Կարեն Քոչարյան

Քոչարյան. «Իշխանության հետ չեմ հանդիպել, նրանցից պատասխան չեմ ստացել»

185
(Թարմացված է 13:31 24.12.2019)
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր հայտարարած դրամահավաքի արդյունքներին և հեռուստախաղի հետագա նկարահանումներին:  
Քոչարյան. «Իշխանության հետ չեմ հանդիպել, նրանցից պատասխան չեմ ստացել»

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանն իշխանության ներկայացուցիչների հետ չի հանդիպել և իշխանությունից մինչ օրս չի ստացել պաշտոնական պատասխան, բայց այժմ մեկնում է Մոսկվա, որովհետև ուներ հեռուստախաղի արտոնագիրը երկարաձգելու ժամկետ ու հենց այդ նպատակով էլ հայտարարել էր դրամահավաքի մասին: Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ 

«Դրամահավաքը շատ լավ տեմպերով է գնում, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում արդեն փաստացի հավաքվել է մեկ եթերաշրջանի գումարը: 1000-2000 դրամով տարբեր տարիքի շատ մարդիկ են մասնակցել դրամահավաքին, նույնիսկ երեխաներ, ցուցակը շատ մեծ է: Պատահական չէ, որ դրամահավաքի հարցում իմ լավատեսությունը լուրջ հիմքեր ուներ»,- նշում է հեռուստախաղի հաղորդավարը:

Կարեն Քոչարյանը չգիտի` իշխանության ներկայացուցիչները մասնակցե՞լ են դրամահավաքին, թե՞ ոչ, սակայն ինքն այդ հարցում որևէ տարանջատում չի անում և հարցը չի քաղաքականացնում: Քոչարյանի տեղեկացմամբ՝ եղել են մարդիկ, ովքեր առանձին մոտեցել են իրեն և խոստացել գումարներ փոխանցել։ Ակնկալվում է, որ նրանք կկատարեն իրենց խոստումը:  

Քոչարյան. «Կսպասեմ մինչև դեկտեմբերի 13-ն ու կհայտարարեմ դրամահավաքի մասին»

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գարնանային եթերաշրջանը նկարահանվելու է փետրվարին, տեխնիկապես հնարավոր է նկարահանել նաև 2020 թ.-ի մյուս երեք եթերաշրջանները, սակայն դրանց համար նույնպես անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: 

Հիշեցնենք`«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ՀՀ կառավարությանը նամակ էր ուղարկել, որպեսզի կառավարությունը հաղորդման 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնի։ 

«Ֆինանսավորվում է ոչ թե հաղորդումը, այլ արտոնագիրը, որովհետև հաղորդումն ինքնին բավականին թանկ հաճույք է և երբեք ամբողջությամբ չի ֆինանսավորվել: Միշտ հատկացվել է միայն արտոնագրի գումարը, այն էլ ոչ լրիվ»,- ասաց նա: 

Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է հայտարարում

Նա նշել էր, որ պատասխանի կսպասի մինչև դեկտեմբերի 13–ն ու կհայտարարի դրամահավաքի մասին։

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար 17 մլն դրամ տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։ Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը դիտարկում են ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։

185
թեգերը:
դրամահավաք, հեռուստացույց, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ)
Ըստ թեմայի
Ռուսական «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբի» լավագույն խաղացողը հայ ինտելեկտուալն է
Հայաստանը` աշխարհի ինտելեկտուալ մայրաքաղաք. Sputnik–ի հյուրը Տիգրան Քոչարյանն է
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը Երևանում. Հայաստանում ինտելեկտուալ տոնախմբություն է լինելու
Վարդան Ոսկանյան

Հայաստանը կարող է դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար

227
(Թարմացված է 22:44 15.05.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանային գոտում առաջացած լարվածության հետ կապված` իրանական կողմի արձագանքներին։ 

 

Ինչպես արձագանքեց Իրանը. Վարդան Ոսկանյանը` Իրանի ԱԳՆ–ից հնչած հաղորդագության մասին

Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` իրանական լրատվամիջոցների տիրույթում հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի լուսաբանման առումով ակտիվ տեղեկատվական ու վերլուծական հոսք կլինի այսօրվանից, որովհետև շաբաթը մահմեդականների երկուշաբթին է, և այդ առումով արդեն իսկ լայն արձագանք կա Իրանի ԱԳՆ խոսնակի պաշտոնական հայտարարության հետ կապված։

 

«Դա, ըստ էության, հավասարակշիռ հայտարարություն էր` միտված բոլոր խնդիրները խաղաղ եղանակով լուծելուն։ Այս համատեքստում իրանյան փորձագիտական շրջանակների գնահատականներին պետք է սպասել առաջիկա օրերին։ Այդուհանդերձ, լրատվությունն օբյեկտիվ է` հիմնված տարբեր տեղեկատվական հոսքերի վրա, մինչդեռ Հայաստանի պարագայում ունենք լրատվական քաոսի տարրեր, երբ իրարամերժ հայտարարություններ են լինում նաև պաշտոնական աղբյուրներից»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի պնդմամբ` Իրանում բավականին մեծ դերակատարում ունի նաև սոցցանցային տիրույթը, հատկապես Telegram ալիքների հատվածը, որոնց միջոցով նույնպես տարածվում է օբյեկտիվ տեղեկատվություն, չնայած կան նաև անկառավարելի պանթյուրքական գաղափարախոսություն դավանող ալիքներ, որոնք արտացոլում են ադրբեջանական կողմի աղճատված տեսակետները։

«Հարևան երկրում առկա դիրքորոշումները մշտապես տեղավորվում են երկու տիրույթում, նախ խոսքը վերաբերում է պաշտոնապես արված հայտարարություններին, որոնց միջոցով փորձ է արվում հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել, բայց առավել կարևոր էր Երևանում Իրանի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, ըստ որի` Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի հատել։ Շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես պետք է Հայաստանն աշխատի Իրանի հետ»,– նշեց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչը։  

Ոսկանյանի խոսքով` մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրանցիներն աշխատում են ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլև Ռուսաստանի Դաշնության հետ և տարածաշրջանային կարևոր խնդիրները բնականաբար քննարկվում են դաշնակից գերտերությունների միջև, հետևաբար, եթե Հայաստանում լինի մարտահրավերներին պատշաճ արձագանքող իշխանություն, ապա մենք կարող ենք դառնալ բավականին հետաքրքիր հարթակ ռուս–իրանական համագործակցության համար։

Տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ է. Բիյագովը ՀԱՊԿ–ում խոսել է Սյունիքի մասին

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանն առնչվող հայտարարությունը հնչեցրել էր Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Նա նշել է, որ Իրանն ուշադիր հետևում է վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը և հուսով է, որ հակասությունները հնարավոր կլինի արագ լուծել խաղաղ ճանապարհով:

Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

227
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Վարդան Ոսկանյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սահման, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Այվազյանը պատմել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին
Իրինա Յոլյան

Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր. Գորիսի փոխհամայնքապետ

229
(Թարմացված է 23:14 15.05.2021)
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև սահմանային միջադեպերին առնչվող բանակցություններին և Գորիսում տիրող տրամադրություններին։ 
Յոլյան. «Բոլորս անհանգիստ սպասում ենք ժամը 15-ին սկսած բանակցությունների արդյունքներին»

Իրինա Յոլյանի փոխանցմամբ` բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ժամը 15-ին մեկնարկած բանակցությունների արդյունքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են և օրվա վերջում նոր կլինի որոշակի հստակեցում։

«Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր, հետևաբար պետք է հնարավորինս արագ նախաձեռնել քայլեր։ Հուսանք, որ գոնե այսօր որևէ հանգուցալուծում կլինի։ Կոնկրետ Գորիսում տրամադրություններն այնպիսին են, որ ոչինչ չեն պատրաստվում զիջել, ոչ մի սանտիմետր։ Սա բոլորի խնդիրն է, կարծում եմ, որ ինչպես Սյունիքում են մտածում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում են մտածում»,– նշեց Գորիսի փոխհամայնքապետը։

Յոլյանի խոսքով` նախընտրելի ճանապարհը բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծման հասնելն է, բայց եթե թշնամին խախտել է մեր պետական սահմանն ու շարունակում է պայմաններ թելադրել, ապա այդ դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն։ Ըստ նրա` ադրբեջանցիները հասել են ամենաբարձր տեղանքին, որտեղից երևում է Գորիս քաղաքը, և նրանք դեռ կանգնած են այն դիրքերում, որտեղ առաջացել են։  

Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսել են ժամը 15-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

229
թեգերը:
բանակցություն, Ադրբեջան, Սյունիք, Գորիս
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանն իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու. Ռոբերտ Մենենդես
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
Ադրբեջանը պետք է իր ԶՈւ–ն դուրս բերի Հայաստանի տարածքից. Փաշինյանը խոսել է Մակրոնի հետ