Արա Ղազարյան

Ղազարյան. «Դատավորի անկախության գործընթացը բավականին տևական ժամանակ է պահանջում»

33
(Թարմացված է 15:30 16.10.2019)
Երբ քաղաքական օրակարգում կա քաղաքական ծրագիր՝ շատ կարճ ժամանակամիջոցում հասնել արդյունքների, բնականաբար, փորձ է արվում շրջանցել օրենքի գերակայությունը։
Ղազարյան. «Դատավորի անկախության գործընթացը բավական տևական ժամանակ է պահանջում»

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, թե ինչու է Վենետիկի հանձնաժողովը սևեռվել մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնաթողության դրույթի վրա։ Ըստ Արա Ղազարյանի` Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին` խնդրելով կարծիք հայտնել այդ դրույթի վերաբերյալ։

«Վենետիկի հանձնաժողովը խստորեն հետևում է ռեգլամենտին, ըստ որի` պատասխանում է կոնկրետ այն հարցերին, որոնք անդամ պետություններն առաջադրում են»,–նկատում է փաստաբանը։

Նրա խոսքով` դատավորի անկախությունը նաև սոցիալական անկախության մեջ է, և եթե որևէ սոցիալական բարեփոխում է կիրառվում դատավորների նկատմամբ, ապա դա այնպես պետք է արվի, որ չազդի դատավորի անկախության վրա։

«Մասնավորապես, թոշակի հետ կապված որևէ կարգավորում չի կարող պարտադիր լինել։ Եվ հենց դա է պատճառը, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ այդ դրույթը պետք է լինի կամավոր»,-մանրամասնում է Ղազարյանը։

Միևնույն ժամանակ, փաստաբանը նշում է, որ դատավորի անկախության գործընթացը բավականին տևական ժամանակ է պահանջում։

«Երբ քաղաքական օրակարգում կա քաղաքական ծրագիր՝ շատ կարճ ժամանակամիջոցում հասնել արդյունքների, բնականաբար, փորձ է արվում շրջանցել օրենքի գերակայությունը, գտնել կարճ ճանապարհներ, սակայն Վենետիկի հանձնաժողովն ըստ էության ասաց, որ չի կարելի մարդու իրավունքը, օրենքի գերակայությունը, դատավորի անկախությունը զոհել հանուն այդ նպատակների»,-ասում է Ղազարյանը։

Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների փաթեթը։ Հանձնաժողովը նշում է, որ փաստաթղթում ընդգրկված առաջարկների գերակշիռ մասը համապատասխանում է եվրոպական չափանիշներին ու նպաստում կոռուպցիայի դեմ պայքարին՝ առանց սպառնալու դատական իշխանության անկախությանը։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովի եզրակացության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ պաշտոնաթողության առաջարկին։ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ այդ դրույթն անառարկելի կլինի միայն այն դեպքում, եթե դատավորների պաշտոնաթողությունը լինի խիստ կամավոր ու չխոչնդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը։

33
թեգերը:
Արա Ղազարյան (սահմանադրագետ), Արա Ղազարյան, Դատավոր, Սահմանադրական դատարան, Դատարան, Վեթինգ
Ըստ թեմայի
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
Վենետիկի հանձնաժողով. Սահմանադրություն, գեյ–ամուսնություններ և ոչ մի անձնական բան
ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

475
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

475
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Գոռ Հովհաննիսյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

59
(Թարմացված է 17:43 03.07.2020)
Իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել գործող իշխանությունների կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին։
Հովհաննիսյան. «Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ»

Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։

«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Իրավագետի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։

«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։

«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

59
թեգերը:
Գոռ Հովհաննիսյան, Իշխանություն, Հայաստան, Դատավոր
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

8
(Թարմացված է 16:20 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

8
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն