Լեոնիդ Ներսիսյան

Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

80
(Թարմացված է 15:18 23.12.2019)
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի զինված ուժերը ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով համալրելու գործարքին:
Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերը Հայաստանի բանակի համար կարևոր ձեռքբերում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Լեոնիդ Ներսիսյանը։

«Դա ռուսական լավագույն հակաօդային և հակահրթիռային համակարգերից մեկն է, նախատեսված է փոքր տարածությունների, մինչև 30 կմ հեռավորության համար: Բավականին էֆեկտիվ է դրսևորվել, օրինակ, Սիրիայում անօդաչու սարքերը խոցելու ժամանակ, որոնք շատ հաճախ թռչում են ռուսական ռազմաբազայի օդային տարածքում»,- նշում է ռազմական փորձագետը:

Նրա խոսքով` ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերի գնման պայմանագիրը վաղուց էր կնքված: Դեռ մեկուկես տարի առաջ կար տեղեկություն, որ դրանք պետք է մատակարարվեն հայկական կողմին: Գործարքը մի փոքր երկարեց, բայց քանի որ դա նոր տեխնիկա է, ուստի պատրաստման ու հավաքման աշխատանքները ձգձգվեցին:

Ներսիսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն էլ շատ ակտիվորեն օգտագործում է անօդաչու սարքեր, հետևաբար վերոհիշյալ համակարգերի ձեռքբերումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի բանակի համար:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը չի կանգնելու: Քանի որ Հայաստանը գնել է ՍՈւ կործանիչներ, Ադրբեջանն իր հերթին դա չի թողնի անպատասխան, կգնի կա՛մ ռուսական, կա՛մ էլ չինական արտադրության կործանիչներ»,- համոզված է ռազմական փորձագետը:

Ներսիսյանը կարծում է, որ նույն իրավիճակը եղավ նաև «Իսկանդերների» հետ կապված: Հայաստանը գնեց այդ զինատեսակը, իսկ Ադրբեջանը երկու տարվա ընթացքում ձեռք բերեց իսրայելական «Լորա» հրթիռներն ու բելառուսական «Պոլոնեզները»: Եթե հավասարակշռությունը չի խախտվում, և երկու կողմերն էլ կարողանում են այն պահպանել, ապա պատերազմի ռիսկերը, ըստ Ներսիսյանի, այդքան էլ բարձր չեն, իսկ եթե Ադրբեջանը կարծի, որ հավասարակշռությունը փոխվել է իր օգտին, ապա կարող է կրկնվել 2016թ.-ի ապրիլյան իրադարձությունների նման ինչ-որ սցենար:

80
թեգերը:
Զենք, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պայմանագրի ժամկետները չեն խախտվել. Սու-30ՍՄ կործանիչները շուտով Հայաստանում կլինեն
ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան
Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը
Երվանդ Բոզոյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

123
(Թարմացված է 20:34 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

123
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

489
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

489
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Կարմիր հաղարջ

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

0
(Թարմացված է 00:52 07.07.2020)
Հաղարջի տեսակներից ամենաօգտակարը սևն է։ Այն հասնում է հուլիսին։ Սև հաղարջը վիտամինների գանձարան է։ Հատկապես օգտակար է երեխաների համար։ Ամենաճիշտը հաղարջը հում վիճակում ուտելն է։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի հաղարջը՝ ընթերցեք մեր նյութում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ Փորձենք հասկանալ՝ ինչպես է հաղարջն ազդում օրգանիզմի վրա։

Օգնում է բուժել մրսածությունն ու իջեցնում է ջերմությունը

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։ Հաղարջը նաև մանրէասպան միջոց է ու կարող է իջեցնել ջերմությունը։ Անգինայի ու գրիպի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս հաղարջի թեյ օգտագործել։

Черная смородина
Սև հաղարջ

Օգտակար է ճնշման ու ռևմատիզմի դեպքում

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Դրա մեջ եղած Р ու С վիտամինները օգնում են իջեցնել ու կարգավորել արյան ճնշումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Հաղարջի տերևներից թուրմը միզամուղ է, այդ պատճառով հաճախ է օգտագործվում տոքսինները հանելու համար։ Թուրմերով բուժում են հոդատապն ու ռևմատիզմը։ Դրանից բուժիչ վաննաներ են պատրաստում մաշկի հիվանդությունների ու ցաների դեպքում։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամին С-ի պարունակությամբ հաղարջը զիջում է միայն մասուրին։ 20 հատապտուղը բավական է՝ օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Բացի այդ՝ հաղարջի մեջ կան Р խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են ու պահպանում արյունատար անոթների կառուցվածքը, ճկունությունը, գործառույթն ու թափանցելիությունը։

Красная смородина
Կարմիր հաղարջ

Նվազեցնում է սթրեսը

Հաղարջի մեջ պարունակվող վիտամինները ամրացնում են նյարդային համակարգն ու նպաստում գլխուղեղի անոթների աշխատանքին, լավացնում են հիշողությունն ու օգնում հաղթահարել հոգեբանական բեռնվածությունը։ Հաղարջը հաճախ խորհուրդ են տալիս բուհերի դիմորդներին ու քննություն հանձնող ուսանողներին։

Լավացնում է աղիների, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը

Վիտամին В-ի շնորհիվ հաղարջը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ ֆոսֆորը խիստ անհրաժեշտ է երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքի համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել, կատարել մկանային ու նյարդային համակարգի գործառույթներն ու նպաստում ոսկրերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հաղարջի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այրոցից, ամրացնել անոթների պատերն ու բարենպաստ ազդեցություն կունենա հիշողության ու մտածողության վրա։

Նիհարելու համար

Հատապտուղը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել, բացի այդ, հաղարջի 100գրամն ընդամենը 56 կկալ ունի։ Այն նաև հարուստ է բջջանյութով, որն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից ու արագ հագեցնում է։

Коктейль
Կարմիր հաղարջով կոկտեյլ

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Բացի այդ, պետք է չափն իմանալ։ Մեծ քանակությամբ հաղարջ ուտելը կարող է հանգեցնել արյան մակարդելիության բարձրացման։

Ոչ միայն սև ու կարմիր

Սպիտակ հաղարջի տեսակները հաճախ անարդարացիորեն մոռացության են մատնվում։ Մինչդեռ սպիտակ հաղարջը համային հատկանիշներով տարբերվում է սևից ու կարմիրից։ Այն շատ անուշաբույր ու համեղ է, քանի որ բարձր քանակությամբ շաքար է պարունակում։

Բացի այդ, սպիտակ հաղարջն ալերգիկ չէ․ բոլորը հանգիստ կարող են ուտել այն։

Смородина
Սպիտակ հաղարջ

Սպիտակ հաղարջը կարող է․

  • վերականգնել սրտանոթային համակարգի լիարժեք գործունեությունը,
  • բարենպաստ ազդել արյունատար համակարգի վրա,
  • նորագոյացությունների նախապահպանություն իրականացնել․
  • պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերացումից,
  • կարգավորել լեղապարկի գործունեությունը,
  • պայքարել աթերոսկլերոզի դեմ
  • լավացնել լյարդի, մակերիկամների աշխատանքը,
  • շտկել բջջային փոխանակությունը,
  • վերականգնել տեսողությունը,
  • ամրացնել նյարդային համակարգը։

Ոմանք պնդում են, որ եթե մարդն ուզում է կատարյալ առողջ ու պաշտպանված լինել վարակներից և մանրէների հարձակումից, պետք է օրական ընդամենը մեկ բուռ սպիտակ հաղարջ ուտի։

0
թեգերը:
հատապտուղ, սթրես, երեխա, օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում