Թևան Պողոսյան

Պողոսյան. «Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը պետք է գնահատել արդյունքներով»

167
(Թարմացված է 20:05 15.11.2019)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխարդարձ այցերի թեմային, նշել է, որ իր փորձից ելնելով`առանձնապես մեծ սպասելիքներ չունի այդ այցերից։
Պողոսյան. «Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը պետք է գնահատել արդյունքներով»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխարդարձ այցերի թեմային ու նշել, որ ինքն էլ մինչև ԱԺ պատգամավոր դառնալը, երբ 2000 թվականին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրենն էր, իրականացրել է ժողովրդական դիվանագիտությանն առնչվող բազմաթիվ ծրագրեր:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ այն, որ փորձելու են այցեր կազմակերպել ու կլինեն հանդիպումներ, ուրեմն կստանանք տեղեկատվություն արդեն մեր լրագրողների աչքերով և հակառակը: Նախկինում եղել են նման հազարավոր ծրագրեր, և նույնիսկ այն ՀԿ-ների ղեկավարները, ովքեր ներգրավված չէին լինում դրանցում, ասում էին, որ նրանք այնքան էլ որակ չեն ապահովել իրենց աշխատանքներում:

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

«2001-ից հետո Ալիևը համարեց, որ քաղհասարակությունն իրեն այլևս խանգարում է, ուստի կոշտացրեց իր դիրքորոշումը: Հասարակությունները սկսում էին շփվել իրար հետ, և դրա հիմքի վրա Ալիևի համար անհնար էր կառուցել իր քաղաքականությունը: Նա վտանգ տեսավ դրա մեջ, կանգնեցրեց գործընթացն ու ամեն ինչ տարավ հայատյացության»,-նշում է Թևան Պողոսյանը: 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի կարծիքով՝  հերթական նախաձեռնության համատեքստում առաջին մի քանի հանդիպումները կլինեն զուտ տեխնիկական, ու եթե այցերը լինեն շարունակական, որոնց ընթացքում ազնիվ լինեն ու ճշմարտությունը ներկայացնեն, ապա այդ դեպքում, բնականաբար, կունենանք դրական արդյունքներ: 

Թևան Պողոսյանը չի բացառում նաև այն տարբերակը, որ հատկապես ադրբեջանցի լրագրողները կներկայացնեն այնպիսի տեղեկատվություն, որից իրավիճակը կվատանա ու գաղափարները կանգ կառնեն:

Պատերազմ վիրտուալ տիրույթում. ինչպե՞ս Փաշինյանի կայքը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում

Թևան Պողոսյանը Բաքվում եղել է 2011 և 2014 թվականներին և կարող է նման այցերի մասին կարծիք կազմել միայն այն դեպքում, եթե լինեն կոնկրետ արդյունքներ: Ըստ նրա՝ արդյունքի բացակայության դեպքում մոտեցումը կլինի զուտ տեխնիկական: 

167
թեգերը:
Լրագրող, ադրբեջանցի, Ադրբեջան, հայեր, հայ, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին
Մարիա Զախարովան խիստ սաստեց ադրբեջանցի լրագրողին սադրիչ հարցի համար
Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի ճակատագրով
Իրանում ռուս լրագրողի անձնագիրը խլել են, հետո նրան ձերբակալել
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

166
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

166
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

630
(Թարմացված է 00:23 27.10.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին նախանշված ժնևյան հանդիպումից։
Թևան Պողոսյան_26.10.2020

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հրադադարին առնչվող խնդիրն Ադրբեջանում կապված է իրենց չավարտված ծրագրերի հետ, որովհետև Էրդողանն ու Ալիևը կամ ավելի շուտ Էրդողանն Ալիևին պարտադրելով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, ուստի ձևավորված ճնշումների այս շրջանակում հակառակ կողմը փորձում է պարզապես ապացուցել, թե իրենք են որոշումներ կայացնողը։

«Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է հասկանան, որ տարբեր ժամանակներում իրենց դիվանագիտական գործիքակազմը կիրառելիս, որոնք առանձին վերցրած բխել են նաև իրենց շահերից, այդուհանդերձ առաջին օրից բաց են թողել կենսական խնդիրները, մինչդեռ Թուրքիան ներգրավվելով հակամարտության մեջ` այսօր ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Համանախագահող երկրները պետք է կարողանան իրական հողի վրա օգտագործել արդյունավետ գործիքակազմ` լինի տնտեսական պատժամիջոցների տեսքով, թե ռազմական պարտադրանքի միջոցով»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` նույնիսկ հոկտեմբերի 19-ին, երբ ՄԱԿ–ում եղան քննարկումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, որոնք նախապես քննարկել ու ձևավորել էին միասնական մոտեցում, չկարողացան իրենց որոշումն անցկացնել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս չպետք է առաջնորդվեն լոկ հայտարարություններով։

«ԱՄՆ–ն կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եթե ներկա պահին իր շահերից ձևավորվեն այլ մոտեցումներ, սակայն այսօրվա դրությամբ նույն ԱՄՆ–ն հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը` ցույց է տալիս, որ իր ներդրած բաժինը բավարար չի եղել։ Իրենք պետք է իրենց հարց տան` արդյո՞ք իրենք չեն ցանկացել իսկապես օգտագործել այն գործիքակազմը, որն անշուշտ կսաստեր Թուրքիային, թե՞ պարզապես սխալ են հաշվարկել Թուրքիայի իրական մղումները։ Սա վերաբերում է նաև Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Նրանք երեքն էլ պետք է հենց իրենց հարց տան` արդյո՞ք ճիշտ են եղել իրենց հաշվարկները, թե՞ ներդրված ջանքերը բավարար չեն եղել»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից` Պողոսյանն ընդգծում է, որ մինչև այդ հանդիպումը մենք ազգովի բռունցք դարձած պետք է ամեն ինչ անենք տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ասպարեզներում և իհարկե մարտի դաշտում, որպեսզի բանակցությունների սենյակ մտնենք որպես օրակարգ թելադրող։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

630
թեգերը:
Ադրբեջան, Թևան Պողոսյան, հրադադար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է
Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
Թշնամին հրադադարը խախտեց խաղաղ բնակավայրերում. Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

157
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

157
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ