Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան

Ավետիսյան․ «Հարկային վարչարարության խստացումը ապախթանում է տնտեսական զարգացումը»

23
(Թարմացված է 15:37 21.10.2019)
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հարկահավաքության քաղաքականության մասին։

Կոռուպցիան տեսանելիորեն նվազել է հարկային վարչարարության մեջ տարբեր ոլորտներում․դա շատ դրական է, բայց միայն դա բավարար չէ։ Sputnik Արմենիային ասել է Թադևոս Ավետիսյանը։

«Անընդհատ թմբկահարել այդ ցուցանիշները և անընդհատ նույն ուղղությամբ գնալ հնարավոր չէ․հարկային վարչարարությունը մի օր այլևս չի կարողանալու լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել։ Հարկային վարչարարության խստացումը, եթե հարկման համակարգը արդյունավետ չէ, ապախթանում է տնտեսական զարգացումը` առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի զարգացումը, սա է խնդիրը»,– նշում է Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախևառաջ և զուգահեռաբար պետք է ունենալ արդյունավետ հարկման համակարգ։

«Միայն կոռուպցիան բացառելով և ասելով` դե մնացածը ինքներդ կողմնորոշվեք և անընդհատ վճարեք հարկեր՝ բավարար չէ»,–ասում է նա։

Ավետիսյանը նշում է, որ սոցիալ-տնտեսական կարգ ունեցող պետությունը պետք է նաև իր հարկային համակարգով խթանի ներառական սոցիալական զարգացումը։ Առաջնային պետք է խթանի ցածր եկամուտ ունեցողների ավելի արագ եկամուտների աճը, քան բարձր եկամուտ ունեցողներինը։

Որպես հաջորդ կարևոր պայման Ավետիսյանը նշում է, որ պետությունը պետք է իր ծախսային քաղաքականությամբ հստակ իրականացնի սոցիալական զարգացման , տնտեսական զարգացման ծրագրել, այլ ոչ թե հարկերը հավաքի և չծախսի՝ պատճառաբանելով, որ դեռ ծախսելու համար արդյունավետ սխեմա չկա։

«Անցնում են տարիներ և չծախսված գումարները, տնտեսությունից վերցված և չվերադարձված գումարները ապախթանում են տնտեսական աճը, դրանք կաշկանդում են նոր աշխատատեղերի ստեղծումը, դրանք կաշկանդում են սոցիալական խնդիրների լուծումը, ինչպես նաև ապագա հարկային մուտքերը»,–նշում է Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի` չի կարելի դրվագային 1–2 հաջողված իրողություններ վերցնել անընդհատ և ամբողջությամբ տարածել ողջ տնտեսական համակարգի վրա և նորից ու նորից սպասումներ առաջացնել։

23
թեգերը:
հարկեր, տնտեսագետ, տնտեսություն, Հայաստան

sys_stories