Վիգեն Հակոբյան, քաղտեղնոլոգ

Հակոբյան․ «Հայաստանյան «դոբռոն» չի կարող կանխորոշել Արցախի ընտրությունների ելքը»

30
(Թարմացված է 17:46 15.10.2019)
Քաղտեխնոլոգը կարծում է, որ մինչև ընտրություններ տարածաշրջանում շատ բան կարող է փոխվել, ինչը կարող է անդրադառնալ նաև արցախյան ընտրությունների վրա։

Հայաստանի իշխանությունը Արցախի նախագահի ընտրություններում ֆավորիտների հարցում տարաձայնություններ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ 

Ըստ Հակոբյանի՝ իշխանության մի թևը, նախապատվությունը տալիս է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, մի մասն էլ շարունակում է սատարել Արայիկ Հարությունյանին։

«Հասարակական սեգմենտը, կարծում եմ` ավելի շատ նախապատվությունը տալիս է Մասիս Մայիլյանին։ Իսկ այն թևը, որն ավելի քաղաքական է և ավելի պրագմատիկ քաղաքականություն վարող՝  ավելի շատ հնարավոր է նախապատվությունը տա Արայիկ Հարությունյանին։

«Ես համոզված չեմ, որ հայաստանյան «դոբրոն» դա այն որոշիչ գործոնն է, որն Արցախում կանխորոշելու է ընտրության արդյունքները, դա դեռևս մեծ հարց է»,–ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Հակոբյանի` այդ «դոբռո» կոչվածը, հարաբերական նշանակություն ունի։

Ո՞վ է ՀՀ իշխանության ֆավորիտը արցախյան ընտրությունններում. «Ժողովուրդ»

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը ում էլ նախապատվությունը տա, պետք է ընկալի, որ պետք է պայմանավորվեն Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հետ, այնտեղի իրողությունների հետ»,–նշեց Հակոբյանը։

Սակայն, Հակոբյանի խոսքով՝ մինչև ընտրություններ դեռ 6 ամիս կա և դեռևս շատ բան կարող է փոխվել։

«Հայաստանում կարող է շատ բան փոխվել, նաև տարածաշրջանում և դրանից ելնելով կարող է նաև Արցախում շատ բան փոխվել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։ 

Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ընտրության անցկացման իր փորձով. Նաղդալյան

Ըստ նրա`տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները  անմիջական ազդեցություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախում տիրող իրավիճակի վրա, նույնիսկ ներքաղաքական զարգացումների վրա։

30
թեգերը:
Արայիկ Հարությունյան, տարածաշրջան, Վիգեն Հակոբյան, Մասիս Մայիլյան, Ընտրություններ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն Արցախի հարցում վարում է Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքականությունը. Բալասանյան
Ինձ ուրախացնում է, որ երիտասարդներն են մեր ավագանու թեկնածուները. Բակո Սահակյան
Խնայվել է 3,8 միլիարդ դրամ, անցկացվել արդար ընտրություն. վարչապետն օրը գրառումներով է սկսել
Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում

sys_stories