00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Փախուստ Խորհրդային Միությունից ու երեք օր օվկիանոսում

© Sputnik / Давид Шоломович / Անցնել մեդիապահոցПразднование Дня международной солидарности трудящихся в Москве (1964 год)
Празднование Дня международной солидарности трудящихся в Москве (1964 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է 100 կմ լողալ ծովում և ողջ մնալ։ Բայց նման բան եղել է։ Ուղիղ 45 տարի առաջ՝ 1974 թ. դեկտեմբերի 13-ին Ստանիսլավ Կուրիլովը փախավ Խորհրդային Միությունից` ցատկելով նավից երեք օր շարունակ լողալով Խաղաղ օվկիանոսում։

Կուրիլովը միշտ էլ ցանկացել էր լքել այն պետությունը, որտեղ ծնվել էր 1936 թվականին։ Աշխատելով Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում` անընդհատ խնդրում էր, որ իրեն արտասահմանյան գործուղման ուղարկեն, բայց ղեկավարությունը տարբեր պատրվակներով մերժում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ նրա քույրը ամուսնացել էր հնդիկի հետ և տեղափոխվել Կանադա։

Ստանիսլավը շարունակում էր Խորհրդային Միությունից դուրս գալու ուղիներ որոնել և մի օր թերթում հայտարարություն կարդաց, որ տուրիստական նավը Վլադիվոստոկից գնալու է մինչև հասարակած։ Ճիշտ է, զբոսանավը ոչ մի նավահանգիստ չէր մտնելու, այլ ուղղակի վերադառնալու էր Վլադիվոստոկ, բայց Կուրիլովը հասկացավ` սա շանս է։

Փախուստ Խորհրդային միությունից ու երեք օր օվկիանոսում
Ուղևորության տոմս գնեց և հայտնվեց հսկայական նավում, որը ժամանակին գերմանական էր եղել և կոչվում էր «Ադոլֆ Հիտլեր», իսկ հետո վերանվանվել էր «Խորհրդային Միություն»։

Համաձայնեք՝ խորհրդանշական է՝ փախուստի փորձ «Խորհրդային Միություն» կոչվող նավից։

Ուղղակի պետք էր հաշվարկել, թե երբ նավը կմոտենա ցամաքին։ Դա դժվար էր, որովհետև անձնակազմի ղեկավարությունը գաղտնի էր պահում, թե ինչ երթուղով է շարժվում նավը։ Բայց նավում Ստանիսլավը ծանոթացավ մի երիտասարդի հետ, որը զգաղվում էր աստղագիտությամբ և այդ երիտասարդը օգնեց Ստանիսլավին աստղերի օգնությամբ պարզել, թե երբ է նավը մոտենում Ֆիլիպինների ափերին։

Դեկտեմբերի 13-ի գիշերը Ստանիսլավ Կուրիլովը թռավ նավից՝ 12 մետր բարձրությունից։ Հետագայում իր հուշերում նա գրել էր.

«Այդ պահին ես երջանիկ էի, ես վերջապես ազատ էի, այդ թռիչքը կարծես տարիներ տևեր. ինչ էլ ինձ սպասեր առջևում, ես արդեն հասել էի իմ նպատակին»։

Առավոտյան նավում հայտնաբերեցին, որ ուղևորներից մեկը չկա, նավը վերադարձավ այն վայրը, որտեղ եղել էր գիշերը, բայց Կուրիլովին չգտան։ Օվկիանոսային հոսանքները նրան հեռու էին տարել։
Հենց օվկիանոսային հոսանքներն էին պատճառը, որ Կուրիլովը երեք օր մնաց ջրում։ Նրա հաշվարկներով՝ Ֆիլիպիններ հասնելու համար պահանջվելու էր ընդամենը մի քանի ժամ. իրականում նա լողաց մոտ 100 կիլոմետր։ Ինչպես դիմացա՞վ։

Նա պատրաստված էր։ 10 տարեկանում լողալով կտրել անցել էր Իրտիշ գետը։ Հետո սկսեց զբաղվել յոգայով, շաբաթներով պաս էր պահում, ամեն օր խմելով ընդամենը մեկ բաժակ ջուր։

Վերջապես երրորդ օրը ուժասպառ եղած Կուրիլովը իսպանական երաժշտություն լսեց, կարծեց, թե զառանցում է, բայց դա իրականություն էր՝ նույն օվկիանոսային հոսանքները հասցրելէին նրան Ֆիլիպինյան կղզիներից մեկը, և նա հայտնվեց ավազի վրա։

© Photo : Screenshot / Youtube / Feel YogaՍտանիսլավ Կուրիլով
Փախուստ Խորհրդային Միությունից ու երեք օր օվկիանոսում - Sputnik Արմենիա
Ստանիսլավ Կուրիլով

Ֆիլիպինների իշխանությունները նախ տարան Կուրիլովին փախստականների ճամբար։ Նա մտավախություն ուներ, որ իրեն կվերադարձնեն Խորհրդային Միություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ այսքանից հետո նորից հայտնվել այն երկրում, որտեղից փախել ես։ Բայց Ֆիլիպինների իշխանությունները, պարզելով, որ Կուրիլովի քույրը Կանադայում է, որոշեցին նրան հենց այնտեղ ուղարկել և ի վերջո նա Կանադայի քաղաքացիություն ստացավ։

Սկզբում աշխատում էր պիցերիայում, հետո սկսեց գիտահետազոտական աշխատանքով զբաղվել։

Մի անգամ ընկերները նրան հրավիրեցին Իսրայել, այնտեղ ծանոթացավ Ելենա Գենդելևայի հետ, ամուսնացավ և Իսրայելում էլ մնաց։ Իսկ Խորհրդային միությունում նրան հեռակա կարգով դատեցին և դատապարտեցին 10 տարվա ազատազրկման՝ հայրենիքին դավաճանելու համար։

1986 թվականին Իսրայելում լույս տեսավ նրա գիրքը, որը կոչվում է «Փախուստ»։

Ռուսաստանցի գրող և այլախոհ Վասիլի Ակսյոնովը գրքի նախաբանում գրել էր. «Թռչել սովետական հսկա շոգենավից և մի քանի օր շարունակ մնալ օվկիանոսում՝ էլ ով կարող էր նման բան անել, եթե ոչ մտավորական Սլավա Կուրիլովը»։

Լրահոս
0