Վազգեն Մանուկյան

«5 րոպե Դուլյանի հետ». Հանրային խորհուրդ. լինե՞լ, թե՞ չլինել

319
(Թարմացված է 20:18 08.11.2019)
Եկեք անկեղծ լինենք։ Տարօրինակ, միգուցե նույնիսկ աննախադեպ բան տեղի ունեցավ այս շաբաթ։ Հինգշաբթի օրը Հանրային խորհրդի անդամները քննարկում էին՝ իրենք պե՞տք են, թե՞ պետք չեն Հայաստանի կառավարությանը։

Սովորաբար կառավարությունն է քննարկում՝ արդյոք իրեն պետք է այս կամ այն մարմինը։ Հանուն ճշմարտության փաստենք, որ Հանրային խորհրդի անհրաժեշտության հարցը ի սկզբանե վիճահարույց էր։ Այն ժամանակ՝ մոտ 10 տարի առաջ, երբ ստեղծվում էր այդ խորհուրդը, դրա գոյության ջատագովները ասում էին՝ աշխարհի ավելի քան 40 երկրներում նման խորհուրդներ են գործում։ Ընդդիմախոսները հակադարձում էին՝ եթե ընդամենը 40 երկրներում կա նման մարմին, ուրեմն աշխարհի պետությունների գերակշիռ մասը լավ էլ յոլա է գնում առանց Հանրային խորհրդի։

«5 րոպե Դուլյանի հետ». Հանրային խորհուրդ. լինե՞լ, թե՞ չլինել

Բայց խնդիրը դա չէ։ Հենց սկզբից էլ պարզ չէր, թե ինչ է անելու այս խորհուրդը։ Հինգշաբթի օրվա քննարկման ժամանակ դրա մասնակիցներից մեկը համառորեն պնդում էր՝ մենք ոչ թե խորհրդատվական, այլ խորհրդակցական մարմին ենք։ Կներեք, շատ երկար մտածել եմ՝ ինչով է տարբերվում խորհրդատվականը խորհրդակցականից, որևէ բանական պատասխան չեմ գտել բացի մեկից։

Եթե դու խորհրդատվական ես՝ դու խորհուրդներ ես տալիս կառավարությանը, իսկ եթե խորհրդակցական ես՝ կառավարությունն ինքը իր նախաձեռնությամբ քեզ հետ խորհրդակցում է։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է քո նկատմամբ կառավարության վերաբերմունքից։

Նոր կառավարության վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ ակնհայտորեն սառն է։ Եթե չասենք ավելին։

Խորհրդի նախագահը փաստեց՝ թե Տիգրան Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի օրոք ամեն շաբաթ էին հանդիպում, այս տարվա ամռանը երկու անգամ զանգահարել է Նիկոլ Փաշինյանին, որը ոչ մի կերպ չի արձագանքել։ Եթե սրան գումարենք այն փաստը, որ վարչապետի թիմակիցներից ոմանք հրապարակավ բացասաբար են արտահայտվել Հանրային խորհրդի և նրա նախագահի մասին, կարելի է միանշանակ եզրակացնել՝ այս իշխանություններին Հանրային խորհուրդը պետք չի։

Խորհրդում կայացած քննարկման մասնակիցները անընդհատ շեշտում էին՝ ախր մենք մեծ գործ ենք արել, բայց մեր աշխատանքը չի գնահատվում։ Ամառային կինոթատրոնը փրկեցինք, «Զվարթնոց» օդակայանի հին շենքը փրկեցինք, մետրոյի նոր կայարանի հարցն ենք քննարկել, Երևանի 32 անավարտ օբյեկտների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Բայց այս ամենը չի լուսաբանվում, մարդիկ չգիտեն, որ մենք այսքան գործ ենք արել։

Այն, որ չի լուսաբանվում, անժխտելի է։ Բայց էստեղ օբյեկտիվ պատճառ էլ կա։ Մենք՝ լրագրողներս, երկարատև քննարկում չենք սիրում, սիրում ենք գործողություն, իրադարձություն կամ առնվազն հայտարարություն։ Այն էլ սենսացիոն հայտարարություն, որը վարկենապես կարող ենք տեղադրել Ֆեյսբուքում։ Իսկ եթե խմբագիրդ քեզ ուղարկել է Հանրային խորհրդի նիստը լուսաբանելու, պիտի ժամերով նստես ու ձայնագրես ձանձրալի քննարկումը, հետո ժամերով լսել այդ ձայնագրությունը, վերջում էլ կպարզվի, որ ոչ մի հետաքրքիր միտք չի հնչել։

Հանրային խորհրդի հետ կապված մի շատ լուրջ խնդիր էլ կա՝ փողի խնդիրն է, ավելի ճիշտ փողի իսպառ բացակայության խնդիրը։ Երբ ոմանք ասում են՝ ինչու են այդ անիմաստ Հանրային խորհուրդը պահում իմ հարկերի հաշվին, այդ մարդիկ կամ անտեղյակ են, կամ էլ դիտմամբ են խեղաթյուրում իրականությունը։ Որովհետև Հանրային խորհրդի անդամները մի կոպեկ էլ չեն ստանում, շենք էլ չունեն։ Իզուր չէր, որ խորհրդի անդամներից մեկը կատակով առաջարկեց՝ եկեք մեր հաջորդ նիստը Հանրապետության հրապարակի մեջտեղում անենք՝ մարդիկ համ կտեսնեն, որ մենք այնուամենայնիվ գործ ենք անում, համ էլ կիմանան, որ մենք իսկի հավաքվելու տեղ էլ չունենք։
Հանրային խորհրդի որոշ անդամներ հայտարարեցին, որ պատրաստ են հրաժարական տալ։ Ախր էստեղ էլ պրոբլեմ կա։ Հրաժարական է տալիս չինովնիկը, որն իր աշխատանքի դիմաց աշխատավարձ է ստանում, այսինքն նա հրաժարվում է պաշտոնից և աշխատավարձից։ Բայց եթե աշխատավարձ չես ստանում, կամավոր ես գործ անում, այդ դեպքում ինչ է նշանակում հրաժարական։

Այնուամենայնիվ, համաձայնեք, մեր Հանրային խորհրդում հավաքվել են գիտակ և փորձառու մարդիկ։ Իսկ մեր նոր իշխանությունները, ինչպես բնորոշեց խորհրդի անդամներից մեկը, ազնիվ են, ակտիվ, բայց անփորձ։

Համաձայնեք՝ ազնիվների, ակտիվների ու անփորձների համագործակցությունը փորձառուների ու գիտակների հետ՝ ամենալավ տարբերակը կլիներ։ Բայց կստացվի՞ արդյոք։

 

319
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Հանրային խորհուրդ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (205)
Տիգրան Բարսեղյան

«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին

90
(Թարմացված է 21:46 12.08.2020)
ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ–ում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխություններին։

 

Բարսեղյան. «ԱԱԾ–ն իրականում ինքնամաքրման կարիք ունի»

Տիգրան Բարսեղյանի դիտարկմամբ` ԱԱԾ–ն երկրի հենասյուներից մեկն է, և այդ կառույցում փոփոխությունները նշանակում են, որ անհրաժեշտ են երկրի համար։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը որոնումների մեջ է և ցանկանում է ԱԱԾ–ն դարձնել իրավական տեսանկյունից ամենահզոր կառույցներից մեկը։

«ԱԱԾ փոփոխությունները նշանակում են նաև ընդհանուր փոփոխություններ երկրում, որոնք պիտի նպաստեն ներքաղաքական ու տնտեսական կայունության ամրապնդմանը, բարեփոխումների սահուն իրականացմանը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների հստակեցմանը, և այս ամենը հետապնդում է մի նպատակ. որպեսզի ԱԱԾ–ն առկա խնդիրները լուծի հետհեղափոխական ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան»,– նշում է գեներալ–մայորը։

Տիգրան Բարսեղյանի գնահատմամբ` նախկին ԱԱԾ–ն սպասարկում էր կոռուպցիոն որոշակի համակարգերին, հետևաբար պետք է ձերբազատվել կոռուպցիոն կապերով կաշկանդված նախկին աշխատակիցներին։ Անդրադառնալով այն հարցին, որ ԱԱԾ ներկայիս տնօրենն ընդամենը 29–ամյա անձ է և համակարգից չէ, ուստի կկարողանա՞ արդյոք արդյունավետորեն լուծել կառույցի առջև ծառացած խնդիրները, Տիգրան Բարսեղյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ կառույցը հաստատապես կհաջողի իր աշխատանքներում, քանզի նորանշանակ տնօրենը վայելում է վարչապետի աջակցությունը։   

«Կարևոր է, որ Արգիշտի Քյարամյանը որոշել է կառույցի ղեկավար կազմում հավաքագրել մաքուր և պրոֆեսիոնալ անձանց, ովքեր պատրաստ են քաշել լուծը և ԱԱԾ–ն դարձնել իրավական կառույց։ Խոսքը վերաբերում է մասնավորապես տնօրենի տեղակալներին ու վարչությունների ղեկավարներին։ ԱԱԾ–ն իրականում ինքնամաքարման կարիք ունի, պետք է ձերբազատվել նախկինների հետ կապ ունեցողներից, ովքեր ձգտում են ռևանշի»,– նշում է ԱԱԾ նախկին պաշտոնյան։

ԱԱԾ տնօրենի տեղակալն իր աշխատասենյակում «ժուչոկ» է գտել. «Հրապարակ»

Բարսեղյանի կարծիքով` ԱԱԾ–ն իրավունք չունի թուլանալու և քաղաքական գործընթացներից հետ մնալու, այլ պետք է շարունակաբար ձեռքը պահի իրադարձությունների զարկերակի վրա, խնդիրներն իրավական հարթությունում ներկայացնի վարչապետին և իշխանություններին։ Ըստ նրա` ԱԱԾ–ն նախկինում փակ համակարգ էր, որովհետև թույլ չէին տալիս տեղեկատվության մատուցում հանրությանը, ինչն անընդունելի է, հետևաբար անհրաժեշտ է աշխատանքների արդյունքները թույլատրելիության սահմաններում պարբերաբար ներկայացնել հասարակությանը, ինչն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։   

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի երկու տեղակալ է նշանակել։ Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը։

Հունիսի 8–ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։  Նույն օրը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

 

90
թեգերը:
Հրաժարական, պաշտոնյա, պաշտոն, Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Սոս Մարգարյան

Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. ՀՀ գլխավոր սեյսմոլոգը՝ տարածաշրջանում սեյսմիկ անվտանգության մասին

229
(Թարմացված է 21:25 12.08.2020)
Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Սոս Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի տարածքում գիշերը տեղի ունեցած երկրաշարժին, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։   
Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. ՀՀ գլխավոր սեյսմոլոգը՝ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի մասին

Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Սոս Մարգարյանի փոխանցմամբ`մարդկանց նկարագրածը մի քիչ հարաբերական է, որովհետև ոմանք ասում են, թե ցնցումները շատ ուժեղ էին, ոմանք էլ նկարագրում են այնպես, ինչպես իրականում պետք է որ լինի։

«Չեմ ցանկանում նման դատողությունների վրա եզրահանգումներ անել։ Իրականում եղել է երկու թույլ հետցնցում, որոնց կապակցությամբ արվել ու արվում է մասնագիտական վերլուծություն։ Նշեմ, որ Իգդիրի խզվածքը բաղկացած է չորս սեգմենտից, արտառոց ոչ մի բան չկա, հետևաբար պետք չէ անհանգստանալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Մարգարյանի տեղեկացմամբ`գրանցվել է թույլ երկրաշարժ, ու քանի որ երկրաֆիզիկական դաշտերը մեծ անոմալիաներ չեն տալիս այս պահին, ապա հաշվի առնելով 4.2 մագնիտուդով ուժգնությունը` կարելի է ասել, որ սեյսմիկ իրավիճակն այժմ իր ֆոնային արժեքների շրջանում է։ 

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից

Հիշեցնենք, որ անցած գիշեր Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

229
թեգերը:
էպիկենտրոն, Թուրքիա, Երկրաշարժ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա
ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն
Անհանգստանալու առիթ չկա. ցնցումների օջախային գոտում լարվածությունը թուլացել է. սեյսմոլոգ
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

70
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

70
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը