Սուրեն Պարսյան

Պարսյան․««Ալեքս Գրիգը» շաքարավազի շուկայում խոչընդոտներ է ստեղծում»

101
(Թարմացված է 14:47 06.10.2019)
Տնտեսագետը կարծում է, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը սահմանափակում է նոր տնտեսվարողների մուտքը շուկա։

Շաքարավազի ներկմամբ զբաղվող «Ալեքս Գրիգը» մանրածախ վաճառքն իրականացնում է մեծածախի գնով։ Այս առումով ընկերությունն ունի մրցակցային առավելություն, իսկ նոր խաղացողները չեն դիմանում մրցակցությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

««Ալեքս Գրիգը» օգտվելով իր դիրքից խոչընդոտներ է ստեղծում նոր ներմուծողների համար․ այսինքն՝ եթե մեկ տնտեսվարող որոշի շաքար ներմուծել, ապա «Ալեքս Գրիգի» հետ չի կարող մրցակցել, քանի որ իրենց գները բավական ցածր են»,- նշեց նա։ 

Պարսյանի խոսքով՝ ընկերությունը  շաքարավազ է ներմուծում մեծ քանակությամբ, ինչի  հաշվին կարողանում է ավելի ցածր գին սահմանաել։ Իսկ որևիցէ այլ տնտեսավարող, եթե որոշի շաքար ներմուծել՝ մրցունակ չի կարող լինել։ 

Տնտեսագետը կարծում է, որ «Ալեքս Գրիգի» քաղաքականությունը սահմանափակում է նոր տնտեսվարողների մուտքը շուկա։ 

Բենզինի, բանանի, շաքարավազի շուկաներում կենտրոնացվածությունը նվազել է. նախարար

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանն օրեր առաջ նշեց, որ շաքարավազի շուկայում նոր ներկրողներ են հայտնվել և այստեղ ոչ թե ներմուծողների քանակն է կարևոր, այլ նրանց մասնաբաժինը։

Գնաճդ շաքարով կտրեմ. Հայաստանում կյանքը շարունակում թանկանալ, շաքարն` էժանանալ

Գևոգյանը նաև նշեց, որ շուկայում 20 տոկոսով նվազել է «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը։

101
թեգերը:
Շուկա, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), տնտեսագետ, տնտեսություն, շաքարավազ, Սուրեն Պարսյան, Գեղամ Գևորգյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն
Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում
Հարությունյան. «Կոնյակի շուկայում ստուգումները պետք է վաղուց անեին»
Մրցակցային մարմինը ստուգումներ է կատարում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի շուկաներում

sys_stories