Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը շատ տխուր տեսք ունի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արա Գալոյանը։
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա ինն ամիսներին հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջե վճարել են 13.5 տոկոսով ավել գումար։
«Տասնյակում կա երկու հանքարդյունաբերական ձեռնարկություն: Նրանց մուծած հարկերն անցնող տարվա ընթացքում որքա՞ն են արժեցել իրենց արտադրած պղնձամոլիբդենային հանքահումքի համեմատ, որն արտահանվում է: Դա տնտեսության հետ անմիջական կապ չունի: Կան բենզին ներկրող ընկերություններ: Տասնյակում կան նաև չորս ընկերություններ, որոնք զբաղված են ծխախոտի ներկրմամբ կամ արտադրությամբ: Մեր խոշոր բիզնեսի տասնյակում, այսպես ասած, բնական մոնոպոլիստներն են: Եթե կորուստները փոքրացնեն, այնքան ավել հարկեր կմուծեն»,- նշում է Գալոյանը:
Տնտեսագետի համոզմամբ՝ տնտեսական իրական աշխուժություն կնկատվեր, եթե լիներ կառուցվածքային փոփոխություն: Այնպես որ խոշոր հարկատուների տասնյակը հիմնականում նույնն է, և առանձնապես ոգևորվելու բան չկա:
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն
Գալոյանի դիտարկմամբ՝ օրինակ` «Ալեքս Գրիգի» գործունեությունը կապվում է հայտնի գործարարի հետ, իսկ հարկատուների ցուցակում կտրուկ նահանջը դժվար է բացատրել: Կա՛մ արտոնություններ են տվել ներդրումներ կատարելու համար, կա՛մ էլ կա ուրիշ պատճառ:
«Ցանկացած նոր բացվող մեծ խանութ մի քանի հարյուր փոքր խանութ է փակում: Ինքներդ հաշվեք` տան ծախսերն անելիս որքան ապրանք եք գնում մեծ և որքան` փոքր խանութներից: Մեգամոլեր բացելով` մենք փակում ենք շատ տնտեսվարողների առաջ գնալու ճանապարհը՝ իրենց տանելով խոշորի մոտ»,- նշում է Գալոյանը:
Նրա համոզմամբ՝ ճիշտ է այն տեսակետը, որ խոշոր հարկատուների բարգավաճումը տեղի է ունենում մանր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակել էր 2019 թ-ի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս անգամ ևս Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է: Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է։ Երրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ 4-րդ խոշոր հարկ վճարողը «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակն» է, իսկ 5-րդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը: 6-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է: 7-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, 8-րդ խոշոր հարկ վճարողը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, իսկ 9-րդը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան»: 10 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը:
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:



