Երվանդ Զորյան

Զորյան. «ՏՏ ոլորտի հայ մասնագետները մրցունակ են ու պահանջված»

44
(Թարմացված է 14:02 09.10.2019)
«Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում ընթացող WCIT 2019 միջազգային համաժողովի և ՏՏ ոլորտի խնդիրների մասին։

WCIT 2019 համաժողովը Հայաստանի համար բավական օգտակար է, քանի որ միջազգային կազմակերպություններն ու օտարազգի մասնագետներն հնարավորություն ունեն  տեղում  ծանոթանալ այս բնագավառում Հայաստանի կարողություններին: Այս մասին Sputnik Արմենիայի ասաց «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը։

Ըստ նրա` մարդիկ մի կողմից ծանոթանում են հայկական ներուժին, մյուս կողմից ոլորտի մասնագետները կարող են ըստ արժանվույն ներկայանալ օտարերկրացիներին, հետևաբար, սա հրաշալի առիթ է լավ երկխոսություն ստեղծելու համար: 

«Հայկական  ՏՏ ոլորտն արդեն իր տեղն ունի միջազգային համակարգում, որը բավական ընդգրկուն է: Կան երկրներ, որոնք այս բնագավառում շատ առաջ են գնացել, դրանցից մեկը Հայաստան է»,- նշեց Զորյանը: 

«Սինոփսիս Հայաստանի» նախագահի համոզմամբ՝ ՏՏ ոլորտի հայ մասնագետները դրսում մրցունակ են ու պահանջված, սակայն այս ոլորտի առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտություն չկա անպայման արտասահման մեկնել: Բոլոր տարածաշրջանները փոխկապակցված են։ Լավ մասնագետները Հայաստանում նույնպես իրենց դրսևորում են լավագույնս և դրսևորում են իրենց հմտությունները, կարողություններն ու նորարարական ընդունակությունները:

«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան

Շատերն են խոսում ԱՄՆ-ի «Սիլիկոնային հովտի» մասին, ցանկանում են մրցակցել կամ նման բան ստեղծել իրենց երկրում, թեև շատ դժվար է նույն կառույցը ստեղծել մեկ այլ երկրում:

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան

Զորյանը 25 տարուց ի վեր աշխատում է Լիբանանի «Սիլիկոնային հովտում», բայցևայնպես նշում է, որ աշխարհի բոլոր զարգացած կազմակերպություններն, ի վերջո, ցանկանում են իրենց ներկայացուցիչներն ունենալ ԱՄՆ-ում, ընդլայնել իրենց ներկայությունն ու ապահովել մեծ ներդրումներ:

44
թեգերը:
WCIT 2019, ԱՄՆ, ՏՏ, Երվանդ Զորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»
Արմեն Սարգսյանը կգլխավորի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խումբը
«Լավ է լինել տանը». ամերիկահայ միլիոնատեր Օհանյանը հայերեն մի քանի բառ արդեն գիտի
Հայաստանում սկսել են ստեղծել հեռանկարային նոր սարքի` FPGA–ի դիզայնը

sys_stories