Ավագ Հարությունյան

Հարությունյան. «Ներդրումները պահանջում են մեծ հողակտորներ, գոնե 50-100 հեկտարի չափով»

40
(Թարմացված է 17:26 08.10.2019)
Ամբողջ աշխարհում որակյալ գինին արտադրվում է 10-20 հեկտարանոց հողակտորների վրա: Դրանից հետո վերջանում է «Գինին արվեստ է» կոնցեպտը։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հողակտորների խնդրին, որոնք կարող են ծառայել խաղողի նոր այգիներ տնկելու համար:   

Հարությունյանի տեղեկացմամբ՝ ամեն տարի Հայաստանում կառուցվում է գինու երկու-երեք նոր գործարան, ինչը լուրջ թիվ է, և յուրաքանչյուր տարի 10-15 մլն դոլարի ներդրում է կատարվում այս ոլորտում:

Տնկվում են մեծ այգիներ, հողը չի բավականացնում, որպեսզի տնկվեն նոր այգիներ: Ներդրումները պահանջում են մեծ հողակտորներ, գոնե 50-100 հեկտարի չափով: Հայաստանում նման բազմաթիվ հողակտորներ կան, նույնսիկ 500-1000 հեկտարանոց կտորներ, որոնք 1991 թվականին ձևականորեն սեփականաշնորհվեցին ու գնվեցին, սակայն կան սեփականատերեր, ովքեր մինչ օրս նույնիսկ ոտք չեն դրել այդ տարածքներ: 

«Մարդիկ չկան. մեկը մահացել է, մյուսի ժառանգը չկա, երրորդի տեղն անհայտ է: Եվ հիմա չկա որևէ մեխանիզմ, որպեսզի նրանց ստիպի գալ դաշտ: Սա աբսուրդ է: Իմ հաշվարկներով՝ այսօր ունենք մոտ 15-20000 հեկտար իդեալական տարածքներ, որոնց տերերը չեն ուզում զբաղվել որևէ գործով և ուրիշներին էլ թույլ չեն տալիս»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Գինու ազգային կենտրոնի նախագահի փոխանցմամբ՝ 5-10 հեկտարանոց փոքր տնտեսություններն ավելի հեշտ ու արագ են զարգանում: Ամբողջ աշխարհում որակյալ գինին արտադրվում է 10-20 հեկտարանոց հողակտորների վրա: Դրանից հետո վերջանում է «Գինին արվեստ է» կոնցեպտը և սկսվում «Գինին արտադրություն է» կոնցեպտը, իսկ 100 և ավելի հեկտարանոց տարածքների դեպքում գործում է« Գինին ինդուստրիա է» կոնցեպտը:

Ինչ անել, որ հայկական գինեգործական արտադրանքը մուտք գործի միջազգային շուկա

Ավագ Հարությունյանին ոգևորում է այն հանգամանքը, որ 5-10 հեկտարանոց հողակտորներ շատ կան: Իրենք մասնակցում են պետական մի ծրագրի, որի նպատակն է ի հայտ բերել նման հողակտորները, և պետությանը տալ տվյալների բազա: Արդեն Վայոց ձորում կան 200 հեկտարի հասնող իդեալական հողակտորներ, որոնք մասնավոր չեն ու գտնվում են պետության հաշվեկշռում, ուստի պետությունը պետք է լոբբինգ իրականացնի, որպեսզի դրանց վրա տնկվեն նոր այգիներ:  

40
թեգերը:
բիզնես, Հայաստան, Հող, Ներդրում, Գինի, Ավագ Հարությունյան (Գինեգործների միության նախագահ)
Ըստ թեմայի
Լինե՞լ, թե՞ չլինել. հայ գինեգործի տունը Թբիլիսիում լուռ սպասում է վճռին. լուսանկարներ
Հայկական գինին առաջ է անցել վրացականից. ի՞նչ են քննարկել գինեգործները Փաշինյանի հետ
Դարդից խմեց. գինեգործական երկիր համարվող Հայաստանում ավելի շատ օղի են խմում

sys_stories