Նարեկ Հովակիմյան

Հովակիմյան. «Փորձնական շրջանում խաղողն ու ծիրանը կապահովագրվեն»

30
(Թարմացված է 18:32 06.10.2019)
Ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ապահոգրական ծրագրի առավելություններին ու գործարկման արդյունավետությանը:

 

Ցանկացած հողօգտագործող, ֆերմեր, գյուղացիական տնտեսություն եթե ուզում է ձեռք բերել գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր, կարող է այցելել այն երեք ապահովագրական ընկերություններ, որոնք անդամակցում են գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը և ձեռք բերել ապահովագրական պայմանագիր: 

Այս մասին Sputnik Արմենիայի հետ ասաց Ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Փորձնական շրջանում կապահովագրվեն խաղողն ու ծիրանը: Ապահովագրվող ռիսկերն են գարնանային ցրտահարությունը, կարկուտը և հրդեհը: Հասանելի մարզերը` Արարատն ու Արմավիրը, որոնց համար նախատեսված են վերոհիշյալ երեք ռիսկերը, իսկ Կոտայքում, Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում ապահովագրություն նախատեսված է միայն կարկուտի և հրդեհի համար»,- նշեց նա:

Ըստ Հովակիմյանի` ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական համագործակցության շրջանակում՝ KFW բանկի աջակցությամբ: 5մլն դոլար հատկացվել է փորձնական ծրագրում զուտ սուբսիդավորման համար, ինչպես նաև նշված բանկի սեփական միջոցներով վարձել են միջազգային խորհրդատուների կոնսորցիում` Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ուկրաինայից: Ընդգրկվել են գյուղատնտեսության ապահովագրության, ներդրումների ոլորտի լավագույն մասնագետներն ու կազմակերպությունները, որոնք ունեն հարուստ փորձ և նախատեսված միջոցներով կիրականացնեն ծրագիրը:

Առողջապահության համընդհանուր ապահովագրումը կարող է գործել 2021 թվականից. Թորոսյան

Նարեկ Հովակիմյանը նշում է, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, ապահովագրությունն ինքնին ռիսկային է, բայց հիշատակված միջազգային խորհրդատուների կոնսորցիումի հետ մշակվել է տարբերակ, որը հետագայում արժանացել է միջազգային կառույցների հավանությանը, ըստ որի՝ ծրագիրը հաջողված է և Հայաստանի պարագայում լավագույն տարբերակն է:  Հովակիմյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը փորձնական է, հնարավոր են ճշգրտումներ, հետագայում կավելանան որոշ մշակաբույսեր,նաև որոշ ռիսկեր:

«Ըստ մեր ունեցած պայմանագրի՝ ավելի քան տասը մշակաբույս պետք է փորձնական մշակման ենթարկվի, հաշվառվի ու հասանելի լինի ՀՀ բոլոր մարզերում՝ ծածկելով հիմնական ռիսկերը։ 2020 թվականին կապահովագրվեն դեղձը, խնձորն ու հացահատիկային բույսերը»,- նշեց Հովակիմյանը: Նրա խոսքով` ապահովագրական ընկերություններն էլ հենց նրա համար են, որ գնեն ռիսկերը: Բնականաբար, առանց փոխհատուցման լուրջ մեխանիզմներ առաջարկելու  նրանք երբևէ չեն կարող շահույթ ունենալ: 

30
թեգերը:
Հայաստան, Նարեկ Հովակիմյան, գյուղապահովագրություն, ապահովագրություն, ծիրան, Խաղող
Ըստ թեմայի
Հանրության ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը. Թորոսյան
«Նաիրի ինշուրանսը» ՏՏ-ին համահունչ առաջադեմ մոտեցումներ է ներդնում
Հայաստանում ապահովագրությանը IT «թևեր» են պետք. ինչ է առաջարկում «Նաիրի ինշուրանսը»
Բժշկական ապահովագրության մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2 ամսվա ընթացքում. Թորոսյան

sys_stories