Օտարերկրյա կազմակերպությունները, որոնք գործում էին Հայաստանում, իրենց դիվիդենտները հանել են մեր երկրից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Մոտ 30 միլիարդ դրամի չափով դիվիդենտներ են դուրս բերվել Հայաստանից, բացի այդ, նախորդ տարի 1, 3 միլիարդ դոլարի չափով արտահոսք է տեղի ունեցել. դա ազդեցություն է թողնում Հայաստանի բիզնես միջավայրի, բիսնես իմիջի վրա: Հայաստանը չի տալիս երաշխիքներ ներդողների համար ո՛չ բիզնես առումով, ո՛չ քաղաքական»,- ասաց Պարսյանը։
Նրա դիտարկմամբ` եթե տնտեսվարողները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել՝ փորձում են կամ Փաշինանի հետ հանդիպել կամ Ավինյանի գրասենյակ այցելել, քանի որ ուրիշ տարբերակ չունեն։
«Ներդրողները հասկացել են, որ միայն այդպես կարող են երաշխիք ստանալ, ինչը բացասական ազդակ է բիզնեսի զարգացման համար: Երաշխիք պետք է տան պետական ինստիտուտները, ոչ թե անհատները»,- ասաց Պարսյանը։
Նա կարծում է, որ ներդրումային քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է պետությունը, մնացել է 2015-ի մակարդակում. նոր իշխանությունը նոր ռազմավարություն չի մշակել, օրենքները նույնն են։ Նրա խոսքով` ձեռքբերումներ ունենալու համար պետք է հին համակարգը փոխել, մինչդեռ ցանկություն չկա։
«Տեսլական, թիմ չկա, իսկ սա լուրջ խնդիր է առաջացնում երկրում ներդրումային քաղաքականությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ»,-նշեց Պարսյանը:
Ըստ տնտեսագետի՝ ներդրողի համար կարևոր է ոչ միայն օրենսդրական դաշտը, հարկային արտոնությունները, այլ նաև կադրերի հարցը․ յուրաքանչյուր ներդրող այս կամ այն ծրագիր իրականացնելիս հաշվի է առնում նաև թե արդյոք տվյալ երկիրն ունի՞ անհրաժեշտ կադրային բազա։
«Ներդումներ-կրթություն-պետություն. սա փոխկապակցված համակարգ է, որտեղ մեծ անելիք ունի պետությունը։ Միայն «փայ չեմ մտնի», «ձեզ չեմ խանգարի» ասելով ներդրումներ չեն ապահովում։ Պետությունը լուրջ անելիքներ ունի․ պետք է կրթական դաշտը ապահովի, շուկաները համակարգի, քանի որ մենաշնորհ ունեցող ընկերությունները շարունակում են իրենց ազդեցություն ունենալ շուկայի վրա»,- ընդգծեց Պարսյանը։
Տնտեսագետը նշեց, որ խնդիրներ կան նաև հարկային դաշտում. հարկային օրենսդրությունն անընդհատ փոխվում է և օտար ներդրողները ստիպված են իրենց բիզնես պլանները նույնպես փոփոխել, ինչը ևս խոչընդոտ է, որպեսզի մարդիկ խուսափեն ներդրումներից։
Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ` բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դեռ համակարգված չէ, նախկինում եղել են և այսօր էլ կիրառվում են սոցաջակցության ծրագրեր, որոնք միտված են բազմազավակ ընտանիքներին օգնելուն, բայց կոնկրետ օրենք և հստակ միջոցառումների հայեցակարգ դեռ չկա։
«Բնականաբար գործում են մինչև 18 տարեկան երեխաներին մատուցվող անվճար առողջապահական ծառայությունները, բայց կոնկրետ բազմազավակ ընտանիքների համար կան առաջնահերթ խնդիրներ, ու թեև երեխայի ծնվելիս ընտանիքը ստանում է խնամքի նպաստ, սակայն ավելի կարևոր է երկար ժամանակահատվածի համար ամսական դրամական աջակցության տրամադրումը»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի կարծիքով` պարզապես այլընտրանք չկա, որովհետև միայն բազմազավակությանը միտված ծրագրերով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա`մենք, ցավոք, գտնվում ենք ժողովրդագրական փոսում և կանխատեսումների համաձայն` մեզ սպասում է դեպոպուլյացիա, սակայն իրավունք չունենք ցույց տալու այդ դեպոպուլյացիան, քանի որ մինչ օրս ՀՀ մշտական բնակչությունը չի նվազել ավելի շատ այն պատճառով, որ ունեցել ենք բնակչության բնական աճ։
«Մեր բնական աճը նախորդ տարիներին եղել է դրական, հետևաբար պետք է թույլ չտանք, որ բնական աճը փոխակերպվի բացասականով, որովհետև այդ դեպքում մշտական թվաքանակը կլինի ոչ թե 2 միլիոն 963 հազար, այլ մոտ 2 միլիոն 500 հազար։ Այդ պարագայում մեր վիճակն ավելի վատ կլիներ»,– նշեց նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականը։
Մարկոսյանի համոզմամբ` բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ ընտանիքների համար ստեղծեն բարեկեցիկ պայմաններ, որպեսզի երեխա ունենալը բեռ չդառնա։ Ըստ այդմ` ընտանիքները պետք է նախապես ունենան հստակ ամրագրված սոցիալական երաշխիքներ։
Ուզում եմ` էլ չկրակեն ու տուն վերադառնանք. Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի ոդիսականը
Տեղեկացնենք, որ շրջանառվող օրինագծի համաձայն` Հայաստանում պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Առաջարկվող օրենքը նախատեսում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Ես` որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Աբովյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել։
Նրա խոսքով` ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել ներքաղաքական իրավիճակն ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
«Դեռևս քննարկում չենք ունեցել։ Առաջիկայում անպայման քննարկում կունենանք։ Մոտավոր ժամկետներ չեմ կարող ասել»,- նշեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 4-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հանդիպելու հրավեր է ուղարկել։
Փաշինյանն ավելի վաղ հայտել էր, որ հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։ Արդեն իսկ կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



