Մադլեն Հովսեփյան

Հովսեփյան. «Սահմանամերձ գյուղում գրադարան բացելով` կրճատում ենք գյուղից գնալու շանսերը»

28
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է երեխա–գրադարան կապի, նաև նոր գրադարաններ բացելու ծրագրերի մասին։ 

Այս տարվա համար մեծ ձեռքբերում ենք համարում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «IBBY Հայաստանի» ջանքերով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի տան շենքում վերբացված գրադարանը, Sputnik Արմենիային ասել է Մադլեն Հովսեփյանը։

«Սահմանամերձ գյուղ է, ուզում ենք, որ երեխաները պատանի հասակից ամրացվեն մշակույթին, գրադարանին, որպեսզի գյուղից դուրս գալու, գյուղում չապրելու հեռանկարը կրճատենք»,–ասում է Հովսեփյանը։ 

Հովսեփյանը տեղեկացնում է նաև, որ Խնկո ապոր գրադարանում այս օրերին արաբական անկյուն է բացվել. մոտ 1300 գիրք կլինի արաբերենով։ Բոլոր նրանք, ովքեր սիրում  և ուսումնասիրում են այդ լեզուն, կարող են օգտվել գրադարանից։ 

ԵՊԲՀ–ն արդեն ունի էլեկտրոնային գրադարան

Ըստ Հովսեփյանի`սա գումարվում է գրադարանի չինական անկյունին և իրանական ընթերցասրահին։ Այդպիսով, բացի հայերենից, ռուսերենից, հնարավորություն ենք տալիս մեր երեխաներին, ովքեր հետաքրքրված են այլ լեզուներով` մանկապատանեկան գրականություն կարդալ նաև դրանցով։ 

28
թեգերը:
երեխա, գիրք, արտագաղթ, Գյուղ, Գրադարանավարի օր
Ըստ թեմայի
Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի
Գրադարանավարի օրվա ծրագիրն այս տարի նվիրված կլինի 2 հայ մեծերին
Հայկական գրադարան Հունգարիայի ամենամեծ համալսարանում

sys_stories