Սարգիս Գրիգորյան

Գրիգորյան. «Սիրիայի ներքաղաքական կայունությունը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն»

46
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և սիրիական հակամարտության կարգավորման կապին:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչումը որոշ չափով պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությամբ: Ամեն դեպքում աշխարհի գերտերություններից մեկը դրանով իր հստակ կարծիքն է հայտնում ավելի քան 100 տարի առաջ տեղի  ունեցած պատմական իրադարձության վերաբերյալ:

Սարգիս Գրիգորյանը նշում է, որ Սիրիայում կար 120 հազարանոց հայկական համայնք, մեր մայր գաղութներից մեկն էր այնտեղ` իր կարևոր պատմամշակութային հուշարձաններով ու կենտրոններով: Դա նաև հայապահպանության կարևոր օջախ էր: Սիրիական հակամարտությունն ու դրանով պայմանավորված վերջին զարգացումները, բնականաբար, բացասաբար ազդեցին հայկական համայնքի կենսագործունեության վրա թ՛ե համայնքի անվտանգության, թե՛ պատմամշակութային կոթողների պահպանության, թե՛ հայերի թվաքանակի առումով:

«Ամեն դեպքում սիրիական հակամարտության մեջ մեզ համար ամենակարևորը մեր համայնքի պահպանությունն էր: Մյուս կողմից այն ալիքը, որը դուրս էր գալիս Սիրիայից, չէր կարող չառնչվել Հայաստանին: Մեր երկիրը բավական մոտ է մերձավորարևելյան տարաշածրջանային զարգացումներին»,- նշում է Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետն ընդգծում է այն փաստը, որ Սիրիան բավական մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն արաբական, այլև ընդհանուր առմամբ ամբողջ իսլամական աշխարհում, եղել է մեր սերտ գործընկերը, հետևաբար, Սիրիայի միասնականությունն ու ներքաղաքական կայունությունը մեզ համար ունի չափազանց կարևոր նշանակություն, մինչդեռ հակամարտությունը թուլացնում է Սիրիային:

46
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Սփյուռք, Հայաստան, Սիրիա

sys_stories