Թադևոս Ավետիսյան

Ավետիսյան. «Կարևոր է, թե ինչ ծախսերով ղազախական բենզինը կհասնի Հայաստան»

63
(Թարմացված է 20:06 20.12.2019)
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Հայաստան` ղազախական բենզին ներկրելու հարցը։

Երկու երկրների մայրաքաղաքները ղազախական բենզինը Հայաստան արտահանելու մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Արդեն հայտնի է, որ հայկական կողմն ընդունել է Ղազախստանի բոլոր առաջարկները համապատասխան փաստաթղթի տեքստի վերաբերյալ։ Նախագծի համաձայնեցումից հետո այն կուղարկվի ներպետական ընթացակարգերի: 

«Եթե տարվի հետևողական աշխատանք և լուծվեն տրանսպորտի ու տեղափոխման հետ կապված հարցերը, ապա վառելիքը կհասնի Հայաստան: Այստեղ կարևոր է նաև այն խնդիրը, թե ի՞նչ ծախսերով բենզինը կհասնի մեր երկիր և կլինի՞ արդյոք այն մրցակցային»,- նշեց Ավետիսյանը:

Փոխգնդապետը դիզվառելիք ու բենզին է հափշտակել. նա կալանավորվել է

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի շուկան փոքր է, և մենք գործ ունենք սահմանափակ քանակության հետ: Տնտեսագետը հույս ունի, որ նախագծի հեղինակները հաշվի կառնեն նշված հանգամանքը և կկատարեն համապատասխան հաշվարկներ: 

63
թեգերը:
Ղազախստան, բենզին, տնտեսագետ, Հայաստան
Ըստ թեմայի
Նախկին իշխանությունը չկա, բայց խնդիրը կա. ինչպե՞ս կանգնեցնել բենզինի գնի աճը Հայաստանում
ԲանՉիՓոխվել. որքա՞ն բենզին է օգտագործել ԿԳՆ–ն 2018 թվականին. նախարարի պարզաբանումը
ԱՄՆ–ն բողոքի տրամադրություն է հրահրում Իրանում. տեսանյութ
«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները

sys_stories