Կարինե Դանիելյան

Դանիելյան. «Վտանգավոր աղբի նոր հավաքատեղիների կարիքը վաղուց կար»

60
(Թարմացված է 22:27 16.12.2019)
Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դիտարկմանը, որն առնչվում է աղբի տեսակավորման խնդրին:
Կարինե Դանիելյան. «Վտանգավոր աղբի նոր հավաքատեղիների կարիքը վաղուց կար»

Քաղաքապետն ավագանու նիստում հայտարարել է, որ սկսում են աղբի տեսակավորում, որը երբեք Երևանում չի իրականացվել: Ըստ այդմ՝ ստեղծվելու են վտանգավոր աղբի հավաքակայաններ, որոնց մասին նույնպես երբևիցե չի խոսվել:

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ նախկինում տոկսիկ թափոնների նմուշներն առանձին են հավաքվել: Դրանք բժշկական թափոններն են, նաև գիտության և արդյունաբերության մեջ առաջացածները, որոնց համար ունենք հավաքատեղի, բայց այն արդեն վաղուց լցված է և իրոք նոր հավաքատեղիների կարիք կա:

«Պետք է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է: Եթե դա կոմունալ թափոնների մեջ եղած նյութերն են կամ տեխնիկական սարքերը, որոնք պարունակում  են թունավոր նյութեր, ուրիշ բան է: Հիմա միջազգային կազմակերպությունների աջակցությամբ աշխատանքներ են արվում: Խնդիրը ոչ թե նյութերն աղբից հանելն է, այլ փորձագիտական լաբորատորիաներում օգտագործելը, դրանք հետո հնանում են կամ դառնում անպիտան»,- նշում է Կարինե Դանիելյանը:

«Սանիթեքն» ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. դիմում են միջազգային արբիտրաժային դատարան

Բնապահպանի դիտարկմամբ՝ վերոհիշյալ նյութերի ոչնչացումը դժվար գործընթաց է, հատուկ ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է շրջակա միջավայրից հնարավորինս մեկուսացնել տարածքը և նյութերն ուղղակի թաղել, եթե դրանք ենթական չեն ոչնչացման:

Կարինե Դանիելյանը կարծում  է, որ թեև մենք վաղուց պետք է անցնեինք աղբի տեսակավորման, բայցևայնպես անհրաժեշտ են հզորություններ, գործարաններ, որոնք կօգտագործեն աղբը կամ կչեզոքացնեն՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի անվտանգության խնդիրը:   

60
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, Երևան, աղբի տեսակավորում, աղբի վերամշակում, աղբաման, աղբ

sys_stories