Արա Գալոյան

Գալոյան. «Չսխալվելու համար առանձին ոլորտների ղեկավարներ գերադասում են ոչինչ չանել»

38
(Թարմացված է 15:29 28.10.2019)
Տնտեսագետ Արա Գալոյանը կարծում է, որ նոր իշխանության պայմաններում առանձին ոլորտների ղեկավարները չեն համարձակվում լուրջ ծրագրեր իրականացնել, քանի որ համարձակության պակաս ունեն։ Նրանք գերադասում են ոչինչ չանել, որպեսզի չսխալվեն։
Արա Գալոյան. «Չսխալվելու համար առանձին ոլորտների ղեկավարներ գերադասում են ոչինչ չանել»

ՀՀ կառավարությունն ավելի շատ եկամուտներ է գեներացնում, քան ծախսում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ  զրույցում ասաց տնտեսագետ Արա Գալոյանը։

Տնտեսագետն առանձնացնում է երկու պատճառ: Մեկն այն է, որ կառավարությունը վստահ չէ, որ բյուջեի նման մուտքերը հետագայում շարունակական կլինեն, այսինքն՝ եկող տարի հնարավոր կլինի նույնչափ բյուջետային մուտքեր ապահովել, երկրորդ`առկա է շատ ավելի ցավոտ իրողություն՝ ծրագիր չկա, ի՞նչ անեն:

«Իմ մոտ այն տպավորությունն է, որ նոր իշխանության պայմաններում առանձին ոլորտների ղեկավարները չեն համարձակվում լուրջ ծրագրեր իրականացնել: Ուղղակի համարձակության պակաս կա: Գերադասում են ոչինչ չանել, որպեսզի չսխալվեն, իսկ չսխալվելու նպատակով ոչինչ չանելն ամենամեծ սխալն է»,- նշեց  Գալոյանը:   

Պարսյան․ «Կառավարությունը պետք է պարտադրի մենաշնորհ ունեցողներին դառնալ բաժնետիրական»

Տնտեսագետի կարծիքով՝ անընդհատ նշվում է, որ գումար կա, սակայն չկան համարժեք ծրագրեր: Փաստորեն կառավարությունը լուրջ տնտեսական բարեփոխումների ծրագիր չունի: Միակ բանը, որի մասին խոսում են, ճանապարհաշինարարությունն է, սակայն մեծ քանակությամբ շինտեխնիկայի ներկրումներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ էլ հնարավոր չէ  զարկ տալ մեծ չափերով աշխատանքներին: 

Այս մեխանիզմով ուզում են ֆինանսական կողմը վերահսկել, ոչ թե գործընթացը. Գաբրիելյան

Գալոյանի համոզմամբ՝ եթե լուրջ բան չենք մտածում, ապա տնտեսությունը չի կարող շատ մեծ գումար քաշել բյուջեից: Անհրաժեշտ է նոր ծրագիր, մինչդեռ անգամ նոր տենդերներ չեն հայտարարվում, որոնց կարողանան մասնակցել արտասահմանյան կազմակերպությունները: 

38
թեգերը:
Իշխանություն, տնտեսագետ, Արա Գալոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ճիշտ է` կաշառակերներ չկան, բայց խնդիրներն էլ չեն լուծվում». Սուրեն Պարսյան
«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում
«Հունաստանը կամ Բուլղարիան իրական այլընտրանք կդառնան Ծաղկաձորին». Ատոմ Մարգարյան
Ավետիսյան․ «Տնտեսական ռիսկը բարձրացել է` նաև քաղաքական գործոնով պայմանավորված»
Թևան Պողոսյան

Եթե ձգտում ենք գրավիչ երկիր դառնալ, պետք է պատրաստ լինենք օտարազգիների ներգաղթին. Պողոսյան

6
(Թարմացված է 14:37 10.08.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` հայրենադարձության ու ներգաղթի տեսլականին։ 
Պողոսյան. «Նպաստելով ներգաղթին`պատրաստ լինենք, որ օտարները նույնպես կցանկանան ապրել ՀՀ–ում»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ժողովրդագրական խնդիրներով զբաղվելն իսկապես ազգային անվտանգության հարց է, հետևաբար պետք է ամեն ինչ անել` նախևառաջ մեր հայրենակիցների ներգաղթն ապահովելու համար, իսկ որպեսզի բոլորը կարողանան գալ, դրա համար Հայաստանն իսկապես պետք է լինի գրավիչ ու հարմարավետ։ 

«Հայերն ապրում են աշխարհի տարբեր երկրներում, հարմարվել են իրենց միջավայրին, ձեռք բերել մշակութային որոշ գծեր, ունեն ուրույն պատկերացումներ պետականության և պետական ինստիտուտների մասին, ուստի անհրաժեշտ է այստեղ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստան գալուց հետո մեր հայրենակիցներն իրենց հարմարավետ զգան, որտեղ կա հանդուրժողականություն և սեր իրենց նկատմամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանի կարծիքով` եթե անգամ այդ ամենը ձևավորվի, մենք պետք է պատրաստ լինենք նաև, որ շատ ազգերի ներկայացուցիչներ նույնպես կցանկանան գալ և հաստատվել գրավիչ Հայաստանում։ Ըստ նրա` այսօր ներգաղթի շնորհիվ մեծանում են այն երկրները, որոնք իսկապես գրավիչ են մարդկանց համար։ Պողոսյանը վկայակոչում է Նիկոլ Փաշինյանի երազանքը, որ 2050 թվականին պետք է ունենանք 5 միլիոն բնակչությամբ երկիր։ 

«Մենք պետք է ձգտենք ժողովրդագրական պատկերը տոկոսային առումով առավելագույնս պահպանել, բայց գիտակցենք, որ մեզ մոտ լինելու են այլազգիներ, իսկ ով ասաց, որ չեն լինելու խառն ամուսնություններ, ով ասաց, որ չենք ձևավորելու այնպիսի կրթական համակարգ, որ օտարները գան և կրթվեն Հայաստանում ու հետագայում այստեղ ընտանիք կազմեն, իրենց կյանքը կապեն մեր երկրի հետ։ Հասկանում եմ, որ այսօրվա սրված ներքաղաքական իրավիճակում ամեն ինչի վերաբերյալ կարող են լինել քաղաքականացված մեկնաբանություններ, բայց նպատակն այն է, որ եթե ձգտում ենք դառնալ գրավիչ երկիր, ապա ներգաղթն ընդգրկելու է ոչ միայն մեր հայրենակիցներին»,– նշեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Զարեհ Սինանյանը գիտի` ինչ է պետք անել, որ սփյուռքահայերը գան Հայաստան ու էլ չգնան

Պողոսյանն ընդգծում է, որ այսօր էլ Հայաստանում բնակվում են շատ օտարազգիներ, սակայն մինչ օրս ազգային անվտանգության խնդիր չի առաջացել։ Նրա խոսքով` եթե օտար երկրներում հայերի համար ապահովվում են ազգային ինքնությունն ու սովորույթները պահպանելու պայմաններ, ապա Հայաստանում ևս նույն մոտեցումը պետք է լինի օտարզագիների համար։ 

Հիշեցնենք՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ելույթներից մեկում նշել էր, որ ժամանակն է մտածել Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դարձնելու ուղղությամբ: Նա հիշատակել էր Իսպանիայի արաբներին, ասորիներին և այլ ազգերի ու ընդգծել, որ նրանք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում։ Սինանյանի կարծիքով՝  այդ ճանապարհով հնարավոր է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, և դրանից պետք չէ ամաչել։

«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում

6
թեգերը:
հայրենադարձություն, ներգաղթ, Թևան Պողոսյան, Զարեհ Սինանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ բարերարը մեծ գումարներ կներդնի հայրենադարձությանը նպաստելու համար
Հայրենադարձ. երեխաներին լավ է Հայաստանում մեծացնել
Մեր ախպար-եղբայրները կամ ինչ չգիտեինք հայրենադարձների մասին
Հայրենադարձությունն ու օպերային արվեստը. ովքե՞ր են ՀՀ «դեսպանները»
Նժդեհ Հովսեփյան

Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով

209
(Թարմացված է 23:53 08.08.2020)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի հերթական անգամ երկարաձգելուն և այն հանգամանքին, որ մեղմացվելու են մի շարք արգելքներ։
Հովսեփյան. «Հավաքների սահմանափակումն ընդամենը միտված էր վարակի տարածումը կանխելուն»

Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ` նախ պետք է հաշվի առնել` արդյո՞ք արտակարգ ռեժիմի անցնելու որոշում կայացնելիս իշխանությունը մտքում ուներ հենց հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ հայտնի շրջանակները, որոնք իշխանության նկատմամբ վերահսկողություն ստանալու խնդիր ունեն, միշտ այդ հարցը շահարկում էին, բայց միևնույն ժամանակ շատ լավ գիտեին, որ զանգվածային միջոցառումներ անցկացնելու պոտենցիալ անգամ չունեն, հետևաբար արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները կրում էին ընդամենը սադրիչ քաղաքական շահարկումների բնույթ։

«Սահմանափակումների թուլացման հետ կապված որոշումը գալիս է փաստելու, որ արտակարգ դրության ռեժիմն ի սկզբանե չի սահմանվել լոկ հավաքների ազատության ռեժիմ դարձնելու համար։ Այդ սահմանափակումն ընդամենը միտված էր վարակի տարածումը կանխարգելելուն»,– նշում է վերլուծաբանը։

Հովսեփյանի համոզմամբ` արտակարգ դրության ռեժիմի պահպանման հիմնական խնդիրն իշխանությանն արտակարգ լիազորություններ թողնելն է, որովհետև ցանկացած պահի կարող ենք ունենալ համավարակի տարօրինակ բռնկում, հետևաբար իշխանությունը նման իրավիճակում պետք է օժտված լինի արտակարգ լիազորություններով, որպեսզի արագ արձագանքի և համապատասխան գործիքակազմը ներդնի ու կիրառի։

Վերլուծաբանի կարծիքով` սահմանափակումների մեղմացումը պայմանավորված է վերջին երկու շաբաթվա կտրվածքով հավամարակի տարածման տեմպերի զգալի թուլացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ բողոքավոր զանգվածներին հնարավորություն տրվի իրենց բողոքն արտահայտել ավելի ազատ կերպով, քան նախկինում։

Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Օգոստոսի 5–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց սա վերջին երկարաձգումը կլինի։

209
թեգերը:
Նժդեհ Հովսեփյան, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Արման Թաթոյանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն
Արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած 4071 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել
ՀԴՄ

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

0
(Թարմացված է 15:03 10.08.2020)
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)