00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

20 տարի անց՝ իրականացած ու չիրականացած կանխատեսումներ

© Photo : Public domain / Jay GodwinПапка с гербом Центрального Разведывательного Управления США
Папка с гербом Центрального Разведывательного Управления США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2000 թ. Ամերիկայի ԿՀՎ-ն հրավիրեց տարբեր ոլորտների առաջատար փորձագետներին՝ մշակելու բավական ծավալուն կանխատեսում՝ թե ինչ է լինելու առաջիկա 15-20 տարում: Քանի որ հիմա հենց այդ ժամանակում ենք ապրում, այսօր կարող ենք ամփոփել՝ իրականացան արդյոք ԿՀՎ-ի կանխատեսումները, թե ոչ:

Եկեք անկեղծ լինենք: Ոչ բոլոր կանխատեսումներն են իրականանում՝ նույնիսկ եթե այդ կանխատեսումներն անում են շատ լուրջ, պրոֆեսիոնալ մասնագետներ: Հիմա արդեն քչերն են հիշում, բայց երբ հազարամյակը փոխվեց, այսինքն 2000 թվականին Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչությունը հրավիրեց ամենատարբեր ոլորտների առաջատար փորձագետներին և նրանք մշակեցին բավական ծավալուն՝ 70-էջանոց կանխատեսում այն մասին, թե ինչ է լինելու առաջիկա 15-20 տարում: Եվ քանի որ հիմա հենց այդ ժամանակաշրջանում ենք ապրում, այսօր կարող ենք ամփոփել՝ իրականացան արդյոք Կենտրոնական հետախուզական վարչության կանխատեսումները, թե ոչ:

20 տարի անց՝ իրականացած ու չիրականացած կանխատեսումներ
Ճիշտ է, դեռ մի քանի օր կա մինչև 2020 թվականը, բայց չեմ կարծում, որ այդ ընթացքում սենսացիոն իրադարձություններ տեղի կունենան, ասենք՝ Հյուսիսային և Հարավային Կորեաները հանկարծ կորոշեն վերամիավորվել:

Визит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток - Sputnik Արմենիա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ակնարկել է պատերազմի պատրաստվելու մասին
Ինչու եմ հենց երկու Կորեաների օրինա՞կը բերում: Երևի կռահեցիք՝ այո, 2000 թվականի այդ զեկույցի հեղինակները համոզված էին, որ 15-20 տարուց Հարավային և Հյուսիսային Կորեաները արդեն վերամիավորված կլինեն և կկազմեն մեկ միասնական պետություն, ինչպես դա ժամանակին արեցին գերմանացիները, վիետնամցիները և եմենցիները: Կատարյալ սխալ կանխատեսում, որովհետև, համաձայնեք՝ մինչև այժմ որևէ լուրջ նախանշան չկա, որ կորեացիների վերամիավորումը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում:

 

Քանզի սխալ կանխատեսումներից սկսեցի, փաստեմ, որ չիրականացավ նաև ամերիկացի փորձագետների երկրորդ կանխատեսումը: Նրանք կարծում էին, որ 2015-20 թվականներին Պաղեստինը արդեն կլինի միանգամայն անկախ, ինքնիշխան պետություն, ինչպես, օրինակ, Ֆրանսիան կամ Հայաստանը: Չկա նման բան: Ճիշտ է, 138 երկիր ճանաչել է Պաղեստինը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Պաղեստինն իրոք անկախ պետություն է։
Չիրականացան նաև Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումները:

Бойцы отряда специального назначения МВД Чеченской Республики во время учений в районе Северного полюса (6 апреля 2016).  - Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ. Արկտիկայի վրա ՀՕՊ գմբեթը կարևոր է երկու պատճառով
Կենտրոնական հետախուզական վարչությունը պնդում էր, թե 15-20 տարի հետո Ռուսաստանը կլինի թույլ մի պետություն, որը միջազգային կյանքի վրա կկարողանա ազդել միայն մի ձևով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տարբեր որոշումների վրա վետո դնելով: Համաձայնեք՝ իրականությունը բոլորովին այլ է՝ Ռուսաստանը վերադարձրեց Ղրիմը, մտավ Սիրիա: Եվ ի դեպ, այժմ ունի 8000 միջուկային մարտագլխիկ, այնինչ 20 տարի առաջ ամերիկյան հատուկ ծառայությունները այսպիսի հեռանկար էին նկարագրում՝ Ռուսաստանի միջուկային ներուժը խիստ կնվազի և Մոսկվան կունենա ընդամենը 2500 միջուկային մարտագլխիկ: 

Международный форум евразийского партнёрства. Тигран Саргсян - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ն և Աֆրիկան քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթով իրականացնելու հարցը
Չարդարացան նաև ամերիկացի փորձագետների կանխատեսումները Աֆրիկայի վերաբերյալ: 2000 թվականին նրանք ասում էին, որ այդ մայրցամաքի բնակչությունը էապես կկրճատվի՝ ՁԻԱՀ-ի տարածման, երաշտների և տնտեսական անհաղթահարելի դժվարությունների պատճառով: Տեղի ունեցավ հակառակը: Այս դարասկզբին Աֆրիկայի բնակչության թիվը կազմում էր 800 միլիոն, այժմ Աֆրիկայում ապրում է ավելի քան մեկ միլիարդ 200 միլիոն մարդ:

Հիմա շատերը կարող են ասել՝ Լավ, այս Կենտրոնական հետախուզական վարչությունը գոնե մի ճիշտ կանխատեսում չի՞ արել: Իհարկե արել է:

Спасатели перемещают жертву с места авиаударов в районе Аль-Сахур повстанческой части восточного Алеппо (21 сентября 2016). Сирия - Sputnik Արմենիա
Զինյալները «Սպիտակ սաղավարտների» օգնությամբ սիրիական Իդլիբում սադրանքներ են պատրաստում
Լիովին արդարացան ամերիկացի փորձագետների կանխատեսումները այն մասին, որ միջազգային ահաբեկչությունը կսկսի օգտագործել ավելի բարդ եղանակներ, ձգտելով հնարավորին մեծ թվով զոհերի: Ընդ որում նկատեք՝ այս կանխատեսումն արված էր 2000 թվականին, իսկ ընդամենը մեկ տարի անց ահաբեկիչները մխրճեցին ինքնաթիռները Նյու Յորքի զույգ երկնաքերների և Պենտագոնի շենքի մեջ:

100 տոկոսով արդարացված կարելի է համարել նաև ինտերնետային հեղափոխության մասին կանխատեսումները: Համաձայնեք, վերջին 15 տարում համացանցը փոխեց բոլորիս կյանքը, ամեն օր սոցիալական ցանցերով ու Սքայփով շփվում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հետ, իսկ եթե ձեր ձեռքին այս պահին էլեկտրոնային սարք կա՝ Այֆոն, Այփադ և այլն, շատ հնարավոր է, որ դրա կարողությունները գերազանցում են այն համակարգչի հզորությունը, որը 1997 թվականին շախմատով հաղթեց Գարի Կասպարովին:
Ու ևս մի կանխատեսման մասին։

Այն ժամանակ՝ 2000 թվականին մասնագետները պնդում էին, որ մոտ 20 տարի հետո մենք բոլորս ուտելու ենք ֆրանկենբուրգեր, այսինքն համբուրգեր, որը պատրաստված է լինելու լաբորատոր պայմաններում աճեցրած մսից։

Չեղավ։ Գոնե մենք՝ հայերս, այս Ամանորին մեր հարազատ բաստուրմայից ու բդից չենք պատրաստվում հրաժարվել։

Լրահոս
0