Ալիկ Էրոյան, վրացագետ

Էրոյանց. «Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոփոխական է»

20
(Թարմացված է 08:06 07.11.2019)
Վրացագետ Ալիկ Էրոյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Վրաստան կատարած այցին, Բաթումիում մեկնարկած Վրաստանի անվտանգության հարցերով համաժողովին և այդ համատեքստում հայ-վրացական հարաբերություններին:

Հայ-վրացական հարաբերությունները բավականին բարձր` գործընկերային, բարեկամական դիրքերում են, ուստի կողմերը պետք է նաև անվտանգության ոլորտում ինտենսիվորեն համագործակցեն ու ամեն կերպ փորձեն ջանքեր գործադրել, որպեսզի այսօր և հետագայում կարողանան խուսափել որևէ վտանգից ու խնդրից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ալիկ Էրոյանցը։

Դիտարկելով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում՝ Էրոյանցը նշեց, որ այդ եռանկյունին մեզանից ավելի առաջ է անցել, և Վրաստանն անվտանգության ոլորտում սերտորեն համագործակցում է նշված երկու հարևանների հետ, ինչը կարող է որոշ առումով Հայաստանի համար անհանգստացնող լինել։

Թեև Վրաստանի նախաձեռնած համագործակցությունն ավելի շատ առնչվում է ենթակառուցվածքների զարգացմանը. պարզապես Վրաստանը տնտեսական առումով կախված է այդ երկրներից և ժամանակ առ ժամանակ ուղղակի շարժվում է այդ ուղղությամբ:

Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից

«Մեզ մնում է միայն ավելի խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ և կապերը դարձնել ավելի ինտենսիվ: Այդ առումով շատ եմ կարևորում Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը, որովհետև Վրաստանի համար Հայաստանը նույնպես ունի կարևոր նշանակություն»,- նշեց վրացագետը: 

Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները. ՀՀ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանն ամեն կերպ ձգտում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, ըստ վրացագետի՝ չի կարող լուրջ խոչընդոտ լինել: Ամեն ինչ փոփոխական է ներկայիս  աշխարհում: Նույնիսկ նույն դաշինքի մեջ գտնվող ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև մեծ լարվածություն կա: Թեև Վրաստանն ու Հայաստանն այս հարցում որդեգրել են տարբեր ուղղություններ, սակայն անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ կողմերը պետք է սերտորեն համագործակցեն, քանի որ դրանից է կախված նաև տնտեսական անվտանգությունը:

Էրոյանցի համոզմամբ՝ համատեղ ջանքերի գնով միայն կարելի է պահպանել տարածաշրջանային հավաքական անվտանգությունը: 

20
թեգերը:
պաշտոնական այց, Դավիթ Տոնոյան, տարածաշրջան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ ենք ստեղծելու. Փաշինյան
Հայաստանի ու Վրաստանի հիմնական շահերը Ջավախքի վերաբերյալ համընկնում են. Փաշինյան
«Բարեկամության կամուրջ» հայ-վրացական սահմանին. ինչն է խանգարում է ծրագրի մեկնարկին
Բավրայի անցակետում անհայտ անձը ձիով խախտել է սահմանը. ձին վերադարձել է առանց հեծյալի

sys_stories