Նազելի Վարդանյան

Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, խնդիրը լուրջ է»

100
(Թարմացված է 18:16 17.10.2019)
Հայաստանի հանքարդյունաբերողները կառուցվում են սխալ պատնեշներ, և պոչամբարներն ի սկբանե արդեն վթարային են լինում: 
Նազելի Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում. խնդիրը լուրջ է»

Փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պոչամբարների անվտանգության խնդրին և նշել, որ այդ մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, խոսել Թեղուտի, Արծվանիկի պոչամբարների մասին: 

«Այնտեղ չեն գնում, ասում են` երկրաշարժը չի ազդել, ուրեմն լավ է, բայց իրականում այդպես չէ: Ջուրը պատնեշից թափվում, լցվում է կարտոֆիլի դաշտերի մեջ: Բոլոր պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, և այս առումով խնդիրը լուրջ է»,- նշում է Վարդանյանը: 

Իրավաբան-էկոլոգի համոզմամբ՝ պետք է արվի տեխնիկական փորձաքննություն, ինչն առկա չէ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում նշվում է շրջակա միջավարի փորձաքննության, ինչպես նաև տեխնիկական փորձաքննության մասին:

Հատկապես վերջինը ձևական է արվում: Այդ պատճառով էլ կառուցվում են սխալ պատնեշներ, և պոչամբարներն ի սկբանե արդեն վթարային են լինում: 

«Թեղուտի պոչամբարի վերաբերյալ դեռ 10 տարի առաջ ասել ենք, որ այդ տեղում չի կարող պոչամբար լինել, որովհետև պատնեշը նեղ է, իսկ պոչամբարի տարածքը շատ լայն է, և այն իր ամբողջ ծավալով ճնշում է գործադրելու նեղ պատնեշի վրա՝ դառնալով վթարային: Այդպես էլ եղավ: Հանքը շահագործող ընկերությունն ընդունեց այդ փաստը, դադարեցրեց աշխատանքը և սնանկ ճանաչվեց»,- տեղեկացնում է Նազելի Վարդանյանը: 

Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը

Իրավաբան-էկոլոգի համոզմամբ՝ եթե հենց սկզբում արվի տեխնիկական ճիշտ փորձաքննություն, ապա թույլ չեն տա կառուցել այդ պոչամբարները: Այսօր էլ պատշաճ կերպով վերհսկողություն չի արվում, և ահազանգերն ու զգուշացումները մնում են անարձագանք: 

100
թեգերը:
պոչամբար, «Թեղուտ» ընկերություն, հանք, Հայաստան, Նազելի Վարդանյան
Ըստ թեմայի
Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով
«Թեղուտը» կվերաբացվի. հայտնի է` ով է նոր տնօրենը. «Ժողովուրդ»
«Թեղուտի» հարցն օրակարգում է. բուլղարացիները նոր հետազոտություն կանեն
Տեր Խորեն վարդապետ Առաքելյան

Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

195
(Թարմացված է 08:28 03.12.2020)
Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ Տեր Խորեն վարդապետ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է թեմի՝ հայ գերիների վերադարձի գործընթացն արագացնելուն ուղղված քայլերի և Արցախից տեղահանվածներին աջակցելու ծրագրի մասին:
Տեր Խորեն վարդապետ Առաքելյան. «Հունահայոց թեմը գերիների հետ վերադարձի խնդրով կդիմի նաև Հունաստանի արտաքին գործերի նախարարին»

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով Հունահայոց թեմը դիմել է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը: 

Տեր Խորենի խոսքով՝ Հունաստանը Եվրոպայում կշիռ ունեցող երկիր է և կարող է միջնորդություն ներկայացնել Եվրոպական միությանը, համապատասխան մարմիններին, որ գերիների վերադարձի հարցը ժամ առաջ լուծում գտնի:

«Գերիների հանձման կամ փոխանակման գործողությունների ուշացման ամեն օրը կարող է աղետալի վնասներ հասցնել մեր երիտասարդներին, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում կամ իրենց տիրապետության տակ, և մեզ համար գերխնդիր է օր առաջ այս հարցի կարգավորումն արագացնել և ժամ առաջ տղաներին հայրենիք վերադարձնել»,- ասաց նա:

Հունահայոց թեմում անմասն չեն մնացել նաև պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված դրամահավաքից: Հավաքագրված գումարն արդեն փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այժմ էլ պատրաստվում են Արցախից տեղահանվածների համար աջակցության ծրագիր կյանքի կոչել. 4 ամիս շարունակ ծրագրի շահառուները սննդով կապահովվեն: Նվիրատուների ու շահառուների միջև կապի մասին էլ են հոգացել:

Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին

«Նվիրատուները Մայր աթոռի միջոցով կապ կունենան այն ընտանիքների հետ, որոնց պետք է տրամադրվեն այդ օգնությունները, որպեսզի իրենք էլ տեսնեն, որ իրենց փոխանցած դրամը ուղղակիորեն հասնում է հասցեատերերին: Մարդիկ կկարողանան այս ընթացքում իրենց կեցությունն ապահովել գոնե նվազագույն միջոցներով, մինչև այլ լուծումներ կգտնվեն հետագա կյանքը դասավորելու համար»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը դեկտեմբերի 1-ին Facebook-ի իր էջում հայտնել էր, որ թեմը գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին:

195
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, օգնություն, Հունաստան, Արցախ
Ըստ թեմայի
Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին
Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին
Աննա Կոստանյան

Սահմանափակումների չեղարկումը կարող է հիմք դառնալ արտագաղթի համար. պատգամավոր

289
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1917–Ն որոշմանը։
Կոստանյան. «Հրապարակումների սահմանափակման վերացման պայմաններում կարող են լինել լուրջ բացահայտումներ»

Նշենք, որ տվյալ որոշման համաձայն` վերացվում են ՀՀ–ում ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ։ 

Աննա Կոստանյանի դիտարկմամբ` հիմնական և մտահոգիչ սահմանափակումները վերացել են, որոնց վերաբերյալ մեր հասարակության տարբեր շերտերն իրենց բողոքներն էին բարձրաձայնում։ Ըստ նրա` ռազմական դրությունն ընդհանրապես վերացնելու մասին վերջերս կայացած քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները վկայակոչում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դեռ հնարավոր սպառնալիքների ու ազդակների, նոր պատերազմի սանձազերծման վտանգի մասին, ինչը, ըստ պատգամավորի, անհասկանալի է, քանի որ ստորագրված եռակողմ հայտարարությունը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում։

«Կառավարության որոշման հետ կապված` ավելի շատ կարևորում եմ ազատ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակող դրույթի չեղարկումը, որովհետև շատ–շատ քաղաքացիներ մեզ դիմում էին ու նշում, որ աշխատում են Ռուսաստանում, բայց կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի ու ռազմական դրության պատճառով չէին կարողանում մեկնել արտերկիր։ Թեև սահմանափակման վերացումը նրանց տալիս է որոշ հնարավորություն, բայց այստեղ կա նաև մտահոգություն, որ երկրի ճգնաժամային իրավիճակի պայմաններում դա կարող է հիմք հանդիսանալ արտագաղթի նոր ալիքի համար»,– նշեց պատգամավորը։ 

Կոստանյանի կարծիքով`հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքի չեղարկումը ներքաղաքական առումով մարդկանց կդարձնի ավելի անկաշկանդ, որպեսզի իրենց բողոքի ձայնն ավելի հասանելի դարձնեն իշխանություններին, իսկ ինչ վերաբերում է հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումների վերացմանը, ապա այդ հանգամանքը քաղաքացիների թույլ կտա իրենց կարծիքներն անարգել ու ազատ հայտնել նաև հանրային տիրույթում։

Պատգամավորի համոզմամբ`կլինեն նաև լուրջ բացահայտող հրապարակումներ պատերազմական գործողությունների արդյունքների ու հետևանքների վերաբերյալ ու պարզ կդառնա, թե 44 օրվա ընթացքում ինչ է իրականում տեղի ունեցել։    

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։

Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։

Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։

289
թեգերը:
Աննա Կոստանյան, ռազմական դրություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան
Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Արցախցի ընտանիք

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

0
(Թարմացված է 11:48 03.12.2020)
Կառավարության որոշմամբ` փոխհատուցման կարգը մշակվել է առաջիկա 6 ամիսների համար: Այն կրելու է ժամանակավոր բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Յուրաքանչյուր անձի համար՝ ՀՀ-ում՝ 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամի չափով»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, և առայժմ հաշվարկված է առաջիկա 6 ամսվա համար: Գումարը հատկացվելու է ամսական սկզբունքով:

«Հյուրընկալող քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային նամակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են»,- ասաց նախարարը:

Փոխհատուցվող գումարը չի հարկվելու:

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27–ին մեկնարկած թուրքա–ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շատ արցախցիներ` հիմնականում կանայք և երեխաներ,  ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան։

0
թեգերը:
օգնություն, Պատերազմ, Հայաստան, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը
Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մոտ 100 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Շուշեցիները խաղաղ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց