Լևոն Քոչարյան

Քոչարյան. «Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում»

94
(Թարմացված է 11:00 20.12.2019)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության տարածած տեսանյութին, որում նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին կաշառքի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:

 

Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ոստիկանության տարածած տեսանյութն ամիսներ առաջ պլանավորած բեմականացում էր:

«Սա ինձ հիշեցնում է  էժանագին բեմականացում»,–ասել է Լևոն Քոչարյանը:

Լևոն Քոչարյանը տեսանյութից հասկացել է, թե ով է այդ մարդը:  Ըստ Քոչարյանի՝  նա որպես աջակից հայտնվել է մոտ 3 ամիս առաջ և պատրաստակամություն է հայտնել իր ընկերների և համախոհների հետ միասին պայքարելու «այս անարդարության դեմ»:

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա Լևոն Քոչարյանը սա մտահոգիչ է համարում։

«Դա բացարձակապես մեզ հետ կապ չունի, չի կարող ունենալ, մենք խնդիր չունենք որևէ ցուցմունք փոխելու։ Դրա մասին բազմիցս ենք ասել, նաև հայրս է հայտարարել դատարանում, սա աբսուրդ է. չափն ու սահմանը անցել են »,–ասել է Քոչարյանը։

Պլանավորած օպերացիա կամ «արջի ծառայություն». Քոչարյանի որդին մեկնաբանել է տեսանյութը

Թե ում հրահանգով է նկարահանվել տեսանյութը, Լևոն Քոչարյանի խոսքով, պարզ կլինի ապագայում, երբ կփոխվի իշխանությունը, և երբ բոլոր ապօրինությունները կբացահայտվեն։

94
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, տեսանյութ, Ոստիկանություն, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (378)
Ըստ թեմայի
Վարդևանյան. «Վահե Գրիգորյանի կապը Քոչարյանի գործի հետ կարող է հարցեր առաջացնել»
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. նիստը շարունակվում է
Առաջարկում ենք փոխել Քոչարյանի խափանման միջոցը. մշակույթի գործիչների հայտարարությունը

sys_stories