Տիգրան Քեյան

Քեյան. «Վարորդներն ԱՊՊԱ համաձայնեցված հայտարարագիրը տեղում լրացնելու կարիք չեն ունենա»

55
(Թարմացված է 14:37 02.11.2019)
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե երթևեկության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՊՊԱ ոլորտին առնչվող Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։

Եկող տարի կարիք չի լինի տեղում լրացնել ԱՊՊԱ համաձայնեցված հայտարարագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տիգրան Քեյանը` նշելով, որ դա էլ ամբողջությամբ կանցնի առցանց գրանցման համակարգի։

Նրա խոսքով` հայտարարագիրն ի սկզբանե ներդրվել էր այն նկատառությամբ, որ թեթև վնասվածքներ ունեցող մեքենաները շատ արագ դուրս բերեին վթարի վայրից: Այսինքն՝ եթե վարորդը մինչև 100 000 դրամի չափով վնաս է կրում, տեղում նկարահանում են մեքենաների դիրքը, վնասվածքը, այնուհետև զանգահարում են ու տեղեկացնում իրենց ապահովագրական ընկերությանը, ինչից հետո մեքենաները կարող են տեղափոխել այլ տարածք ու լրացնել Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը:

«Տեղում լրացնում են մեղավոր վարորդի տվյալները, նկարահանում են նրա մեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը: Այնուհետև վնասված մեքենայի վարորդը դիմում է իր ապահովագրական ընկերությանը և համապատասխան գնահատումից հետո ստանում սահմանված փոխհատուցումը»-, հայտնում է Քեյանը:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահի փոխանցմամբ՝ եթե ժամանակին մեքենաների դիրքերը պետք է նկարահանեին հեռախոսների միջոցով և փոխանցեին ապահովագրական ընկերությանը, ապա այժմ առկա փոփոխության շնորհիվ արդեն առցանց բջջային հավելվածի միջոցով պետք է իսկույն նկարահանեն, որպեսզի ապահովագրական ընկերությունը տեղում տեսնի վթարի հանգամանքները:

Հիշեցնենք` 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։

Գյումրիում մեքենաների մաքսազերծումն իրականացվում է առանց հերթի, վարորդին «ռաժոկ» պետք չէ

Համաձայնեցված հայտարարագրով վթարի գրանցման գործընթացը բավական պարզ և մատչելի գործընթաց է, այն իրականացվում է վարորդների կողմից ինքնուրույն, որի դեպքում անհրաժեշտ չէ սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների՝ վթարի վայր ժամանմանը կամ վերջինների կողմից որևէ գործողությունների կամ միջամտությունների իրականացմանը կամ վերջիններից որևէ համաձայնության ստացմանը։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է միայն վթարը տեղի ունենալուց 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթևեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ։

Ռուսաստանում այլ երկրներում գրանցված ավտոմեքենաների տվյալների բազա կստեղծեն

55
թեգերը:
ԱՊՊԱ, Տիգրան Քեյան, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ում մեքենաների համար էլեկտրոնային գործարքների մեխանիզմ կներդրվի. նախագիծն ԱԺ–ում է
Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին
Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս

sys_stories