Հակոբ Պարսումյան, Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ

Պարսումյան. «Ամեն վայրկյան, ամեն ժամ բոլորս էլ վտանգված ենք»

112
(Թարմացված է 11:56 13.11.2019)
Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ Հակոբ սարկավագ Պարսումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 11-ին Սիրիայում իրականացրած ահաբեկիչական գործողություններին, որոնց հետևանքով Դեր Զորում զոհվեցին Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը։
Պարսումյան. «Ամեն վայրկյան, ամեն ժամ բոլորս էլ վտանգված ենք»

Այս պահին շատ մեծ զգուշավորություն կա Կամիշլիի մեջ. ահաբեկչությունը ոչ ժամ ունի, ոչ վայր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կամիշլիի հայկական եկեղեցու խոսնակ Հակոբ Պարսումյանը։ 

«Ամեն վայրկյան, ամեն ժամ բոլորս էլ վտանգված ենք. ահաբեկչությունը ժամանակ ու հասցե չունի»,–ասաց նա։ 

Ըստ Պարսումյանի` Կամիշլիի այն  բնակիչները, որոնք անհանգստացած են, վախեցած և ցանկանում են տեղափոխվել այլ քաղաքներ, համայնքը ոչ մի արգելք չի դնում, կարող են ազատ տեղափոխվել։ 

«Մյուս կողմից, մենք փորձում ենք ժողովրդին խուճապի չմատնել»,– նշեց նա։

Ահաբեկչություն Դամասկոսում. կան զոհեր և տուժածներ

Հոգևորականի խոսքով`ահաբեկչության ժամանակ մեքենայում է եղել նաև Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոնը, որը վիրավոր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին, սպանել են երեկ առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

Ավելի ուշ սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ 

112
թեգերը:
հոգևոր հովիվ, «Իսլամական պետություն», Եկեղեցի, Կամիշլի, Զոհ, Հակոբ սարկավագ Պարսումյան, Սիրիա
Ըստ թեմայի
Թուրքերը Սիրիայում ձերբակալել են ահաբեկիչ ալ Բաղդադիի քրոջը. ԶԼՄ
Նրանք ինտեգրվել են, բայց չեն ձուլվել. Բաշար Ալ–Ասադը խոսել է սիրիահայերի մասին
«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին
Զինվորներին Սիրիա ուղարկելով` Ռուսաստանը պաշտպանում է իր ժողովրդին. Բաշար Ասադ
Արամ Սարգսյան

Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

45
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերի 9-ի երևանյան գագաթնաժողովից առաջ Հայաստան–ԵԱՏՄ փոխհարաբերությունների օրակարգի կարևորագույն խնդիրներին։
Ինչու չեն բացվում սահմանները. Հայաստան–ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ մտորում է Արամ Սարգսյանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ի հետ մեր հարաբերությունները զարգանում են այնքանով, որքանով այդ կառույցը կարողանում է կարգավորել բոլորի հարաբերությունները, և այստեղ չկա առանձնահատկություն` Հայաստան–ԵԱՏՄ կամ Հայաստան–Բելառուս կամ Ղազախստան–Ղրղզստան, որովհետև կառույցը դեռ ժամանակի կարիք ունի, որ կայունանա և ի զորու լինի ընդհանրացնել բոլորի հետ կապված խնդիրները։

«Հայաստանի գլխավոր դերն այն է, որ լինի նախաձեռնող, ներկայացնի իր առաջարկները, թե ինչպիսին պետք է լինի ԵԱՏՄ–ն, որովհետև մեր աչքի առջև կա Եվրամիության ոչ այնքան հաջող օրինակը, որտեղ գնալով ավելի են բարդանում անդամ երկրների փոխհարաբերությունները, մյուս կողմից ունենք խորհրդային ժամանակաշրջանի փորձն ու հարաբերությունները, ուստի այժմ առավել ևս տնտեսական կապերն այն մակարդակի վրա չեն, որ կարողանանք ասել, թե բոլորը հավասար պայմաններում են, ունեն հավասար հնարավորություններ` իրացնելու իրենց ծրագրերը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Սարգսյանի կարծիքով`առայժմ  միակ առավել դրական հանգամանքն այն է, որ ինտեգրացիայի մակարդակը գնալով բարձրանում է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար ընդհանուր շուկա դուրս գալու և տեղում տնտեսական առավելությունները զարգացնելու առումով։ 

«Չեմ կարծում, որ ԵԱՏՄ–ում մեր նախաձեռնողականությունը բացահայտ է, քանզի պարզ երևում է, որ մենք դեռ չունենք համապատասխան փորձ, մեր կարողություններն էլ դեռ թույլ չեն տալիս, որպեսզի միանգամից անհրաժեշտ առաջարկություններ անենք, ըստ այդմ` ունենք ֆինանսական շուկայի, բանկային համակարգի, տնտեսական ապրանքների տեղափոխման ու իրացման, աշխատուժի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Այսինքն` ունենալով համապատասխան մտավոր ներուժ, կարող ենք հանդես գալ ավելի շատ առաջարկություններով»,– նշեց ՀԴԿ նախագահը։

Սարգսյանի գնահատմամբ` ծրագրերը ներկայացնելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց իրականացման ուղիներն ու մեխանիզմները։ Ըստ նրա` Հայաստանը ԵԱՏՄ–ում դեռ այդ մակարդակի հանդես չի գալիս։ 

Անդրադառնալով այն խնդրին, որ Ռուսաստանը ԵԱՏՄ բոլոր երկրների առջև բացել է օդային սահմանը, բացառությամբ Հայաստանի, ՀԴԿ նախագահն ընդգծեց, որ պատճառներից գլխավորն այն է, որ Հայաստանն իր ձեռքով փակեց իր սահմանները` հայտարարելով չորսամսյա կարանտին, ինչը նշանակում է, որ մենք մեզ պատկերացնում ենք շատ ավելի վատ վիճակում, թեև ավելի վաղ կարանտին հայտարարելու անհրաժեշտություն կար։

Ըստ նրա`գուցե մեկ ամիս հետո կարանտինի կարիք չունենանք, սակայն կարանտինային դրության որոշումը բերեց անվստահության, մեր ցուցանիշներն ամենաբարձր են եղել այս ողջ ընթացքում, մենք չենք կարողացել համոզել գործընկերներին, որ հաղթահարել ենք համավարակով պայմանավորված դժվարությունները։ Բացի դրանից, անհրաժեշտ է, ըստ նրա, միշտ ունենալ վստահելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչն էլ ցայսօր չեն ձևավորել գործող իշխանությունները։

45
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Արամ Սարգսյան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ

Նորություններն ու «Ուրիշ նորությունները»` Sputnik–ի ռադիոեթերի ուղիղ տեսահեռարձակմամբ

12
(Թարմացված է 09:14 22.09.2020)
Այս եթերում` Ի՞նչ պետք է արվի, որ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը կենացների փաստաթուղթ չդառնա. Թևան Պողոսյանի դիտարկումները։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` «Դոսյե» կենտրոնի հրապարակման մասին։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Լուրերի հաղորդավար` Հովհաննես Շողիկյան
«Ուրիշ նորությունների» հաղորդավարներ` Արամ Չախոյան, Կարեն Ավետիսյան, Աննա Ապրեսովա

12
ԱՄՆ ոստիկանություն

Սան Ֆրանցիսկոյում կրակոցներ են արձակել հայկական դպրոցի ուղղությամբ

2
(Թարմացված է 17:13 22.09.2020)
Հայկական դպրոցի պատերի վրա վանդալները հայատյացություն քարոզող, ադրբեջանամետ գրություններ են թողել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Օրերս ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում կրակ են արձակել հայկական Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցի շենքի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում հայկական Asbarez պարբերականը։

Տեղական ոստիկանությունը պարբերականին հայտնել է, որ շաբաթ առավոտյան հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։ Վնասվել է դպրոցի պաստառը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը դեռ կասկածյալներ չունի, քննություն է իրականացվում։

Նույն դպրոցում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել․անհայտ անձիք շենքի վրա հայատյաց բնույթի, ադրբեջանամետ գրություններ են թողել։ «Քարդաշյանները մարմնավաճառներ են», «Ամեն ինչի համար վճարելու եք», «Աղդամ» և այլն։ Անհայտ անձիք դպրոցի պատերը նաև ադրբեջանական դրոշի գույներով են ներկել։ Ոստիկանությունը «ատելության հողի վրա կատարված հանցանք» հոդվածով գործ է հարուցել։

Դպրոցներին տրամադրվող տաք սնունդը համավարակի պատճառով կփոխարինվի չորով

2
թեգերը:
կրակոց, հայկական, դպրոց, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ
Ֆիոլետովո գյուղի դպրոցն այս տարի այլ տեսք ուներ. ինչ փոփոխություններ էին արվել