Տիգրան Քեյան

Քեյան. «Գյումրու մաքսատան հսկողությունը թույլ է, գողություններ են լինում»

36
(Թարմացված է 16:19 17.12.2019)
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Նորագավիթի ավտոմաքսատանը դեկտեմբերի 31-ից մաքսային ձևակերպումների ծառայության դադարեցման խնդրին։

ՊԵԿ-ն արդեն հորդորել է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին, որպեսզի նրանք սեղմ ժամկետներում իրականացնեն մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերեն հսկողության տարածքից, որի վարձակալության ժամկետի ավարտից հետո (դեկտեմբերի 31-ից) մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

Նրա կարծիքով` Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերը մոտ մեկ ամսից կթեթեևանան։ Ներկայումս ձևակերպումների գործընթացը ծանրաբեռնված է, քանի որ Երևանից մեքենաներ են տեղափոխել են Գյումրի։ Պատճառը Նորագավիթի ավտոմաքսատան գերծանրաբեռնվածությունն է։

«Տարածքում միշտ լուրջ խնդիրներ էին առաջանում թե՛ տեղի բնակիչների համար, թե՛ տվյալ հատվածում երթևեկող տրանսպորտային միջոցների համար, որովհետև ամբողջ տարածքը փակվում էր»,- նշեց նա: 

Ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և Գյումրու տարածաշրջանը զարգացնելու համար որոշել են այնտեղ ամբողջական մաքսակետ կառուցելու, քանզի կառավարությունը տեղում իրականացնելու է ևս մեկ ծրագիր, որի շնորհիվ կստեղծվի մեկ միասնական համակարգ: Նախանշված մեծ մաքսատունը գնալով կարդիականացվի և ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները, ըստ Քեյանի, կվերանան: 

«Այսօր ուղղակի կա մի խնդիր. պարզապես հսկողությունն է թույլ իրականացվում, տեղի են ունենում մեծ քանակի գողություններ: Պետք է ուժեղացնել տվյալ հատվածի ոստիկանական համակարգը, որպեսզի քաղաքացիները վնասներ չկրեն»,- ասաց Քեյանը:  

Լա՞վ է, թե՞ վատ. Գյումրու մաքսատան աշխատանքի մասին հակասական կարծիքներ են հնչում

Վերջերս ՊԵԿ նախագահի տեղակալի հետ քննարկվել է նաև տարբեր տեղերից մեքենաները Գյումրի տեղափոխելու հարցը, որը նույնպես կլուծվի, այսինքն՝ մեքենաները կստուգվեն կամ սահմանը հատելիս, կամ երևանյան մաքսակետերից մեկում, իսկ փաստաթղթերի ձևակերպումը կիրականացվի Գյումրիում:

Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։

«Գյումրու մաքսատունն արդյունավետ չի աշխատում». ներկրողները բողոքի ակցիա անցկացրին Երևանում

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։

Գյումրու նորակառույց ավտոմաքսատունն ավտոներկրողներին սպասարկում է նոյեմբերի 18–ից սկսած։  ՊԵԿ–ից ասել էին, որ Գյումրու և Նորագավիթի ավտոմաքսատներում միասին օրական սպասարկումը 1000 մեքենա կկազմի:

36
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Գյումրի, ավտոմաքսատուն, Տիգրան Քեյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ–ն ուժեղացրել է Գյումրու մաքսատան հսկողությունը. գողության դեպքերը մտահոգել են
«Գյումրու մաքսատունն արդյունավետ չի աշխատում». ներկրողները բողոքի ակցիա անցկացրին Երևանում
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին
Փողի կռիվ. ՊԵԿ նախագահի ու Ֆինանսների նախարարի վեճը հունից հանեց վարչապետին

sys_stories