Լևոն Զուրաբյան

Զուրաբյան. «Մենք դեռ 2013-ին բացահայտել էինք Սերժ Սարգսյանին առնչվող կոռուպցիոն գործարքը»

94
(Թարմացված է 22:55 05.12.2019)
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին, ինչպես նաև 1990-ական թվականներին առնչվող հանցագործություններին անդրադառնալու հավանականությանը:
Զուրաբյան. «Մենք դեռ 2013-ին բացահայտել էինք Սերժ Սարգսյանին առնչվող կոռուպցիոն գործարքը»

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 1990-ական թվականներին առնչվող հանցագործություններին անդրադառնալու հավանականության մասին խոսել է դեռ 2013 թվականին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

«Մենք դեռ այն ժամանակ բացահայտել էինք այս կոռուպցիոն գործարքը: Ընդհանրապես խորհուրդ կտայի ՀՔԾ-ին և Քննչական վարչությանը հերթով նայել ՀԱԿ խմբակցության բոլոր ելույթները` 2012-ից մինչև 2017 թվականը, որովհետև դրանց բովանդակությունը հիմնականում վերաբերվել է հենց կառավարության կոռուպցիոն բնույթին և նրանց գործարքներին»,- նշեց նա:

ՀԱԿ փոխնախագահը հավաստիացնում է, որ իրենք ունեն բազմաթիվ բացահայտումներ, իսկ սա ընդամենը մի փոքր դրվագ է: Կան շատ ավելի մեծ գործեր, որոնց մասին իրենք ժամանակին խոսել են: Օրինակ՝ գազից կուտակված ապօրինի 300 մլն դոլարի պարտքը, «Հյուսիս-հարավի» չարաշահումները, որոնք հասնում են մոտ կես միլիարդ դոլարի:

«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է

Այդ և մյուս կոռուպցիոն գործերի մասին ՀԱԿ-ը 2012 թ.-ին կառավարությանը ներկայացրել է 70 էջանոց զեկույց:    

Պատասխանելով այն դիտարկմանը, որ ստուգումները կարող են վերաբերվել 1990-ական թվականներին տեղի ունեցած իրադարձություններին, և այդ ալիքը կարող է հասնել ՀՀ առաջին նախագահին, Զուրաբյանը ասաց` իրենք ողջունում են 1990-ական թվականներին կատարված հանցագործությունները քննելու որոշումը, որովհետև շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր ոք իր կատարածի համար պատասխան տա, իսկ Տեր-Պետրոսյանի պարագայում, ըստ Զուրաբյանի, պետք է լինի կոնկրետ արարք, որպեսզի այն քննության առարկա դառնա: 

Զուրաբյան. «Քաղաքական դաշտի արձագանքը ադրբեջանական սպառնալիքին համարժեք չէ»    

94
թեգերը:
հանցագործություն, Սերժ Սարգսյան, Լևոն Զուրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է
Լևոն Զուրաբյան. «Մենք առաջարկում ենք Արցախի խաղաղության ծրագիրը»
Զուրաբյան. «Քաղաքական դաշտի արձագանքը ադրբեջանական սպառնալիքին համարժեք չէ»
ՀԱԿ-ը սկսել է ստորագրահավաքը
Արմեն Սարգսյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

6
(Թարմացված է 16:38 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

6
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

476
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

476
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է