Նարեկ Մինասյան

Մինասյան. «Թուրքիան ճիշտ է արել, որ Սիրիայի հարցում գործընկեր է ընտրել Ռուսաստանին»

68
(Թարմացված է 17:01 24.10.2019)
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների հարցով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպման մասին։
Նարեկ Մինասյան. «Թուրքիան ճիշտ է արել, որ Սիրիայի հարցում գործընկեր է ընտրել հենց Ռուսաստանին»

Սոչիում հոկտեմբերի 22-ին ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո Մոսկվայի և Անկարայի միջև ստորագրված հուշագիրը բավականին կարևոր է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձությունների համատեքստում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

«Կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ այդ անվտանգության գոտին, այնուամենայնիվ, իր սահմաններով այնպիսին չի լինի, ինչպիսին դա ցանկանում էր Թուրքիան` «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները սկսելիս».- ասաց նա։

Քաղաքագետը նկատեց, որ Սոչիում ձեռք բերված համաձայնության արդյունքում քրդական ուժերից զերծ անվտանգության գոտու սահմանները զգալիորեն կրճատվել են, նախնական 400 կիլոմետրի փոխարեն դառնալով 120 կիլոմետր։

«Տարածքից քրդական ուժերը հանելով, մի կողմից Թուրքիան հնարավորություն է ստանում ստեղծել անվտանգության գոտի, հետագայում նաև այդ տարածքներում բնակեցնելով շուրջ 1 միլիոն փախստականների, մյուս կողմից Ռուսաստանը կարողանում է, կարծես թե, իր վերահսկողությունը հաստատել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում»,-արձանագրեց քաղաքագետը։

Նարեկ Մինասյանի խոսքով` մի կողմից լուծվում է Անկարայի առաջ քաշած անվտանգության գոտու հարցը, մյուս կողմից դա արվում է տեղական ուժերի համար առավել ձեռնտու եղանակով։

Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ

«Ռուսաստանի և Թուրքիայի ստորագրած փաստաթուղթը ցույց տվեց, որ իրականում Ռուսաստանը տվյալ տարածքում տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար լավագույն գործընկեր է, և Թուրքիան ճիշտ է արել, որ Սիրիայի հարցում գործընկեր է ընտրել հենց Ռուսաստանին»,-նշեց Մինասյանը։

Սոչիում հոկտեմբերի 22-ին Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքում ստորագրվել է մի փաստաթուղթ, համաձայն որի` թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս կտեղակայվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ու Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները։ Քրդերին տրվել է մոտ 6 օր ժամանակ, որպեսզի նրանք լքեն Սիրիայի սահմանամերձ շրջանները։ Բանակցություններում, սակայն, չի քննարկվել այսպես կոչված «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը։

68
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, քաղաքագետ, Սահման, Սոչի, Սիրիա, Վլադիմիր Պուտին, Թուրքիա, Նարեկ Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրիան պետք է ազատագրվի օտար ռազմական ներկայությունից. ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը
Գերմանիայում թուրքերի և քրդերի միջև զանգվածային ծեծկռտուք է եղել. տեսանյութ
Հակոբ սարկավագ Պարսումյան. «Այս պահի դրությամբ ոչինչ չի սպառնում Կամիշլիի հայերին»
Որ պատասխանատու լինեն. մշակութային որոշումներն ընդունվելու են գործիչների մասնակցությամբ
Тигран Кеян

Վարորդները դարձել են «տուգանքի ենթակա իրական մատերիալ». Քեյան

23
(Թարմացված է 15:24 03.03.2021)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ պատգամավորների կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, ըստ որի` վարորդները ՃԵԿ խախտումների բողոքարկման համար ստիպված կլինեն պետտուրք վճարել։ 
Քեյան. «Վարորդները դարձել են տուգանքի ենթակա իրական մատերիալ»

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` տվյալ պետտուրքի առթիվ իրենք նախկինում էլ առիթ ունեցել են հայտնելու, որ այն հակասահմանադրական քայլ է։ 

«Փորձը ցույց տվեց, որ քաղաքապետարանի ու ՃՈ–ի կողմից բողոքների քննությունը կատարվում է ոչ օբյեկտիվ և ոչ պատշաճ։ Այսինքն կան խնդիրներ, գրվում են նամակներ քաղաքապետարանին, որպեսզի որոշ գործողությունների վերաբերյալ տրամադրեն նյութեր, սակայն պատճառաբանում են, որ համապատասխան նյութեր չունեն կամ էլ տալիս են այնպիսի պատասխան, որը կոնկրետ հարցի հետ կապ չունի»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի համոզմամբ` պետտուրքի սահմանումը վարորդներին զրկել է պաշտպանվելու իրավունքից, և երբ քաղաքացին լսում է, որ 5000 դրամի չափով տուգանքի որոշումը բողոքարկելու համար պետք է վճարի 4000 դրամ պետտուրք, ապա հրաժարվում է բողոքարկումից ու նախընտրում վճարել տուգանքը, հետևաբար չի օգտվում բողոքարկելու իրավունքից։

«Քանի որ պետտուրքի սահմանումից հետո դատական գործերի ծավալները նվազել են, մենք հստակ պատկերն ունենալու նպատակով երկու ամիս առաջ նամակ ենք գրել ոստիկանությանը, որպեսզի ստանանք վիճակագարական վերջին տվյալները։ Այդուհանդերձ կարծում եմ, որ բողոքարկումների թիվը շատ մեծ չէ, կրկնակի նվազած կլինի։ Փաստորեն վարորդների մեծ մասը տուգանքների հետ կապված որոշումները չի բողոքարկում, ինչը պայմանավորված է հենց պետտուրքի առկայության հանգամանքով»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի տեղեկացմամբ՝ եղել են շատ դեպքեր, երբ դատարան դիմած վարորդներն այնուամենայնիվ չեն շահել դատը, բայց և կան դեպքեր, երբ առաջին երկու ատյանների որոշումները բողոքարկելուց հետո վարորդները վճռաբեկ դատարանում շահել են դատը։ Ըստ նրա` նախկինում բողոքների 60 տոկոսից ավելին բեկանվել է, իսկ բողոքներն ընդհանուր կայացված դատական որոշումների մեջ կազմել են մոտ 5 տոկոսը։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի խոսքով` թեև ասում են, որ վարչարարությունը փոփոխվել է, բայց օրինակ քաղաքապետարանում, ըստ նրա, շարունակում են մասնագիտական որոշումներ կայացնել մակերեսային գիտելիքներով, և զարմանալի է, որ հաշվի չեն նստում Վճռաբեկ դատարանի կոողմից ընդունված որոշումների հետ։ Քեյանի կարծիքով` վարորդները դարձել են տուգանքի ենթակա իրական «մատերիալ», միայն պատժիչ միջոցներ են կիրառվում։ Ըստ նրա` չարժե մարդկանց ծանրաբեռնել անհիմն վարչական ակտերով, հետո պայքարել, որ չբողոքեն դրա դեմ։ 

Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս

Նշենք, որ նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

23
թեգերը:
Օրենք, Տիգրան Քեյան, վարորդ
Ըստ թեմայի
Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է
Թևան Պողոսյան

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան

180
(Թարմացված է 15:59 03.03.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության խնդրին։
Պողոսյան. «Եթե լինեն բանակցություններ, գուցե հնարավոր լինի գտնել բոլորի համար ընդունելի լուծում»

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։

«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

180
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

0
(Թարմացված է 19:04 03.03.2021)
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

0
թեգերը:
Լևոն Արոնյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել