ՀՀ կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն բնույթի գործառույթներին։ Քննության շրջանակում դիտարկվելու է ոչ միայն տվյալ անձի, այլև նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքը։ Դրա օրինական ծագումը չապացուցելու պարագայում անձը զրկվում է գույքից, պետությունն իրավունք է ստանում բռնագանձել այն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։
«Նախագծի գրեթե բոլոր կետերում առկա են խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնք գեներացնում են հայեցողական հսկայական ռիսկեր՝ սկսած իրավասու մարմնից (քանի որ գլխավոր դատախազությանն է գործառույթը վերապահվում), վերջացրած իրացման ընթացակարգային դրույթներով: Բոլորը խոցելիության անասելի բաղադրիչ են պարունակում և պետք է շտկվեն»,- ասաց նախկին փոխնախարարը:
Խաչիկյանի գնահատմամբ՝ հույս կար, որ այս ժամանակահատվածը կօգտագործվեր նախագիծը լրամշակելու համար, բայց փաստ է, որ նախագիծը որևէ կերպ չի մշակվել, ներառում է այնպիսի դրույթներ, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն առաջ տանելուն:
Խոսելով կոնկրետ մեկ-երկու վիճահարույց կետերի մասին՝ Խաչիկյանը նախ նշեց, որ այս պահի դրությամբ դատախազությանն այդ իրավասությամբ օժտելը մեղադրանքի վարույթի նշանակություն է տալիս, այլ կերպ ասած՝ վարույթին տալիս է մեղադրանքի ընկալում, ինչը որևէ կերպ չի տեղավորվում պետական շահի պաշտպանության հայցի հարուցման շրջանակում, հետևաբար դատախազությունը չպետք է օժտված լինի նման իրավասությամբ:
«Օֆշորի արքայի» գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»
Եվ երկրորդ՝ որպես նվիրատվություն ձեռք բերված գույքի նկատմամբ այդ իրավակարգավորումը, Խաչիկյանի համոզմամբ, խնդրահարույց է, որովհետև գործում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը և գույք ձեռք բերողը պարտավոր է որպես նվիրատվություն ձեռք բերված գույքի առնչությամբ հիմնավորել, որ իրեն նվեր տվողն այդ գույքը ձեռք է բերել օրինական միջոցներով:
Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել
Նախագծի գաղափարն, ըստ Խաչիկյանի, ինքնին ակնհայտորեն ճշմարիտ է, ողջունելի է, բայց օրենքն այս տեսքով առնվազն խաթարում է վարչապետի ու կառավարության ծրագրային հենքը:
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։



