի թիվ 12 պահեստում եղած պայթուցիկ ու դյուրավառ նյութերն են պայթել: Անվտանգության մարմինների նախնական վարկածով՝ պայթուցիկներն անցյալ տարի Լիբանան են ներկրվել ապօրինի և առգրավվել էին նավերից մեկից ու մինչ օրս պահվում էին պահեստում: 

«Պայթյունն այնքան հզոր էր, որ մեծ թվով, այդ թվում՝ հայահոծ շրջաններ են տուժել: Կոտրվել են բնակարանների և տների ապակիներ, քանդվել են մեծ թվով շինություններ: Հայերով բնակեցված շրջաններում կան վիրավորներ, որոնց մի մասը վիրահատվել են: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց նյութական վնասն ահռելի է»,- փաստում է ականատեսը:

Սապունջյանը հայտնեց է, որ պայթյունից տուժել են նաև հայկական Բուրջ Համուդ թաղամասում գտնվող «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը, «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հրատարակչատունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում համազգային սուգ է հայտարարել:

0