Կարեն Հովհաննիսյան

Հովհաննիսյան․ «Գիշերը Կամիշլիում արյունալի է եղել․ հայերի մասին դեռ տվյալներ չկան»

1032
(Թարմացված է 18:23 10.10.2019)
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրիքիայի սկսած ռազմական գործողություններին և դրա հետևանքներին։ 

Այս պահին ընդհատված են կապի բոլոր միջոցները։ Վերջին տվյալներով` գիշերն արյունալի է եղել․ հատկապես Կամիշլիում, բացի ռմբակոծությունից, օդային հարվածներից, քաղաք են ներխուժել թուրքական իշխանությունների աջակցությունը վայելող սիրիական խմբավորությումներ և հաշվեհարդար տեսել ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ, Sputnik Արմենիային ասել է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Մինչև երեկո հայերից տեղյակ էի, պաշտոնական տվյալներով` քրիստոնյաներ տուժել են, բայց հայեր կան նրանց մեջ, թե ոչ` այս պահին հայտնի չէ»,-ասում է Հովհաննիսյանը։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ այս ռազմական գործողությունները տարածաշրջանի համար վտանգավոր են նրանով, որ կան տարբեր սառեցված հակամարտություններ, և սա կարող է լինել պարարտ հող այս հակամարտությունները վերսկսելու համար։ 

«Սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև, որ կարող է Թուրքիայի ախորժակը բացվել․ Թուրքիան գնում է մի ճանապարհով, որ կոչվում է պանթյուրքիզմի գազափար, և Թուրքիան ցանականում է ոչ միայն դեպի Սիրիա ձգվող տարածքում իր  վերահսկողությունը սահմանել, այլ նաև Իրաքի տարածքում, նաև արդեն դեպի արևելք ընկած հատվածներում»,-ասում է Հովհաննիսյանը։ 

Նրա կարծիքով՝ այստեղ հարցերը կարգավորելուց հետո նա հայացքն ուղղելու է այլ ուղղություներով։ Այնպես որ, «Խաղաղության գարուն» սպեկուլյատիվ վերնագրով այս ռազմական գործողությունն ընդամենը պատրվակ է, որ Թուրքիան պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առաջ տանի։ 

Սիրիա մեկնած հայ բժիշկները 394 վիրաբուժական միջամտություն են արել. Փաշինյան

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է զսպի Թուրքիայի ախորժակը կոշտ հայտարարություններով, մասնավորապես, ԱՄՆ-ն պետք է հստակ հայտարարություն անի գործողությունները դադարեցնելու մասին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության գարուն» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի։

Twitter-ի իր էջում Էրդողանը գրել է. «Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից»:

Թուրքական բանակը Սիրիայի քրդերի դեմ գործողություններ կսկսի. Էրդողան

Երեկ` հոկտեմբերի 9–ին, Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառի «Մանսուրա» ամբարտակին, որը ջւով ապահովում է 2 մլն մարդու։

1032
թեգերը:
հայեր, Կարեն Հովհաննիսյան, Սիրիա, Թուրքիա
Ըստ թեմայի
Քրդերը Թուրքիային սպառնացել են պատերազմով
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը

sys_stories