Սամվել Ֆարմանյան

Ֆարմանյան. «Անահիտ Ֆարմանյանը խզել է պայմանագիրը գործող փաստաբանների հետ»

93
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է քրոջ՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հանգամանքներին:

Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու միջնորդությունը սպասելի էր, որովհետև հարուցված քրեական գործի շրջանակում մինչ օրս անցկացված քննությունը իրավաբանների և փաստաբանների մոտ այնպիսի ծիծաղ է առաջացնում, որ անգամ մասնագիտությամբ ոչ իրավաբաններին է ամեն ինչ շատ պարզ և հստակ: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Եթե մեկ բառով ասենք, մենք գործ ունենք իրավունքի և օրինականության ուղղակի վախճանի հետ: Անահիտ Ֆարմանյանը խզել է իր պայմանագիրը գործող փաստաբանների հետ՝ համարելով, որ նրանք անելիք չունեն մի իրավիճակում, որտեղ իրավունքի և օրինականության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշում է Ֆարմանյանը:

Անահիտ Ֆարմանյանը շատ արդյունավետ համագործակցել է քննչական մարմինների հետ, մեկ տարից ավել քննչական մարմինները չեն ձեռնարկել որևէ գործողություն: Նա մասնակցել է առերեսումների, որից հետո մեկ տարի որևէ գործողություն չի ձեռնարկվել, որպեսզի հոդաբաշխ բացատրություն տան, թե ինչու որևէ գործողություն չեն ձեռնարկում:

«Եթե առաջադրված մեղադրանքը, ինչպես քննիչներն էին ակնարկում, չեն կարողանում հիմնավորել, ապա ինչու՞ չեն հանում մեղադրանքը: Թեև նման խայտառակությունը աննախադեպ չէ, եղել են օրինակներ, բայցևայնպես այս գործում փաստաբանն ուղղակի անելիք չունի»,- նշում է Ֆարմանյանը:

Հիշեցնենք` Ոստիկանությունն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

93
թեգերը:
կալանավորել, Անահիտ Ֆարմանյան, Սամվել Ֆարմանյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Շշի Մելոյի» եղբայրը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը որոշում է կայացրել
Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան
Սամվել Ֆարմանյանին շոգեբաղնիքում քննիչ չի մոտեցել. ի՞նչ է իրականում եղել

sys_stories