Ցյուրիխյան արձանագրություններին նախորդող ժամանակահատվածում հարևան երկրի առաջ քաշած նախապայմաններն անընդունելի էին, այդ պատճառով էլ անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։
«Մենակ ենք տանգո պարում». Մնացականյանը հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին
«Հայտնի արձանագրությունների ստորագրումը տեղի ունեցավ համաշխարհային քաղաքականության երեք հիմնական կենտրոնների ճնշման արդյունքում, որոնք այդ հարցում եկել էին ընդհանուր հայտարարի»,- նշեց Մարուքյանը:
Պատմաբանի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ փատաթղթերի ստորագրումից հետո համապատասխան հայտարարություններ չեղան, որովհետև դրանք հնչեցնելու և նախապայմանների մասին հիշատակելու դեպքում այդ փաստաթղթերը չեզոքացվելու էին:
Հաղթանակ՝ պարտության մեջ․ ի՞նչ է Հայաստանը շահել հայ-թուրքական արձանագրություններից
Նրա խոսքով`դրանք մեռելածին փաստաթղթեր էին, ու պատահական չէ, որ թուրքական կողմն, աստիճանաբար, հիմքեր էր պատրաստում դրանք չվավերացնելու:
Թուրքական նախապայմաններն այսօր էլ անընդունելի են և խոչընդոտում են գործընթացի վերսկսմանը:
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է ԶՈւ ԳՇ պետին և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու դեպքերն ու կարգը և չի նախատեսում նրանց ազատելու ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«139-րդ հոդվածում բացառապես խոսվում է միայն ԳՇ պետի նշանակելու մասին, այսինքն` վերջինիս ազատելու հնարավորություն սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին չի տալիս»,- ասաց նա։
Նրա խոսքով` նույն հոդվածում նշվում է, որ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, և որ սահմանադիրը նրան տվել է հատուկ կարգավիճակ` առանձնացնելով ԶՈւ և բարձրագույն հրամանատարական կազմից` հաշվի առնելով ԶՈւ նշանակությունը ՀՀ անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։ Սա ևս, ըստ սահմանադրագետի, բխում է սահմանադրության ընդհանուր դրույթներից։ Այս դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս և ո՞ր դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի բացառիկ օրինակ է. Վանաձորի քաղաքապետ
«ԳՇ պետն ազատվում է իր պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն` իր դիմումի համաձայն, քաղաքացիության կորստի, մահվան, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության և նմանատիպ դեպքերում»,- պարզաբանեց Մելոյանը։
Սահմանադրագետի դիտարկմամբ` այն, որ մի շարք անձինք նշում են, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը բարձրագույն հրամանատարական, զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հայեցողական հնարավորություն է ընձեռում, չարաշահման տեղիք է տալիս։
«Այս օրենքը ևս իր հերթին չի կարող տարածվել ԳՇ պետի վրա, որովհետև, նախ` Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, բացի այդ, սահմանադրությունը մեր օրենսդրական դաշտի բարձրագույն օրենքն է և վերադաս է այլ օրենքների նկատմամբ»,- նշեց Մելոյանը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եչել տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում էր, որ Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին
Արամ Օրբելյանի դիտարկմամբ` խորհրդարանական համակարգը Հայաստանում կոնկրետ գործում է, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ նախատեսված զսպումների մեխանիզմ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրտնեղել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը չի ենթարկվում անձամբ Փաշինյանին, որ դատավորներին իրենք չեն կարողանում նշանակել։
«Կարող եմ պնդել, որ 1990-ականներից սկսած որոշակի խնդիրներ ունեցել ենք հենց կիսանախագահական կառավարման պատճառով։ Այժմ ունենք պառլամենտարիզմ, և պետք է վարչապետը հասկանա, որ պառլամենտական համակարգի շրջանակներում ինքը երկրի միակ տերը, միակ որոշողն ու միակ հարց լուծողը չէ»,– նշեց սահմանադրագետը։
Օրբելյանի կարծիքով` պետական տարբեր ինստիտուտների միջև կան օրենսդրորեն նախատեսված զսպող մեխանիզմներ, կա նախագահ, որն ունի որոշակի գործառույթներ, որոնց շրջանակներում օրինակ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին ինքն է որոշում պաշտոնանկ անել, թե ոչ և եթե գտնում է, որ այդ գործընթացն ապօրինի է կամ հակասահմանադրական, ապա իրավունք ունի դիմել ՍԴ։
«Պետք է հասկանանք, որ դատարաններն անկախ են, քաղաքական իշխանությունը չի կարող թելադրել դատարաններին, թե ինչ որոշումներ կայացնեն, ինչը մանիպուլյատիվ եղանակով պարբերաբար տեսնում ենք գործող իշխանության կողմից։ Երբ հասկանանք, որ Սահմանադրությունը ենթադրում է որոշակի մեխանիզմներ և առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը, չունի բացարձակ իրավունք իր ուզածն անելու, նրա իրավունքները որոշակիորեն սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների կողմից, ապա պարզ կդառնա, որ ներկա համակարգը լավ էլ աշխատում է»,– ասաց սահմանադրագետը։
Օրբելյանի համոզմամբ` ռեալպոլիտիկը և իրավական մեխանիզմները պետք է տարանջատել, հետևաբար այդ մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ իրական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները` տվյալ դեպքում գործող իշխանության վարկանիշի կտրուկ անկումը, ունենան հետևանքներ, որոնցից մեկն էլ կառավարության հրաժարականն է։
«Մեր Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ժողովրդավար պետության պահանջներին և կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա։ Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ, դա պատասխանատվության այսպես կոչված լղոզումն է, որովհետև նման համակարգ ունեցող երկրներում ձախողումների դեպքում մեղավորը սովորաբար վարչապետն է, իսկ եթե ինչ–որ բան լավ է, պատասխանատուն նախագահն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանի պարագայում` վարչապետը մեղավոր է, նրան փոխենք, նախագահը մնա, սա այն է, ինչի դեմ պայքարել ենք վերջին երեսուն տարիների ընթացքում` կիսակաշկանդված լինելով 1995 թվականի կիսանախագահական համակարգով»,– նշեց սահմանադրագետը։
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օրբելյանի խոսքով` պետք է հասկանալ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում շատ ավելի ունակ է խնդիրներ լուծել, պարզապես պետք է երկար գործի, անցնի գոնե մեկ–երկու ընտրություն, մանավանդ որ մեր Սահմանադրությունը մի շարք կարգավորումներ ունի, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնել արդյունավետությունը և խուսափել խորհրդարանական համակարգի ամենապրոբլեմատիկ կետերից։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:



