Քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին

Էռնստ Նեիզվեստնի. «Եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատներ»

353
(Թարմացված է 21:38 23.12.2019)
Երեք տարի առաջ կյանքից հեռացավ հայտնի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին։ Մի մարդ, որը մինչև Ամերիկա արտագաղթելը անընդհատ սկզբունքային ամենասուր վեճերի մեջ էր Խորհրդային կայսրության առաջնորդի հետ. վերջում էլ քանդակեց նրա մահարձանը։

Եկեք անկեղծ լինենք։ Միանշանակ չեն մտավորականության հարաբերությունները իշխանությունների հետ։ Միշտ է այդպես եղել։

Էռնստ Նեիզվեստնի. «Եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատներ»
Էռնստ Նեիզվեստնին իր հարցազրույցներից մեկում նույնիսկ էսպիսի կարծիք է հայտնել, որի հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն։ Պարզապես մեջբերեմ։

 

«Պատմությունը ցույց է տվել, որ եղել են բոլորովին ոչ այնքան վատ ավտորիտար ռեժիմներ՝ Դե Գոլ, Ադենաուեր, և դրա հետ մեկտեղ եղել են ծայրից ծայր կեղծ, շինծու պառլամենտական հանրապետություններ, եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատիաներ»։

էռնստ Նեիզվեստնին որպես իսկական արվեստագետ պարզապես ուզում էր ստեղծագործել, զբաղվել իր սիրելի գործով, ուղղակի դրա համար անխուսափելիորեն պիտի այս կամ այն կերպ առնչվեր իշխանությունների հետ։ Էլի մեջբերեմ։

«Ես այլախոհ չէի, ես պատրաստ էի ծառայել նույնիսկ Խորհրդային իշխանությանը։ Ուղղակի չէին թողնում աշխատել։ Ես պիտի պատվերներ ստանայի իշխանության վերնախավից։ Բայց երբ բախվեցի այդ վերնախավի հետ, հասկացա, որ չեմ կարող ապրել նրանց միջավայրում։ Ես պետք է ծիծաղեի, երբ նրանք են ծիծաղում, պիտի խմեի նրանց հետ, խոսեի իրենց լեզվով։ Ես չէի կարող, ես կմեռնեի»։

1962 թվականն էր։ Այդ ժամանակաշրջանը, երբ արվեստագետները ստեղծագործելու ազատություն ստացան, անվանում են Խռուշչովյան հալոցք։ Հանկարծ պարզվեց, որ կարելի է անել այն, ինչը նախկինում անպատկերացնելի էր։ Մոսկվայի գխավոր ցուցասրահներից մեկում՝ Մանեժում բացվեց արդի արվեստի ցուցահանդեսը։

Эрнст Неизвестный
© Sputnik / Юрий Иванов
Էռնստ Նեիզվեստնին արվեստանոցում
Բոլորը սրտատրոփ սպասում էին պետության առաջնորդին։ Նիկիտա Սերգեևիչը եկավ, սկզբից լուռ շրջում էր, դիտում էր նկարներն ու քանդակները, հետո պոռթկաց.

 

«էս ինչ դեգեներատիվ արվեստ է։ Ավանակն իր պոչով ավելի լավ կնկարեր։ Դուք պետության փողերն եք ուտում ու զիբիլ արտաթորում»։

Երկրորդ առճակատումը արվեստագետների ու երկրի ղեկավարի միջև տեղի ունեցավ Կրեմլի ընդունելությունների տանը, որտեղ ճաշկերույթի էին հրավիրել արվեստի և մշակույթի գործիչներին։ էռնստ Նեիզվեստնին էլ էր այնտեղ։ Նա նստած էր բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի կողքին և ասաց նրան.

«Լսիր, էս ինչո՞ւ են Կրեմլում բոլոր ուտելիքներն այսքան անհամ»։ Եվտուշենկոն էլ պատասխանեց՝ «Դե եթե մի տեղ գլխավոր խոհարարը ԿաԳեԲե-ի գեներալ լինի, էլ ինչ ես ուզում»։

Այս ճաշկերույթը, որն իրականում կոչվում էր գաղափարախոսական կոնֆերանս, շատ արագ վերածվեց Խռուշչովի ու Նեիզվեստնիի միջև լեզվակռվի։ Առաջնորդը բորբոքվեց. «Գնացեք Արևմուտք՝ ձեր հոգևոր հայրերի մոտ, ես ինքս ձեզ անձնագիր ու փող կտամ»։ Քանդակագործն էլ չդիմացավ ու շատ խիստ արձագանքեց.

«Նիկիտա Սերգևիչ, հիմարություններ մի՛ ասեք, Դուք չէ, որ իմ փոխարեն պիտի ընտրեք իմ Հայրենիքը։ Դրա համար չեմ կռվել ռազմաճակատում, որ հիմա լքեմ երկիրս»։

Ամիսներ անց Խռուշչովին հանեցին։ Նեիզվեստնին զանգահարեց նրա օգնականին ու ասաց.

«Հիշո՞ւմ եք՝ Դուք առաջ միշտ ինձ հորդորում էիք, որ ասեմ Խռուշչովին, թե հարգում եմ իրեն. այ հիմա, երբ նրան հանել են, կարող եմ դա անել։ Խնդրում եմ՝ փոխանցեք Նիկիտա Սերգեևիչին, որ ես իրոք խորապես հարգում եմ նրան՝ անձի պաշտապունքի բացահայտման և այն բանի համար, որ միլիոնավոր մարդկանց բաց է թողել բանտերից։ Այս ամենի համեմատ մեր էսթետիկական տարաձայնությունները անէական են։ Ես նրան երկար տարիների կյանք եմ մաղթում»։
Статуэтка Орфей премии ТЭФИ (премия Академии Российского телевидения за достижения в области телевизионных искусств) работы скульптора Эрнста Неизвестного.
© Sputnik / Юрий Сомов
"ՏԵՖԻ" մրցանակի "Օրֆեյ" արձանիկը (Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի մրցանակ հեռուստատեսային արվեստների բնագավառում նվաճումների համար). քանդակագործ` Էռնստ Նեիզվեստնի

Հայտնի է նաև, որ հետագայում Խռուշչովն էլ ընդհանուր ծանոթների միջոցով իր ներողությունն է փոխանցել քանդակագործին և երեք անգամ հրավիրել է նրան դաչա, որտեղ անցկացնում էր կյանքի վերջին տարիները, բայց Նեիզվեստնին չի գնացել։ Նա ազնիվ մնաց առաջնորդի հետ հարաբերություններում թե՛ այն ժամանակ, երբ Խռուշչովը հզոր տերություն էր ղեկավարում ու հայհոյում էր իրեն, թե՛ այն ժամանակ, երբ առաջնորդին զրկեցին պաշտոնից և այլևս չէին էլ հիշում։ Համաձայնեք՝ իսկական մտավորականի՝ հարգանքի արժանի պահվածք։ 

353
թեգերը:
Նիկիտա Խրուշչով, քանդակագործ, ԽՍՀՄ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Վիկտոր Մնացականյան, Կետրոն համայնքի նախկին ղեկավար, արխիվային լուսանկար

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

10
(Թարմացված է 23:15 04.08.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Մնացականյան. «Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցներն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

10
թեգերը:
Հրաժարական, Մաշտոցի պուրակ, Վիկտոր Մնացականյան, Արթուր Մեսչյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

204
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

204
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ

Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

0
(Թարմացված է 23:07 04.08.2020)
Տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում իր ականատեսներին։

Տարածած տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

0
թեգերը:
պայթյուն, Եկեղեցի, տեսանյութ, Լիբանան, Բեյրութ