ԲԱգրատ Էստուկյան

Էստուկյան․ «Պոլսո պատրիարքի ընտրակարգը փոխել են, որ Չուլջյանի մասնակցությունը բացառեն»

30
(Թարմացված է 21:09 06.11.2019)
Ստամբուլի «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում թեկնածուների նկատմամբ Թուրքիայի իշխանության կիրառած սահմանափակումներին և մանրամասնել, թե ինչու են դրանք կիրառվել։

Թուրքիայի ՆԳ նախարարությունը Հայոց պատրիարքարան ուղարկած կանոնակարգում նշել է, որ ընտրությանը կարող են մասնակցել միայն Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակա հոգևորականները։ Դա նշանակում է, որ սահմանափակում են մյուս թեկնածուների մասնակցությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի  հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։  

Ըստ նրա՝ թուրքական իշխանության սահմանափակումները կիրառվել են Թուրքիայի իշխանության և Պոլո Հայոց պատրիարքարանի միջև ձեռք բերված փոխհամաձայնությամբ։   

«Պոլսո պատրիարքի 2 թեկնածուները` սրբազան Սահակ Մաշալյանն ու սրբազան Արամ Աթեշյանն արդեն հայտարարել են, որ այս արգելքը դրվել է հատկապես մեկ թեկնածուի մասնակցությանը խոչընդոտելու համար, և այդ մեկ թեկնածուն Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է։ Թուրքական իշխանության ականաջին շշնջացել են նաև, որ Չուլջյանի ընտրության դեպքում խնդիրներ կլինեն»,-ասաց Էստուկյանը։ 

Նրա խոսքով` բոլորն էլ լավ գիտեն՝  Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը բարձր վարկանիշ ունի համայնքում և ամենամեծ շանսերը` պատրիարք ընտրվելու։ 

Ընտրելու ենք ոչ թե հոգևոր առաջնորդի, այլ ժողովրդին ներկայացնող քաղաքական անձի. Էստուկյան

Ըստ «Ակոսի» խմբագրի՝ ընտրությունների այս խայտառակ ընթացքը թույլ չտալու համար Պոլսի հայ համայնքի մի մասը՝ «Հասարակական նախաձեռնության» միջոցով փորձում է պայքարել այդ անօրինությունների  դեմ։ Կհաջողվի, թե ոչ, դժվար է ասել։ 

Չմարող կրքեր Պոլսո պատրիարքի ընտրություններից առաջ․ ինչպես են բաշխվել ուժերը Թուրքիայում

Հիշեցնենք, որ մինչև թուրքական իշխանության այս հայտարարությունը, որ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակա հոգևորականները, ըստ գործող կարգի՝  ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված և աշխարհի ցանկացած վայրում հոգևոր ծառայություն իրականացնող հայ հոգևորականները։

30
թեգերը:
Ընտրություններ, պատրիարքարան, Թուրքիա, Բագրատ Էստուկյան, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ կդառնա Պոլսո պատրիարք, և ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը. թոհուբոհը սկսվել է
Էստուկյան. «Բեկչյանի դիրքորոշումը ճիշտ է, սա ամոթալի ընթացք է»
Անկանխատեսելի է ամեն բան. հայ համայնքը շահե՞ց Աթեշյանի պարտությունից
Մելքոնյան. «Շարունակվում է թուրքական իշխանության «դաբրոների» ոճին հավատարիմ մնալը»

sys_stories