Փայլակ Թադևոսյան

Թադևոսյան. «Նախատեսվող համակարգը ծածկելու է առողջապահության ծախսերի ընդամենը 47%-ը»

121
(Թարմացված է 17:34 09.12.2019)
Տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկած առողջապահության համընդհանուր ապահովագրության ու 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելու նախաձեռնությանը։

Տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը պարտադիր առողջապահական ապահովագրության անցնելու գաղափարն այնքան էլ չի ողջունում։ Այս մասին տնտեսագետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Թադևոսյանը մատնանշում է այն հանգամանքը, որ մի քանի ամիս առաջ կառավարությունը հայտարարել էր, թե հարկերի նվազումը կբերի գործատուների ծախսերի նվազմանը, որպեսզի գործատուները կամ հարկ վճարողները լինեն ավելի մրցունակ և հնարավորություն ունենան նոր միջոցներ ներարկել տնտեսություն: Մյուս կողմից էլ դա կարող էր ֆիզիկական անձանց տնօրինվող եկամուտն ավելացնել, ինչի վերաբերյալ վարչապետը մի քանի ամիս առաջ փաստարկ ներկայացրեց ԱԺ-ում: 

«Որպես հեղափոխության արդյունքների ամրագրում՝ վարչապետը շեշտեց, որ բազմաթիվ քաղաքացիների համար տնօրինվող եկամուտը կավելանա զուտ հարկի դրույքաչափի նվազման հաշվին: Դրանից հետո բերել նոր հարկային բեռ նախատեսել ֆիզիկական անձանց կամ հարկ վճարողների համար նույնն է, ինչ այսօր մեկ բան ասենք, վաղը մեկ ուրիշ»,- նշեց Թադևոսյանը: 

ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ առողջության պարտադիր հարկ լինի. հարցում

Թադևոսյանի կարծիքով՝ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում այն նույնիսկ չպետք է քննարկվեր, իսկ եթե նման միջոցառում էին նախատեսում, առնվազն կարելի էր հարկային բեռը նախապես չնվազեցնել: 

«Ֆիզիկական անձի համար ոչ բոլոր դեպքերում է եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը բերում տնօրինվող եկամտի ավելացման, քանի որ նոր ընդունվող աշխատողի համար այդ դրույքաչափը նախկինում բարձր է եղել, թե ցածր, արդեն նշանակություն չունի»,- նշեց Թադևոսյանը: 

Տնտեսագետի դիտարկմամբ՝ այն տարածվում է հիմնականում պետական հատվածի վրա, որովհետև այնտեղ գործ ունենք ֆիքսված հաշվարկային աշխատավարձերի հետ: Նախատեսվող համակարգը, Թադևոսյանի տեղեկացմամբ, ընդամենը ծածկելու է առողջապահության ընդհանուր ծախսերի 47 տոկոսը, հետևաբար հայտարարել համապարփակ ապահովագրության մասին, որ բոլոր ապահովագրական ծախսերը հատուցվելու են և որևէ հիվանդ, ինչպես հայտարարվում է, դրսում չի մնալու, առնվազն տեղին չէ:   

Կյանքի ու մահվան սահմանագծին. դիակային փոխպատվաստում. մարդիկ «այո» կասե՞ն ճիշտ պահին

Ըստ օրենսդրական նախաձեռնության` առողջության պարտադիր հարկը պետք է կազմի աշխատավարձի 4-6%–ը։

Նշենք, որ պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթը կներառի թերապևտիկ, մանկաբույժի, ընտանեկան բժշկի ծառայությունները, լաբորատոր հետազոտությունները, օնկոլոգիական ծառայությունները, սրտի վիրահատությունները, քիմիոթերապիան։

121
թեգերը:
տնտեսագետ, Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Որ ծառայություններից հնարավոր կլինի անվճար օգտվել պարտադիր առողջապահական փաթեթով
Նոր կանոնները կստիպեն բժիշկներին լքել Վրաստանը. փորձագետ
Հայաստանում համընդհանուր բուժապահովագրման մոդելն արդեն ընտրված է. մանրամասներ
Փաշինյանը գիտի` ովքեր են նախարարների դեմ կեղծ տեղեկություններ տարածողները

sys_stories