Արտակ Մարկոսյան

Մարկոսյան. «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն իրականացնելու է հստակ ծրագրեր»

100
(Թարմացված է 20:21 25.10.2019)
2020թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ կմտնեն բնակարանային աջակցության երեք նախագիծ, որոնցից առաջինը գործելու է մարզերում։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը և հատկապես այն ծրագրերին, որոնք միտված են երկրում ժողովրդագրական վիճակի բարելավմանը: 

Արտակ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ դեռ մարտի 22-ին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ստեղծվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի շրջանակում հաջորդ տարվանից սկսած իրականացվելու են հստակ ծրագրեր: 

«Հիփոթեք, բայց ոչ ճգնաժամի միջոցով». Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների դժգոհությանը

«Իսկ մինչ այդ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է առաջին և երկրորդ երեխաներին հատկացվելիք միանվագ նպաստը: Երկրորդ քայլը երեխայի խնամքի նպաստի բարձրացումն է, ինչպես նաև դրա աշխարհագրական ընդլայնումը՝ ներառելով գյուղական համայնքներում բնակվող մայրերին, ովքեր մինչև երկու տարեկան երեխա ունենալու պարագայում նպաստ կստանան»,-նշում է Արտակ Մարկոսյանը:

Ժողովրդագրագետի փոխանցմամբ՝ 2020թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ կմտնեն նաև բնակարանային աջակցության երեք նախագծերը, որոնցից առաջինը գործելու է մարզերում ու լինելու է միանվագ դրամական աջակցություն բնակարան ընտրելու համար` բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով: Երեխաների թվաքանակի աճի դեպքում կլինի նաև հավելագրում:

Հիփոթեք վճարողներին այս տարի կուրախացնեն Հայաստանի հարկային ծառայությունները

Երկրորդ նախագիծը գործելու է ամբողջ ՀՀ-ում և առնչվելու է կանխավճարի ապահովագրության ձեռքբերմանը երիտասարդ ընտանիքների համար: Իսկ երրորդ նախագիծը պայմանավորված է երեխայի ծնունդով, երբ նախատեսվում են հիփոթեքային մայր գումարի մարումներ:    

100
թեգերը:
ընտանիք, Երիտասարդ, նախագիծ, կառավարության ծրագիր, ՀՀ կառավարություն, Հայաստան, Մարզ, Հիփոթեքային վարկ
Ըստ թեմայի
Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել
Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով
Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

sys_stories