Դրամ

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը

344
(Թարմացված է 21:46 04.12.2019)
Վերջին օրերին անսպասելիորեն բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանի քաղաքապետարանը։ Արաբների հետ կապված պատմությանը եկեք չանդրադառնանք, քանզի կողմերը միանգամայն տարբեր տեսանկյուններից են ներկայացնում կատարվածը և անհնար է հասնակալ, թե ով է ճիշտ, ով է սխալ։

Իսկ այ աղբատար մեքենաների մասին, կարծում եմ, արժե խոսել, որովհետև դա, կարելի է ասել, համաշխարհային հարց է՝ նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա։

Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը
Երկու տարի առաջ հենց այս օրերին՝ դեկտեմբերի սկզբին Թել Ավիվում տեղի ունեցավ հզոր՝ մոտ 20-հազարանոց ցույց, որը կազմակերպիչներն անվանեցին Խայտառակության երթ։ Փորձեմ հնարավորինս համառոտ ներկայացնել բողոքի էությունը։ Երկրի ղեկավարին՝ Բենյամին Նեթանյահուին կասկածում էին այն բանում, որ թակնարժեք նվերներ է ընդունել կինոպրոդյուսեր Արնոն Միլչենից՝ սիգարներ և այլ առարկաներ, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 30 հազար դոլարի։ Նեթանյահուին 4 ժամ շարունակ հարցաքննեցին ոստիկանությունում։

Եվ, ի դեպ, դա նրա առաջին հարցաքննությունը չէր։ Ամիսներ առաջ էլ վարչապետին հրավիրել էին ոստիկանություն. այն ժամանակ խոսքը ոչ միայն մեկ այլ բիզնեսմենից՝ Ռոն Լաուդերից նվերներ ստանալու մասին էր, այլև այն մասին, որ այդ գործարարը նաև ֆինանսավորել է Նեթանյահուի որդու արտասահմանյան ուղևորությունները։ Ընդ որում՝ ո՛չ կինոպրոդյուսերն էր ժխտում, որ թանկ սիգարներ է նվիրել վարչապետին, ո՛չ էլ գործարարն էր հերքում, թե ֆինանսավորել է նրա որդու ճամփորդությունները։ Ասում էին՝ 

«Լավ ենք արել, Նեթանյահուն մեր ընկերն է, ինքը դրա դիմաց մեզ ոչինչ չի արել, որովհետև մենք երբեք էլ որևէ ակնկալիք չենք ունեցել»։ 

Համաձայնեք՝ շատ նուրբ հարց է, և էնպես չի, որ կոռուպցիոն կասկածները միշտ հիմնավոր են։ Հիշենք, թե ինչ պատահեց Գերմանիայի նախկին նախագահ ի հետ։ Նրան մեղադրեցին այն բանում, որ ծանոթներից մեկը հրավիրել էր Մյունխեն՝ Օքտոբերֆեստի՝ Գարեջրի տոնին, և վճարել էր նրա հյուրանոցի վարձը՝ ուղիղ 754 եվրո։ Երբ գործը հասավ դատարան, նախագահին գործարք առաջարկեցին՝ ընդունեք ձեր մեղքը, որոշակի տուգանք վճարեք ու կարճենք այս ամենը։ Բայց Վուլֆն ասաց՝

«Ոչ, երբեք չեմ ընդունի մեղքս, որովհետև ես այդ մարդուն ոչինչ չեմ խոստացել ու չեմ արել»։ Ու հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։

Երկու տարի տևեց դատավարությունը և վերջապես դատավորը հայտարարեց՝ նախկին նախագահն անմեղ է, նրա գործողություններում հանցակազմ չկա։
Բայց վերադառնանք Իսրայել։ Տարիներ առաջ մեկ այլ մեղադրանք էլ ներկայացվել էր վարչապետի կնոջը։ Սա անվանում են՝ «Էլեկտրիկի գործ»։ Խոսքը հենց սովորական էլեկտրիկի մասին է։ Վարչապետի կինը՝ Սառան նստավայրի կառավարիչի հետ միասին վարձել էր էլեկտրիկ։

Հետո պարզվել էր, որ այդ էլեկտրիկը Լիկուդ կուսակցության հաշվիչ հանձնաժողովի անդամ է։ Իսկ Լիկուդ կուսակցության առաջնորդը, երևի գիտեք, հենց Բենյամին Նեթանյահուն է։ Հիմա Սառային մեղադրողներն ասում են՝ փաստորեն այս կինը աշխատանքի է տեղավորել մի մարդու, որն իր ամուսնու գլխավորած կուսակցության ֆունկցիոներն է։ Կինն էլ պատասխանում է՝ միթե էլեկտրիկը չի կարող ինչ-որ կուսակցության մարմնի անդամ լինել կամ եթե իշխող կուսակցության անդամ է, ուրեմն լավ էլեկտրիկ չի կարո՞ղ լինել։ 

Ինչն է էստեղ հետաքրքիր։ Վարչապետի կուսակիցներն այն ժամանակ մի օրինագիծ էին ներկայացրել, ըստ որի կոռուպցիոն մեղադրանքներով ոստիկանության հետաքննության մանրամասները չեն հրապարակվում, եթե գործը դատարան չի հասել։ Սկսվեցին շշուկները՝ պարզապես ուզում են կոծկել վարչապետին վերաբերող մանրամասները։

Եվ այդ ժամանակ վարչապետ Նեթանյահուն հրապարակավ դիմեց իր կուսակիցներին, հորդորելով նրանց այնպես անել, որ նոր օրենսդրությունը իրեն ու իր ընդանիքին չվերաբերի, այսինքն իր և տիկնոջ գործերին առնչվող բոլոր մանրամասները հրապարակվեն, որպեսզի մարդկանց մոտ որևէ կասկած չմնա, թե ինչ-որ բան կոծկվում է։

Այ հենց սա է մեզ անհրաժեշտ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Հանրությունը ցույց է տալիս իր շահագրգռությունը՝ հասկացնում է, որ կոռուպցիոն երևույթներն անընդունելի են։ Պետությունը ցույց է տալիս իր շահագրգռությունը՝ հարցաքննում է ամենաբարձրաստիճան պաշտոնյային։

Եվ վերջապես՝ ղեկավարը ցույց է տալիս իր շահագրգռությունը. ասում է՝ հրապարակեք իմ գործով բոլոր մանարամասները։

Համաձայնեք՝ եթե մեզ մոտ այս ամենը լինի՝ արդյունքի կհասնենք։

 

344
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (154)
Սամսոն Գրիգորյան

«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան.

13
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Սահակյանի դիտարկմանը, ըստ որի` կոմիտեն անում է հնարավորը, որ կարգապահ հարկ վճարողները հաղթահարեն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ 
Գրիգորյան. «Կարգապահ հարկատուն ընդհանրապես ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի խոսքով` անցկացրած ընդհանուր մոնիթորինգը ցույց է տվել, որ որևէ փոփսոխություն ըստ էության չկա, աշխատող ձեռնարկատերերի գործունեությունն ընթացել է բնականոն հունով, և միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողները կարծում էին, որ ՀԴՄ կտրոններ չտպելով իրենք իրավունք ունեն աշխատել ու խնդիրներ չեն ունենա, տուգանվել են։ Ըստ Գրիգորյանի` նրանք ըստ էության չեն գիտակցել իրավիճակի լրջությունը, իսկ ՊԵԿ–ը ցուցաբերել է նույն գործելաոճը։ 

«Չեմ կարծում, որ ՊԵԿ փոխնախագահի հայտարարությունը մեծ փոփոխություններ կբերի իր հետ` ստեղծելով նոր իրավիճակ, բայց ամեն դեպքում կարգապահ հարկատուն ընդհանրապես ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա, կապ չունի` կորոնավիրուսային շրջանում է, թե ոչ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Գրիգորյանի տեղեկացմամբ` թեև իրենք կառավարության աջակցության 8-րդ միջոցառման շահառու են եղել, սակայն մեծ մասամբ իրենց առջև ծառացած խնդիրները լուծել են ինքնուրույն։  Ըստ նրա` խնդիրներն այնքան շատ էին, որ կառավարությունն ի զորու չէր դրանք ամբողջությամբ լուծել, բայց 8-րդ ծրագրով հատկացված գումարներն ուղղվել են աշխատավարձերի պահպանմանը, որպեսզի դրանք չկրճատվեն։ 

«Այդուհանդերձ շատ էին մեր գործընկեր ձեռներեցները, ովքեր նույնպես շահառու էին, սակայն այդպես էլ չկարողացան օգտվել ծրագրից սուբյեկտիվ պատճառներով, որովհետև ծրագրից օգտվելու համար պետք է եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնեին ՏԳՏ կոդերը»,– նշեց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։

Գրիգորյան. «Լավագույն դեպքում 2–3 ամիս ապրանքաշրջանառության խիստ պակաս կզգացվի»

Գրիգորյանի հաղորդմամբ` իրենց ֆեյսբուքյան խմբում գրանցված ՓՄՁ–ներից մոտ հարյուրն օգտվել են ծրագրից, սակայն հազարավորները կան, որոնք նույնիսկ տեղն էլ չգիտեն։ Ըստ նրա` իրենց առջև ծառացած ամենամեծ խնդիրը տարածքի վարձավճարներն էին, իսկ այդ հարցում կառավարությունը չօգնեց, թեև որոշ շուկաների սեփականատերեր սահմանեցին որոշակի զեղչեր։

Ձեռնարկատերերն աշխատողների եկամտահարկերը մուծել են ամբողջությամբ, իսկ շրջհարկը՝ քիչ, որովհետև առկա պայմաններում շրջանառության ծավալները եղել են անհամեմատ փոքր։

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

13
թեգերը:
հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), գործարար, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»
Գագիկ Մակարյան

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

36
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ փոխնախագահի կողմից ներկայացված տեղեկատվությանը, ըստ որի` 4 ամսվա տվյալներով ընդամենը 12.000 աշխատող է կորցրել իր աշխատանքը։
Մակարյան. «Կորոնավիորսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000 սահմանը»

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` ներկայացված տվյալները հիմնավորված են, և եթե հիմա թիվն այդքան է, ապա հետագայում անպայման կաճի։ Ապրիլի վերջին իրենց միության կողմից անցկացվել է հետազոտություն, որի նպատակն էր պարզել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա։ 213 կազմակերպություն խնամքով պատասխանել են տրված հարցերին, և հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձեռնարկությունների 32 տոկոսը ժամանակավորապես է դադարեցրել գործունեությունը, հետևաբար կունենան աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրներ, իսկ 48 տոկոսը մասամբ է դադարեցրել գործունեությունը։ 20 տոկոսն էլ գործում է հեռավար տարբերակով։  

«Մայիս ամսին պրոցեսներն իներցիայով շարունակվել են, ու շատ քիչ ոլորտներում է, որ ընկերությունները վերսկսել են իրենց գործունեությունը։ Երկրորդ կարևոր ցուցանիշն այն է, որ ձեռնարկատերերի 88 տոկոսը նշել է, թե ունեն հնարավորություններ վճարելու անձնակազմի աշխատավարձն ու շարունակելու ձեռնարկատիրական գործունեությունը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։ 

Մակարյանի փոխանցմամբ` դրամական միջոցների անբավարար հոսքերը պայմանավորված են մի քանի խնդիրներով։ Մի կողմից 68 տոկոսը նշել են, որ սպառողները, հաճախորդները, գնորդները ենթարկվել են վարակի ազդեցությանը, հետևաբար պահանջարկը նորմայից ցածր է։ Մյուս կողմից 22 տոկոսը նշել են, որ աշխատողները բացակայում են աշխատանքից հիվանդության կամ կառավարության կարգադրությունների պատճառով, իսկ մի մասն էլ նշել է, որ իրենց գործընկերները չեն կարողանում գումարները վճարել, քանի որ նրանք էլ են հայտնվել վատ վիճակի մեջ։ 

«Փաստորեն ձեռնարկատերի 86 տոկոսը ֆինանսական խնդիրների մեջ են և այդ խնդիրների մեջ հատուկ ընդգծվել է աշխատավարձի հանգամանքը։ Ճիշտ է, կառավարությունը փորձեց տարբեր միջոցառումների շնորհիվ փոխհատուցել կամ հորդորեց վարկեր վերցնել և վճարել աշխատավարձերն ու հարկերը, սակայն այստեղ էլ կա խնդիր այն առումով, որ կառավարության աջակցության առաջին ծրագիրն առանձնապես մեծ հաջողություն չունեցավ, երկրորդ ծրագիրն առնչվում էր գյուղատնտեսությանը, բայց առանձնապես զբաղվածության հետ առնչություն չուներ, իսկ երրորդ ծրագիրը, որն առնչվում էր ՓՄՁ–ներին, ընդամենը մի քանի հարյուրը կարողացան օգտվել դրանից»,– նշում է Մակարյանը։

Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը

Նրա համոզմամբ` կորոնավիրուսի բացասական ազդեցությունը ձեռնարկատիրության վրա զգալիորեն նկատելի կլինի նաև հունիս, հուլիս ամիսներին և գործազուրկների թիվը էականորեն կաճի` հետագայում հատելով 40 հազարի սահմանը։     

36
թեգերը:
աշխատավարձ, աշխատատեղ, աշխատող, գործազուրկներ, Գործազրկություն, գործատու, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի 2 օբյեկտում հաճախորդին նարգիլե են առաջարկել. նրանց աշխատանքը 2 օրով կասեցված է
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նոր փոխնախարար է նշանակել. ով է նա
4 ամսվա ընթացքում ընդամենը 12 հազար քաղաքացի է կորցրել աշխատանքը. ՊԵԿ փոխնախագահ
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

56
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

56
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները