Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Գլոբալ շուկաներում մրցունակ լինելու համար պետք է դիվերսիֆիկացնել կապերը»

101
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-սերբական հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ խոսելով հատկապես տնտեսական կապերի բաղադրիչի մասին:

Սերբիան եղել է նախկին Հարավսլավիայի խոշոր և հիմնական կտորներից մեկը, և պատմականորեն, Խորհրդային միության ժամանակաշրջանում եղել են առևտրատնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական կապեր, ակտիվ փոխանակություններ: Այնպես որ, պատմական հետագիծը կա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նրա համոզմամբ՝ այդ պետության հետ, որը նաև քրիստոնյա երկիր է և մի ոտքով կողմնորոշված է դեպի Արևմուտք, մյուսով՝ Արևելք, հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է:

«Այն միտումները, որոնք կան ԵԱՏՄ առևտրատնտեսական և տեխնիկատեխնոլոգիական կապերի ոլորտում, պահպանվում են և ընդլայնվում: Սերբիայի ուշադրության կենտրոնում է Արևելքը, ազատ առևտրի համագործակցության պայմանագիր է կնքել Իրանի ու Սինգապուրի հետ: Դրանք տրամպլին են հետագա ավելի լուրջ ինտեգրումների համար, հետևաբար, Սերբիայի հետ նման պայմանագրի կնքումը կարող է հարթակ լինել եվրոպական շուկաներ դուրս գալու համար՝ ապահովելով փոխանցումային կամ տրանզիտային հոսքեր»,- ասաց տնտեսագետը: 

Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ այն օրակարգը, որ ԵԱՏՄ երկրները որդեգրել են, բավական գրավիչ է Սերբիայի պես երկրների համար, որոնց կողմնորոշումներն ընդհանրապես երկակի են: Դրանք միարժեքորեն արևմտյան կամ արևելյան չեն: Տնտեսագետի կարծիքով` գլոբալ շուկաներում մրցունակ լինելու համար պետք է դիվերսիֆիկացնել կապերը բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում լինել ավելի դիմակայուն:  

101
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), տնտեսություն, Հայաստան, Սերբիա, Ատոմ Մարգարյան
Ըստ թեմայի
Կաշառք Հայաստանին, թե՞ Սերբիա-Ալբանիա հարաբերություններ
Սերբիան ցանկանում է Հայաստանում դեսպանություն բացել. հանդիպել են 2 երկրների նախագահները
Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագիրը. Միրզոյանը հանդիպել է սերբ գործընկերոջը

sys_stories