«Միսս Տիեզերք 2014» Պաուլինա Վեգան (կենտրոնում) դնում թագը «Միսս Տիեզերք 2015»-ի հաղող, «Միսս Ֆիլիպիններ» Պիա Վուրցբախի (աջից) գլխին. ձախից «Միսս Կոլումբիան» է՝ Ադրիանա Գուտիերեսը (դեկտեմբեր 20, 2015թ., Լաս Վեգաս)

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

800
(Թարմացված է 21:04 06.12.2019)
Ամեն օր քաղաքականությունից ենք խոսում, իրականում ամենահետաքրքիրը մարդկային պատմություններն են: Կիրակի օրը ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի կունենա «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը. հիշենք այդ մրցույթի հետ կապված երևի թե ամենահայտնի դրվագը: Դա պատահեց ուղիղ 4 տարի առաջ:

Շոուն վարողը հանդիսավորությամբ հայտարարեց՝ հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչը։ Չէր հասցրել ուրախանալ այդ համակրելի կինը, երբ ընդամենը երկու րոպե անց թագը նրա գլխից հանեցին և հանձնեցին ֆիլիպինուհուն: Իսկապես, համաձայնեք՝ գեղեցկության մրցույթում ամենևին էլ գեղեցիկ բան չստացվեց:

Ներեցեք, սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք

 

Բրիտանացի հայտնի հեռուստամեկնաբան Փիրս Մորգանը գրեց.

«Ենթադրենք, թե դուք ձեր գործընկերների հետ այս նախատոնական օրերին մասնակցում եք կորպորատիվ երեկոյի ու հայտարարվում է՝ այսօր այս դահլիճում գտնվող ամենագեղեցիկ կինը այսինչն է… Բոլորը ծափահարում են… Կինը իրեն յոթերորդ երկնքում է զգում… Ու հանկարծ նրան ասում են. «Վայ, կներեք՝ սխալվել ենք՝ դուք ամենագեղեցիկը չեք»։ Գոնե պատկերացնո՞ւմ եք այդ կնոջ վիճակը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում հրապարակավ ասել կնոջը՝ դուք ամենագեղեցիկը չեք»։ 

Համաձայնեք՝ լրիվ ճիշտ է ասում բրիտանացին, որովհետև չկա նման հասկացություն՝ երկրորդ ամենագեղեցիկը: Հիշո՞ւմ եք՝ հայտնի գրողն ասում էր՝ ինչ է նշանակում առաջին թարմության ձուկ, ոչ առաջին թարմության ձուկ. երկրորդ թարմության ձուկ չի լինում, դա ձուկ չէ: Իրոք, ախր գեղեցկության մրցույթը մարզական մրցաշար չէ: Սպորտում երկրորդ տեղը գրավածին արծաթե մեդալ են տալիս, ու դա շատ պատվաբեր է, հետո ողջ կյանքի ընթացքում կարող ես արդարացիորեն հպարտանալ՝ ես, ասենք, Պեկինի Օլիմպիադայի արծաթե մեդալակիրն եմ:

Գեղեցկության մրցույթներում բոլորովին այլ է՝ երկրորդ տեղը գրավածին անմիջապես էլ մոռանում են: Նա ոչինչ չի ստանում բառիս բուն իմաստով: Միգուցե խորհրդանշական ինչ-որ նվեր, միգուցե նույնիսկ շատ թանկ նվեր: Բայց դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Առաջին տեղը գրավածի համար ամեն ինչ նոր է սկսվում:

Միսս Տիեզերքին աշխատավարձ են տալիս: Այո, այո, առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ տարվա մրցույթը Տիեզերական գեղեցկուհին փաստորեն պաշտոնապես աշխատում է որպես Միսս Տիեզերք: Ամեն ամիս ստանում է մոտ 2000 դոլար: Կարող է նույնիսկ չծախսել այդ փողը, որովհետև նրա ընթացիկ ծախսերը նույնպես իր վրա է վերցնում մրցույթի կազմակերպիչը:

Այդ մեկ տարվա ընթացքում գեղեցկուհին՝ անկախ այն բանից, թե որ երկիրն է ներկայացնում, ապրում է Նյու Յորքի կենտրոնում՝ շքեղ բնակարանում՝ բնականաբար, անվճար: Կարող է ինքնաթիռով ճապփորդել՝ էլի անվճար, ներկա է լինում հոլիվուդյան ֆիլմերի պրեմիերաներին և Բրոդվեյի շոուներին՝ նույնպես անվճար: Վերջապես բազմաթիվ թանկարժեք նվերներ է ստանում հովանավոր ֆիրմաներից՝ զարդեղեն, օծանելիք, լողազգեստ, հագուստ, կոշիկ. էլ չթվարկեմ: Ու վերջում՝ երբ մեկ տարուց վերադառնում է հարազատ երկիր, առնվազն հեռուստահաղորդավարի տեղը որևէ հեռուսաընկերությունում նրա համար ապահովված է: 

էլ չեմ ասում, որ եթե բախտը բերի, կարող է նույնիսկ ամուսնանալ նախագահի կամ առնվազն նախկին նախագահի հետ:

Հենց այդպես արեց «Միսս Տիեզերք» 1987 թվականի հաղթող չիլիացի Սեսիլիա Բոլոկոն: Մրցույթը շահելուց հետո աշխատանքի անցավ Չիլիի առաջատար հեռուստաընկերություններից մեկում, մի անգամ գնաց Արգենտինա՝ այդ երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմից հարցազրույց վերցրեց, հետո էլ ամուսնացավ նրա հետ: Ճիշտ է, վերջում բաժանվեցին, բայց դա արդեն այլ պատմություն է:

Վերադառնանք մեր պատմությանը: Երբ կիրակի օրը կոլումբիացի գեղեցկուհու գլխից թագը հանեցին, դա նրա հայրենակիցների համար ուղղակի ազգային ողբերգության նման մի բան էր:

Որովհետև այս հարցում երկու հարևան երկրների՝ Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սկզբունքային մրցակցություն կա: Վենեսուելցի գեղեցկուհիները 7 անգամ «Միսս Տիեզերք» են ճանաչվել: Իսկ Կոլումբիայի գեղեցկուհիները արդեն 5-րդ անգամ գրավեցին երկրորդ տեղը: Պակերացնո՞ւմ եք՝ ասենք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգ անգամ դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ ու հինգ անգամ պարտվի տարբեր թիմերի: Համաձայնեք, լավ է, որ մերոնք երբեք դուրս չեն եկել նույնիսկ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, թե չէ շատերս վաղուց արդեն ինֆարկտ էինք ստացել:

800
թեգերը:
«Միսս Տիեզերք», Գեղեցկության մրցույթ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (203)
Ալեքսանդր Մարկարով

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

219
(Թարմացված է 20:07 10.08.2020)
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին և հետընտրական լարվածության հանգուցալուծման տարբերակներին։
Մարգարով. «Լուկաշենկոն ժամանակի հետ վատացրեց հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի հետ»

Ալեքսանդր Մարկարովը մատնանշում է հանգուցալուծման երկու տարբերակ, և ըստ այդմ` խոսքը վերաբերում է կա՛մ արմատական փոփոխություններին, որոնց արդյունքում Լուկաշենկոն ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, կա՛մ ավելի մեղմ քաղաքական փոփոխություններին, երբ Լուկաշենկոն կշարունակի պաշտոնավարել, սակայն ստիպված կլինի իրականացնել որոշակի բարեփոխումներ։

«Համակարգը, որը չի արձագանքում ներսում եղած փոփոխություններին, վաղ թե ուշ կարող է փլուզվել, քանզի չի ադապտացվում օրվա պահանջներին։ Բելառուսում երկար ժամանակ առկա է եղել փոփոխությունների պահանջարկը, որն հանդիպում էր կոշտ դիրքորոշման նախագահ Լուկաշենկոյի կողմից, իսկ ընդդիմություն որպես այդպիսին չկար, և ինչ էլ կար, պարզապես մարգինալ վիճակում էր, հետևաբար իրական մրցակցային գործընթացը երկար ժամանակ երկրում բացակայում էր։ Համակարգն առանց մրցակցության ժամանակակից պայմաններում շատ բարդ է պատկերացնել»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները սպասելի էին, հետևաբար խնդիրն այն է, թե արդյո՞ք Լուկաշենկոն կգնա ավելի կոշտ քայլերի, իսկ ընդդիմությունն իր կերթին կկարողանա՞ արդյոք պահպանել լարվածության աստիճանը, կլինի՞ ավելի վճռական, որպեսզի հասնի արմատական փոփոխությունների, և չկրկնվի նախորդ ընտրություններին հաջորդած իրավիճակը, երբ ամեն ինչ հետզհետե հանդարտվել է ու մնացել առանց համակարգային փոփոխության։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

«Չնայած Լուկաշենկոն տարիներ առաջ ստանում էր արտաքին մեծ օժանդակություն, սակայն այժմ ունի լուրջ խնդիրներ նաև արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից, որովհետև ժամանակի հետ վատացրել է հարաբերություններն ինչպես Արևմուտքի հետ, այնպես էլ Ռուսաստանի»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` երկու կողմերն էլ պնդում են, որ ստացել են ավելի շատ ձայներ, հետևաբար խնդիրն այն է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես կպաշտպանի ընտրության արդյունքներն ու ինչպես կապացուցի իր տեսակետի ճշմարտացիությունը։ Ըստ նրա` բոլոր դեպքերում միանշանակ է, որ փոփոխությունների պահանջարկը վաղուց արդեն հասունացել է այդ երկրում, և դժգոհության աստիճանը նույնիսկ ոչ ինստիտուցիոնալ ու ոչ լիովին կազմակերպված ընդդիմության պարագայում այսօր ավելի ուժեղ է, քան եղել է նախկինում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ

219
թեգերը:
Ալեքսանդր Մարկարով, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
Ըստ թեմայի
Ռուսատանի և Բելառուսի հարաբերությունները լարվա՞ծ են. Լուկաշենկոն հերքում է
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հովհաննես Քոչարյան

Կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության. նախկին փոխոստիկանապետ

52
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ոստիկանության ղեկավար կազմում վերջին կադրային փոփոխություններին։
Քոչարյան. «Ոստիկանությունում կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` հավանաբար ոստիկանության համակարգում փոփոխությունների պատճառն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը գոհ չէ ոստիկանության աշխատանքից։ Ըստ նրա` կադրային քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը միշտ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, իսկ արագ փոփոխությունները հանգեցնում են շփոթի և անորոշության։

«Որքան շուտ կատարվեն նշանակումները և ներկայացվեն պաշտոնաթողությունների հանգեցրած պատճառները, այնքան համակարգը շուտ կգա իր բնականոն վիճակին։ Այնպես չէ, որ և՛ ոստիկանապետի, և՛ նրա տեղակալների պաշտոնները չպետք է արագ փոփոխվեն, քանի որ օրենքով ստատիկ պաշտոններ չեն։ Եթե չկա ցանկություն, որ այդ մարդիկ աշխատեն, ուրեմն նրանք կփոխարինվեն, իսկ նրանցից ներքև գտնվող ծառայողների պարագայում վիճակը մի փոքր այլ է, օրենքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նրանք կարող են պաշտոնանկ արվել, բայց պետի ու նրա տեղակալների պարագայում նման հիմքեր նախատեսված չեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով` պաշտոնատար անձանց մոտ անորոշությունն ու անկանխատեսելիությունը բերում է նաև որոշակի ստանդարտացման, սակայն կառավարությունն այդ իրավիճակը հարթելու համար կարծես գիտակցել է, որ կազմակերպաիրավական ձևի փոփոխության խնդիր կա ոստիկանությունում, և պատահական չէ, որ վերջերս անընդհատ խոսվում է Ներքին գործերի նախարարություն հիմնելու մասին։ 

ՀՀ երկու փոխոստիկանապետներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. ԶԼՄ

«Գաղափարը, որպես այդպիսին, ճիշտ է և կբերի նրան, որ ոստիկանապետի ու նրա տեղակալների պաշտոններն արագ չեն փոփոխվի, այլ կփոփոխվեն քաղաքական թիմը ներկայացնող պաշտոնները` նախարարն ու տեղակալը, այսինքն՝ քաղաքական–տեխնոկրատական պաշտոնի դուալիզմն իր լուծումը կստանա միայն այդ դեպքում, և վերջապես կհստակեցվեն այն պաշտոնները, որոնք պետք է զբաղվեն գերատեսչական քաղաքականության մշակմամբ, ու միայն այդ դեպքում խնդիրները կլուծվեն»,– նշեց նախկին պաշտոնյան։ 

Քոչարյանի գնահատմամբ` կադրային փոփոխությունները պետք է իրականացվեն ոչ թե ցանկությամբ, այլ ինստիտուցիոնալ կերպով, օրենսդրական երաշխիքներով ապահովված։ Ըստ նրա` միակ բացն այն է, որ հանրությանը թերևս չի տրվում բավարար տեղեկություն պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից:

52
թեգերը:
կառավարություն, ազատման դիմում, Ոստիկանություն, Հովհաննես Քոչարյան
Ըստ թեմայի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ
Փնտրում էին Ռուսաստանում, գտան Հայաստանում. ոստիկանությունը խոշոր գործարար է ձերբակալել
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց
Սպիտակ տուն

Արտառոց դեպք Սպիտակ տան մոտ․ գաղտնի ծառայությունը կրակ է բացել

0
(Թարմացված է 09:58 11.08.2020)
Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Գաղտնի ծառայության Twitter-յան էջում:

«51-ամյա տղամարդը մոտեցել Է Սպիտակ տան մոտ կանգնած գաղտնի ծառայության սպային և հայտարարել, որ իր մոտ զենք կա: Այնուհետև շրջվել է, հագուստի տակից ինչ-որ առարկա դուրս բերել ու շարժում է արել։

Ապա տղամարդը պատրաստվել է կրակել։ Սակայն գաղտնի ծառայության սպան կրակել է տղամարդու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

«Հրաձիգին» առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ անվտանգության աշխատակիցները մամուլի ասուլիսից հեռացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Մի քանի րոպե անց, վերադառնալով ասուլիսի սրահ, Թրամփը հայտնել էր Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցների մասին։

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն։

Ամերիկացի գեներալները Բեյրութի պայթյունը հարձակում են որակել. Թրամփ

0
թեգերը:
Վաշինգտոն, Սպիտակ տուն, հրաձգություն, գնդակահարություն, կրակոց, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Թրամփն առաջարկում է հետաձգել նախագահական ընտրությունները
Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը
Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին
Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները