Նարեկ Գալստյան

Գալստյան. «Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում արմատական տեղաշարժեր չեն լինի»

32
(Թարմացված է 19:56 02.12.2019)
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրատիսլավայում նախանշված Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ նույնիսկ բազմակողմ փոխհարաբերություններում տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք հիմք կտային ենթադրելու, որ սպասվելիք հանդիպման ընթացքում արմատական, օրակարգային տեղաշարժեր կլինեն կամ գոնե կփոխվեն որոշ շեշտադրումներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ 

«Պարզապես կլինի հերթական հանդիպումը, որի ընթացքում կարձանագրվի, թե այս հանգրվանում ինչ խնդիրներ կան և ինչ պետք է անել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Համանախագահներն էլ հանդես կգան հայտարարությամբ, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը և, ինչպես միշտ, կողմերին կոչ կանեն իրենց հասարակություններին պատրաստել խաղաղության: Այնպես որ, չեմ կարծում, թե հիմա պետք է ակնկալել լուրջ տեղաշարժ»,- նշում է Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետը դրական է վերաբերվում երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը, մասնավորապես` լրագրողների փոխայցելություններին։ Այդուհանդերձ, նա ակնկալիք չունի, որ այդ նախաձեռնությունը մոտ ապագայում կունենա էական ազդեցություն: 

Դա վտանգավոր է. Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի սումգայիթյան ելույթին

«Գաղափարն ինքնին վատը չէ, ու կարևոր է հասարակությունների փոխճանաչելիության հարցը, որովհետև տևական ժամանակ հասարակություններն իրենց լայն շերտերով որևէ առնչություն կամ շփում չեն ունեցել: Այդ ժամանակահատվածում Հայաստանի մասին ադրբեջանցիների շրջանում ստեղծել են տարբեր առասպելային ստերեոտիպեր: Հույս կար, որ նման մոտեցումները կարող են մեղմվել լրագրողների միջոցով, սակայն ադրբեջանցիների առաջին հրապարակումներն ինձ մոտ այնպիսի տպավորություն են ստեղծել, որ ադրբեջանական կողմում այդպիսի մտադրություն չկա»,-նշում է Նարեկ Գալստյանը:  

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ

Այդուհանդերձ, քաղաքագետի համոզմամբ` պետք չէ ընդհատել նախաձեռնությունը: Գուցե ապագայում ադրբեջանցիների մոտ հավելումները նվազեն ու մնա իրականությունը, քանի որ այդ հումանիտար հարթակում լուրջ ձեռքբերում չկա, այդ հարցը չպետք է դառնա խոսակցության առարկա Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ: Պարզապես պետք է որոշ ժամանակ սպասել և տեսնել, թե ինչ արդյունքներ կտան լրագրողների փոխայցերը, և ինչ նոր շեշտադրումներ նրանք կանեն նշված նախաձեռնության վերաբերյալ: 

32
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով, ադրբեջանցի, Ադրբեջան, հայ
Ըստ թեմայի
«Հայ հարևանս էլ էր համեղ պատրաստում». ադրբեջանցի լրագրողների տպավորությունները` Արցախից
«Անկասկած կաջակցենք». Զախարովան` հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության պատրաստելու մասին
Ադրբեջանը կրկնակի շատ է խախտել հրադադարի ռեժիմը. Արցախը դիմել է համարժեք գործողությունների
Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

sys_stories