Թևան Պողոսյան

Պողոսյան. «Մայիլյանի մասնակցության դեպքում Արցախում կլինեն մրցակցային ընտրություններ»

96
(Թարմացված է 15:46 09.10.2019)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում սպասվող ընտրություններին և ընտրություններում արտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրմանը:
Թևան Պողոսյան. «Մասիս Մայիլյանի մասնակցության դեպքում Արցախում կլինեն մրցակցային ընտրություններ»

Արցախի Հանրապետության ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրումը հնարավորություն կտա ապահովել մրցակցային ընտրություններ: Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։

«Նախկինում մեր մեծագույն խնդիրներից մեկն այն էր, որ ընտրություններում կար ֆավորիտ, շատերը չէին գիտակցում ընտրությունների էությունը և ասում էին, եթե կոնկրետ մարդու չընտրեն, ապա ու՞մ պետք է ընտրեն, իսկ հիմա կլինեն մրցակցային ընտրություններ: Ընդ որում՝ նույն օրը կայանալու են և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ: Կյանքը ցույց կտա, թե ինչպիսի դասավորումներ կլինեն նախընտրական շրջանում, կամ ով ում կսատարի գալիք ընտրություններում»,- նշեց Պողոսյանը: 

Նրա կարծիքով՝ եթե փորձեն ասել, որ Մայիլյանը եղել է ընդդիմադիր պայքարում, թող հիշեն, որ Վիտալի Բալասանյանը նույնպես Բակո Սահակյանի հետ հանդես է եկել ընդդիմադիր դիրքերում:

Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր. տարակուսանք են առաջացնում Վրաստանը և Ուկրաինան

«Թեկնածուներին նախկին կամ ներկա իշխանության հետ կապելը սխալ է ու պրիմիտիվ և դա ավելի շատ կարելի է բնութագրել որպես հայացք Երևանից, հետևաբար, պետք է նոր որակով վերաբերվել արցախյան ընտրություններին և ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպիսի ծրագրեր են ներկայացնելու թեկնածուները, ինչ տեսլականներ և ինչ մոտեցումներ են նախանշվելու»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, թե ինչպիսի թիմով կամ կաբինետով կներկայանան թեկնածուները և ինչ պաշտոններ կզբաղեցնեն ընտրություններից հետո, ուստի պետք է ոչ թե Երևանից եկող ազդակներով նայել արցախյան ընտրություններին, այլ փորձել օգնել` ինչպես ընտրություններում քաղաքական ծրագրեր պատրաստել, ինչ մոտեցումներ կարելի է ցուցաբերել:

Եվ, անկախ ամեն ինչից, վերջնական որոշումը կայացնելու է արցախցին, համոզված է Թևան Պողոսյանը:

Իշխանությունների միջև անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան

 

96
թեգերը:
Արցախ, Ընտրություններ, Մասիս Մայիլյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի. Աշոտ Ղուլյան
ՀՀ իշխանությունը պետք է ճշտի իր դիրքորոշումն Արցախի հարցում. քաղտեխնոլոգ
Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Մասիս Մայիլյան
Արցախում ՏԻՄ ընտրություններ են. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում 5 անձ է առաջադրվել
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

137
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

137
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ժնևյան բանակցություններին ներկայանանք որպես օրակարգ թելադրող

618
(Թարմացված է 00:23 27.10.2020)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին նախանշված ժնևյան հանդիպումից։
Թևան Պողոսյան_26.10.2020

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հրադադարին առնչվող խնդիրն Ադրբեջանում կապված է իրենց չավարտված ծրագրերի հետ, որովհետև Էրդողանն ու Ալիևը կամ ավելի շուտ Էրդողանն Ալիևին պարտադրելով բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, ուստի ձևավորված ճնշումների այս շրջանակում հակառակ կողմը փորձում է պարզապես ապացուցել, թե իրենք են որոշումներ կայացնողը։

«Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է հասկանան, որ տարբեր ժամանակներում իրենց դիվանագիտական գործիքակազմը կիրառելիս, որոնք առանձին վերցրած բխել են նաև իրենց շահերից, այդուհանդերձ առաջին օրից բաց են թողել կենսական խնդիրները, մինչդեռ Թուրքիան ներգրավվելով հակամարտության մեջ` այսօր ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Համանախագահող երկրները պետք է կարողանան իրական հողի վրա օգտագործել արդյունավետ գործիքակազմ` լինի տնտեսական պատժամիջոցների տեսքով, թե ռազմական պարտադրանքի միջոցով»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` նույնիսկ հոկտեմբերի 19-ին, երբ ՄԱԿ–ում եղան քննարկումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, որոնք նախապես քննարկել ու ձևավորել էին միասնական մոտեցում, չկարողացան իրենց որոշումն անցկացնել, ինչը վկայում է այն մասին, որ նրանք այլևս չպետք է առաջնորդվեն լոկ հայտարարություններով։

«ԱՄՆ–ն կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եթե ներկա պահին իր շահերից ձևավորվեն այլ մոտեցումներ, սակայն այսօրվա դրությամբ նույն ԱՄՆ–ն հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը` ցույց է տալիս, որ իր ներդրած բաժինը բավարար չի եղել։ Իրենք պետք է իրենց հարց տան` արդյո՞ք իրենք չեն ցանկացել իսկապես օգտագործել այն գործիքակազմը, որն անշուշտ կսաստեր Թուրքիային, թե՞ պարզապես սխալ են հաշվարկել Թուրքիայի իրական մղումները։ Սա վերաբերում է նաև Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին։ Նրանք երեքն էլ պետք է հենց իրենց հարց տան` արդյո՞ք ճիշտ են եղել իրենց հաշվարկները, թե՞ ներդրված ջանքերը բավարար չեն եղել»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից` Պողոսյանն ընդգծում է, որ մինչև այդ հանդիպումը մենք ազգովի բռունցք դարձած պետք է ամեն ինչ անենք տնտեսական, սոցիալական, դիվանագիտական ասպարեզներում և իհարկե մարտի դաշտում, որպեսզի բանակցությունների սենյակ մտնենք որպես օրակարգ թելադրող։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

618
թեգերը:
Ադրբեջան, Թևան Պողոսյան, հրադադար, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Շփման նոր գիծը գծվում է պատերազմում, կամ բանակցությունների բովանդակային կողմը մշուշոտ է
Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ կարգավորում կարող է ունենալ. Պեսկով
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
Թշնամին հրադադարը խախտեց խաղաղ բնակավայրերում. Մարտունու վրա կիրառվել է ռազմական ավիացիա
Էդմոն Մարուքյան

Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան

0
(Թարմացված է 11:52 29.10.2020)
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չթաքցրեց` հանդիպման ու բանակցային մանրամասներին տեղյակ չէ։ Բայց նրա խոսքով` քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ լինել չեն կարող։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ այսօր Ժնևում նախանշված Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Որքան հասկանում ենք` Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ, այլ բանակցությունների ինչ–որ սկիզբ է կամ փորձ։ Սակայն պետք է ասեմ, որ խորհրդարանական ուժերը որևէ ձևով, որևէ խողովակով տեղեկացված չեն, թե ինչ է քննարկվելու։ Ես չգիտեմ, թե ինչ է բանակցվում, որևէ տեղեկություն չունենք»,– ասաց Մարուքյանը։

Այդուհանդերձ, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չթաքցրեց, որ մեծ ակնկալիքներ այս հանդիպումից չունի։ Նրա խոսքով` քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ լինել չեն կարող։

Հիշեցնենք` այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

0
թեգերը:
հրադադար, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան, Ջեյհուն Բայրամով, Զոհրաբ Մնացականյան, Ժնև, Էդմոն Մարուքյան
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
Էդմոն Մարուքյանն արտերկրի հայերին հորդորում է թուրք–ադրբեջանական սադրանքներին չտրվել