Դավիթ Խաժակյան

Խաժակյան. «Շարունակելու եմ նույն գիծն ու զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»

79
(Թարմացված է 22:51 19.12.2019)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանին առնչվող վերջին աղմկահարույց սկանդալի հետ կապված արձագանքներին:

 

Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի արձագանքը` իրեն ավագանուց հետ կանչելու, անակնկալ չէր:

«Դրա նախորդ օրը մենք հավաքվել էինք, ունեինք միջոցառում, որտեղ քննարկեցինք խնդիրը: Ինձ ասացին, որ պետք է այդ ամենը հասցեագրել և խնդրին ինչ-որ լուծում տալ: Ասուլիսի օրը, առավոտյան նորից կապվեցինք պարոն Մարուքյանի հետ ու նախնական ևս մեկ քննարկում ունեցանք կուսակցության ներսում: Որոշվեց, որ քննարկումներն այդ ուղղությամբ պետք է մեկնարկեն, և կուսակցությունը հանրությանը պետք է ներկայացնի, որ տեղի են ունենում նման քննարկումներ»,- նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը:

Դավիթ Խաժակյանն ընդգծում է, որ ինքը հետո հրապարակավ ներկայացրել է իր տեսակետը, թե ինչ համեմատությունների և որ հանգամանքների ծանրակշռության դեպքում պետք է որոշում կայացվի, և կուսակցությունը մոտ օրերս կհստակեցնի դիրքորոշումը:

«Հիմա ես ներկայացնում եմ փաստեր ու փաստաթղթեր: Մի մասը չի հավատալու, կամ ասելու է՝ ոչինչ, մի թուղթ էլ թող կեղծի: Սա նշանակում է, որ փոխզսպումը և հակակշռումն ընդդիմության կողմից պետք է հնարավորինս ամուր լինեն»,- նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը: 

«Ինչու մնալ Երևանի ավագանու կազմում, եթե չեն նկատում մեր կատարած աշխատանքը». Մարուքյան

Դավիթ Խաժակյանն ավագանուց հետ կանչվելու դեպքում շարունակելու է իր ուշադրությունը կենտրոնացնել քաղաքային իշխանության վրա: Նրա խոսքով` ինչ կարգավիճակ էլ ունենա, անտեսման «ճոխություն» թույլ չի տա քաղաքային իշխանությանը, հետևողականորեն շարունակելու է նույն գիծն ու զբաղվելու է քաղաքական գործունեությամբ:   

79
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, Էդմոն Մարուքյան, Դավիթ Խաժակյան
Ըստ թեմայի
«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին
«Այդ մակարդակի մարդիկ քաղաքապետի հետ հանդիպմանը գնում են ջինսով ու բոթասներով». Փաշինյան

sys_stories