Երվանդ Բոզոյան

Բոզոյան. «Վազգեն Մանուկյանը փորձում է քաղաքական նոր միտք գեներացնել»

77
(Թարմացված է 20:42 23.11.2019)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատան» ստեղծման հանգամանքներին: 
Բոզոյան. «Վազգեն Մանուկյանը փորձում է գեներացնել նոր քաղաքական միտք»

«Վերնատան» գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ քաղաքական դաշտն արդեն դեֆոլտ էր ապրել ապրիլյան հեղափոխությունից հետո: Մարդկանց մոտ վստահություն չկար որևէ քաղաքական ուժի ու պետական ինստիտուտների հանդեպ: Հանրության մեջ կար մի անձ, որի նկատմամբ կար մեծ վստահություն, և դա Նիկոլ Փաշինյանն էր: Բոլորը սպասում էին, որ Հայաստանում պետք է հրաշք տեղի ունենար, իրականանար տնտեսական հեղափոխություն, ինչպես խոստացել էին հեղափոխությունից առաջ, ղարաբաղյան խնդրում պետք է լիներ բեկում` մեզ համար շահեկան տարբերակով, քաղաքական համակարգում պետք է արձանագրվեին էական փոփոխություններ, մարդկանց սոցիալական մարկարդակը շատ արագ կամ գոնե տեսանելի մակարդակի կբարելավվեր: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Քոչարյանը որ դուրս եկավ, էլի հանդիպեցինք. Վազգեն Մանուկյանը վերադառնում է քաղաքականություն

«Բայց մարդիկ կամաց-կամաց տեսան, որ այն, ինչ պատկերացնում էին, նման բան գոյություն չունի: Ու չէր կարող լինել, որովհետև ցանկացած հեղափոխությունից ժողովուրդը մեծ սպասումներ ունի, իսկ հետո, երբ դրանք չեն արդարացվում, մարդկանց մոտ առաջանում է հիասթափություն: Մեր պարագայում, երբ նշված անձի հանդեպ հիասթափությունը խորանա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի հանդեպ մեծ վստահություն չկա, շատ վտանգավոր կլինի պետականության տեսակետից, որովհետև պետությունը կարող է նույնիսկ փլուզվել»,- նշեց քաղաքագետը: 

Այս իրավիճակում, ըստ Բոզոյանի, խնդիր առաջացավ գեներացնել քաղաքական նոր միտք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին վերցրած` որևէ հասարակական-քաղաքական գործիչ կամ կուսակցություն այդպիսի մեծ հեղինակություն չունի, իսկ մարդկանց շրջանում կա տոտալ անվստահություն: Ուստի նման պայմաններում փորձ է արվում ստեղծել մի հարթակ, որտեղ ուղեղային գրոհի, բանավեճերի ու քննարկումների միջոցով իսկապես հնարավոր է երկրի համար ձևավորել քաղաքական նոր օրակարգ: 

Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

Բոզոյանն ընդգծում է այն հանգամանքը, որ նշված հարթակում կողք կողքի են հայտնվել հակոտնյա ուժեր, սակայն նրանց մեկտեղել են երկրի ու հասարակության առջև ծառացած լուրջ խնդիրները, որպեսզի մեկ անձի հանդեպ առաջացած հիասթափությունը չբերի հեղափոխությունից հիասթափվելու գաղափարին, ուստի Վազգեն Մանուկյանը փորձում է գեներացնել քաղաքական նոր միտք: Դա իր հերթին իսկապես կնպաստի նոր ուժերի ձևավորմանն ու նախկինների վերաիմաստավորմանը` անցյալում ունեցած դիրքորոշումների առումով: 

77
թեգերը:
քաղաքականություն, քաղաքագետ, Վազգեն Մանուկյան, Երվանդ Բոզոյան
Ըստ թեմայի
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
«Արման Բաբաջանյանը գործիք է քաղաքական հարցեր լուծելու համար». Վազգեն Մանուկյան
Հակոբյան. «Իշխանության մեջ կան շրջանակներ, որոնց Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է»
Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել
Տիգրան Աբրահամյան

Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

37
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններին: 
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ 2018թ.-ի աշնանը, երբ Դուշանբեում կայացած հայտնի հանդիպումից հետո ձեռք բերվեցին պայմանավորվածություններ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մասին, Ադրբեջանն ըստ էության դրանով այլ խնդիր էր լուծում, քաղաքական մակարդակում փորձում էր վերականգնել հետապրիլյան փուլում իր իմիջային հարցը միջազգային հանրության շրջանակում՝ դիրքավորվելով որպես կառուցողական կողմ, և երկրորդ՝ առաջնագծում հատկապես Արցախի ուղղությամբ ձգտում էր լուծել որոշակի ենթակառուցվածքային հարցեր, որոնք հնարավոր չէր անել նույնիսկ հրադադարի ռեժիմի միջին խախտումների պարագայում:

«Պաշտպանության բանակն անցած ժամանակահատվածում կանխել է Արցախի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ինժեներական աշխատանքները, որոնք կարող էին որոշակի փուլում խնդիրներ առաջացնել: Ալիևը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ էֆեկտիվ չի համարում բանակցությունները, հետևաբար նման պայմաններում արդեն իսկ կանխատեսելի էր, որ Ադրբեջանն իրադարձությունները տեղափոխելու է առաջնագիծ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:  

Աբրահամյանի դիտարկմամբ՝ դեպքերը չեն սահմանափակվի միայն Տավուշով կամ մեկ-երկու օրով: Թեև Տավուշի հատվածում հնարավոր է հրադադար, սակայն պետական սահմանին կամ շփման գծի այլ հատվածներում Ադրբեջանի իռացիոնալ պահվածքի պատճառով առաջացած լարվածության պայմաններում, ըստ նրա, չեն բացառվում նոր սադրանքները: 

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով՝ հայկական կողմից Տավուշի հատվածում իրականացված գործողությունները կոշտ էին, իրավիճակին համահունչ, և չկա այլ տարբերակ, քան Ադրբեջանի ցանկացած սադրանք, ռազմական գործողություն կոշտ միջոցներով կանխելու համար, որովհետև փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում որևէ կերպ չի աշխատում:

Ըստ նրա՝ Ադրբեջանը վերջին սադրանքից հետո ունեցել է իմիջային ու ներքաղաքական լուրջ խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Բաքվում փորձում են իրավիճակը կարգավորել տեղեկատվական դիվերսիաների միջոցով՝ տարածելով իրենց համար շահեկան ապատեղեկատվություն, սակայն բնակչությունն այդուհանդերձ շատ արագ տեղեկանում է զոհերի և կորուստների մասին:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

37
թեգերը:
Տավուշ, Չինարի, հրետակոծություն, Սահման, հայ-ադրբեջանական, Տիգրան Աբրահամյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է․ ինչու
Տավուշում երեք զինծառայող է վիրավորվել
Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել. ԵՄ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Սամվել Մարտիրոսյան

Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում

41
(Թարմացված է 17:23 13.07.2020)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պետական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սադրանքի ֆոնին վերջինիս կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմին և կեղծ լուրերի տարածման խնդրին։
Մարտիրոսյան. «Ադրբեջանական լուրերի դեպքում գործ ունենք ոչ թե փաստերի, այլ ռազմական քարոզչության հետ»

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ թեև ապատեղեկատվությունը տարածվում է պաշտոնական մակարդակով, սակայն այդ պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում  է նաև հիբրիդային մեթոդներ, որոնցից մեկը ՀՀ քաղաքացիների կամ սփյուռքահայերի նախապես կոտրված հաշիվների օգտագործումն է համացանցում, հիմնականում ֆեյսբուքում, որոնց շնորհիվ և որոնց անունից էլ փորձում են տարածել ապատեղեկատվություն՝ ներկայացնելով խուճապ առաջացնող մանիպուլյատիվ լուրեր:

«Հիմա այդ գրոհն ակտիվացել է, ու գրում են բավականին լավ հայերենով, հետևաբար շատ կարևոր է նման դեպքերում հիշել մեկ հանգամանք, որ բոլոր այն աղբյուրները, որոնք անծանոթ են, պետք է հաշվի առնվեն, անհրաժեշտ է հիմնվել միայն այն օգտատերերի տեղեկությունների վրա, որոնց մասին կա հստակ ինֆորմացիա»,- նշում է փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի պաշտոնական տեղեկատվությունը չի կարող դիտարկվել որպես իրականությանը մոտ, քանի որ հակառակորդը միշտ պատրաստ է ապատեղեկատվություն տարածելուն: Իսկ ադրբեջանական մամուլի պարագայում փորձագետն արձանագրում է մեկ իրողություն, որ պատերազմական իրավիճակում կան սահմանափակումներ, և բոլոր լրագրողները չէ, որ կարող են գրել ռազմական գործողությունների մասին, հակառակ դեպքում նրանց կդատեն պետական դավաճանության հոդվածով և քրերորեն կհետապնդեն: 

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին

«Պետք է հիշել, որ ալիևյան ռեժիմը տարիներ շարունակ ճնշել է փոքրիշատե անկախ լրատվամիջոցներին, և եթե գործ ունենք ադրբեջանական լրահոսի հետ, ապա այժմ այն ամբողջությամբ վերահսկվում է նույն աղբյուրների կողմից: Նման դեպքերում գործ ունենք ոչ թե փաստերի, այլ ռազմական քարոզչության հետ»,- նշում է փորձագետը: 

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Անդրադառնալով այն կոչերին, որոնց համաձայն՝ Տավուշում ծառայող զինվորների հարազատներին հորդորվում է չզանգահարել նրանց, Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ բանակը կարող է կիրառել ապահով ալիքներ, «մեսինջերներ», որոնց գաղտնալսումը հնարավոր չէ, և այդ դեպքում զինծառայողները կարող են անվտանգ կապ հաստատել իրենց հարազատների հետ: Բայց փորձագետը հորդորում է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բաց բջջային կապի միջոցով սահմանից չարժե խոսել, քանի որ հակառակորդը կարող է որսալ զրույցները:          

 

41
թեգերը:
համացանց, Սամվել Մարտիրոսյան, հրետակոծություն, Ադրբեջան, հայ-ադրբեջանական, Սահման, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել. ԵՄ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Տավուշում երեք զինծառայող է վիրավորվել
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Թուրքիային
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

0
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

0
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն