00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»

© Sputnik / Andranik GhazaryanЛариса Алавердян
Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ընդդեմ իրավական կամայականության» գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և նոր նախագահի դերակատարության հարցին:
Ալավերդյան. «Իհարկե Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»

Լարիսա Ալավերդյանը մատնանշում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ հենց մի նոր մարդ էր նշանակվում ինչ-որ տեղ, հասարակության մեջ անմիջապես սկսվում էին դժգոհությունները: Նման բան նկատվում է նաև այսօր:

«Ես հինգ տարի աշխատել եմ Ստյոպա Սաֆարյանի հետ ու բարձր եմ գնահատել նրա վերլուծական ունակությունները: Մարդը փոփոխական է, հիմա տեսնում ենք, որ մեկ ուրիշ դրսևորումներով է հանդես գալիս: Ցանկանում եմ ներողություն խնդրել Ստյոպա Սաֆարյանից: Չգիտեի, որ Կարեն Զադոյանի տեղն այլ մարդ է նշանակվել է, ու գիտեի, թե խորհուրդն ամբողջական չէ: Կարծում էի, որ շտապողականություն է ցուցաբերել վարչապետը»,- պարզաբանում է Լարիսա Ալավերդյանը:

Председатель Общественного совета Степа Сафарян на заседании правительства Армении (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ

Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանն ասել էր, որ Ստյոպա ՍաՖարյանի ընտրությունն անօրինական է, որովհետև Հանրային խորհրդի որոշ անդամներ հեռացել էին, իսկ նախագահի ընտրությունը պետք է կատարի ամբողջ խորհուրդը։

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ իհարկե Ստյոպա  Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է: Նա պետք է կարողանա ապացուցել, որ ունի բավարար գիտելիքներ և որակներ` գոնե ոչ կոնֆլիկտային, որովհետև Ալավերդյանի մոտ վրդովմունք է առաջացրել այն միջադեպը, որը տեղի է ունեցել Սաֆարյանի կազմակերպության տարածքում լրագրողների հետ: Դա կոնֆիլկտաբանության առումով, ըստ Լարիսա Ալավերդյանի, սուր բախում էր, որտեղ Ստյոպա Սաֆարյանը չի կարողացել իրեն զսպել և ոչ հարիր ձևով արտահայտություններ է թույլ տվել կին լրագրողի հասցեին:

«ՀԽ–ի դուռն ուրիշ է». Սաֆարյանը չի թաքցնում իր վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների նկատմամբ

«Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը արհամարհեց ու չեկավ հանձնաժողովի նիստին, որտեղ տեղի ունեցավ այդ քննարկումը: Ավելին, Ստյոպա Սաֆարյանն ինձ մեղադրեց, որ ես ասել եմ, թե իր ընտրությունն օրինական չէ: Պարզապես որոշ հանգամանքների ծանոթ չէի, ուստի արդեն ներողություն խնդրեցի Սաֆարյանից»,- պարզաբանում է Լարիսա Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահի գնահատմամբ՝ Հանրային խորհրդի անդամը պետք է իմանա աշխատանքների մասին, որոնք արվում են, իսկ Սաֆարյանը ոչնչացնող, զրոյացնող քննադատությամբ հանդես եկավ՝ խոսելով Հանրային խորհրդի կազմի մասին: Լարիսա Ալավերդյանը չի ցանկանում վատացնել իր գործընկերային հարաբերությունները Սաֆարյանի հետ, բայց եթե Սաֆարյանը չի զղջում իր արած արտահայտությունների համար, եթե նրա արհամարհանքը այլախոհների նկատմամբ այդպիսին է լինելու, ապա Ալավերդյանը միշտ ցավով է դա նշելու:       

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Վազգեն Մանուկյանը փորձում է քաղաքական նոր միտք գեներացնել»

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում։ Քննարկման հրավերի մեջ հատուկ շեշտված էր, որ news.am–ի, hayeli.am–ի, 168.am–ի, yerevan today–ի, 7or.am–ի, livenews.am–ի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և «այլ քարոզչամիջոցների»  համար մուտքը փակ է, և որ այդ ԶԼՄ–ները ներկայացնող լրագրողներն ու տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։

Այդուհանդերձ, նշված լրատվամիջոցները ներկայացել էին քննարկմանը, նրանց թույլ չէի տվել մտնել։ Երկու լրատվամիջոցի հաջողվել էր ճեղքել դիմադրությունը, մտնել քննարկման սենյակ ու հարց ուղղել Սաֆարյանին։ Ինստիտուտի ղեկավարը հրաժարվել էր պատասխանել հարցերին` հիմնավորելով, որ նրանց ԶԼՄ չի համարում և խնդրել էր լքել տարածքը` մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելու համար։

Սաֆարյանի հայտարարության` լրատվամիջոցներին վերաբերող պահը, բացասական արձագանքի արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ դաշտում։ Իսկ հանդիպումից դուրս հրավիրված լրագրողները դիմել են դատարան։

Հիշեցնենք նաև, որ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին  հրաժարականի դիմում ներկայացրեց։ Դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ նրան այդ պաշտոնում փոխարինել է Ստյոպա Սաֆարյանը։

 

Լրահոս
0