Հրանտ Միքայելյան

Միքայելյան. «Աշխատատեղերի ավելացումը զգալի չափով պայմանավորված է սեզոնային գործոնով»

70
(Թարմացված է 13:58 11.12.2019)
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տեղեկությանը, ըստ որի՝ 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ:

 

Միքայելյան. «Աշխատատեղերի ավելացումը զգալի չափով պայմանավորված է սեզոնային գործոնով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած աշխատատեղերից մի մասի պարագայում գործ ունենք սեզոնային գործոնի հետ. հոկտեմբերը կամ դեկտեմբերը մայիսի հետ չի կարելի համեմատել, քանի որ Հայաստանում տնտեսական ամենաբարձր ակտիվությունը գրանցվում է տարեվերջում, ամենացածրը՝ տարեսկզբին: Նույնը վերաբերում է աշխատատեղերի քանակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

 

«Սեզոնային գործոնի ազդեցությունը բավականին մեծ է։ Մոտավորապես 80 հազարից պայմանականորեն 30-40 հազարն ավելի շատ պայմանավորված է սեզոնային գործոնով: Որպեսզի հասկանանք սեզոնային գործոնի քաշը` պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատենք: Այստեղ մենք դեռ չունենք հրապարակված հստակ տվյալներ: Վարչապետն իր ներկայացրած տվյալները ստացել է ՊԵԿ-ից, իսկ ԱՎԾ-ի տվյալները դեռ չկան»,-նշեց Հրանտ Միքայելյանը: 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն, ինչ կարելի է համեմատել, թույլ է տալիս եզրակացնել, որ կա մոտ 49 հազարի աճ, այլ ոչ թե 80 հազարի: Ընդ որում, սեզոնայնությունը բնորոշ է նաև առանձին ոլորտներին, օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն:

Յուրաքանչյուր ոլորտում արտահայտվածությունը տարբեր է, բայց Հայաստանի տնտեսությունում սեզոնայնության արտահայտվածությունը շատ մեծ է: 

«Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ ունենք ստվերից դուրս բերված աշխատատեղերի մի զգալի հատված: Այս աճը պայմանականորեն կարող ենք գնահատել 35 հազարի չափով: Դեռ անցյալ տարեվերջին ստվերից դուրս բերված աշխատատեղերը երևացին. համենայն դեպս, դրանց մեծ մասը, իսկ մնացածը նոր ստեղծված աշխատատեղերն են»,-նշում է Հրանտ Միքայելյանը: 

«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել

Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետի ներկայացրած 81 հազար աշխատատեղերը կարելի է բաժանել առանձին հատվածների, իսկ ինչ վերաբերում է բարձր աշխատավարձով տեղերին, ապա դրանց թվաքանակը մեծ բաշխվածություն չունի:   

70
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ)
Ըստ թեմայի
Ստվերի դեմ պայքար, իրական մրցակցային միջավայր. ներդրողները դեռևս սպասման փուլում են
Ստվերից են դուրս եկել, թե նոր խաղացողներ են հայտնվել. ինչպես է հարկատուների թիվն ավելացել
Խաչատրյան. «Հարկային քաղաքականությունը հնարավորություն է տալիս բիզնեսին դուրս գալ ստվերից»
ԲՀԿ–ն առաջարկում է վերջ տալ ստվերային բիզնեսին և ոռոգման ջրի գումարները վճարել բանկով
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

954
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

954
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

185
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

185
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Շուշան Ստեփանյան

«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի հրապարակումը

0
(Թարմացված է 14:36 31.10.2020)
Շուշան ստեփանյանը դրել է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Այս ասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

նա նշել է, որ դա եղավ այն բանից հետո, երբ Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց։

Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ հաղորդագրություն և տեսանյութ էր տարածել, նշելով, որ բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, Ադրբեջանը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: 

0